Չավուշօղլուն հայտնել է, որ Անթալիայում ցանկացել է ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ եռակողմ հանդիպում կազմակերպել

Լուրեր

14.09.2026 | 10:21
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կրասնոդարի երկրամասի վրա․ Սոչիում հինգ մարդ է վիրավորվել
14.09.2026 | 10:16
Պատգամավորներ Լիլիթ Գալստյանի, Մեսրոպ Մանուկյանի և փաստաբան Տաթևիկ Սողոյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
14.09.2026 | 10:12
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
14.09.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
14.09.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 14-ի դրությամբ
14.09.2026 | 09:43
Պապիկյանը կրկին զորամաս է այցելել
14.09.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն A Haber-ին տված հարցազրույցում անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման թեմային, փոխանցում է Sabah-ը։

Նրա խոսքով՝ կարևոր է, որ «հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին աջակցում է Ադրբեջանը»։ Չավուշօղլուն նաև նշել է, որ Թուրքիան արմատական քայլեր չի անում առանց Ադրբեջանի հետ խորհրդակցելու։

«Պատերազմն ավարտված է, պետք է դասեր քաղել։ Պետք է քայլեր ձեռնարկել Կովկասի կայունության համար։ Ե՛վ մենք, և՛ Ադրբեջանը բացում ենք մեր սահմանները, բարելավվում են նաև հարաբերությունները Հայաստանի հետ»,- ասել է Չավուշօղլուն։

Թուրք պաշտոնյան հիշեցրել է, որ «դրական մեսիջներից բացի»՝ նաև հատուկ ներկայացուցիչներ են նշանակվել, երկու անգամ արդեն հանդիպում է տեղի ունեցել։

«Մենք քայլեր ենք ձեռնարկել վստահությունը բարձրացնելու համար։ Չվերթները սկսվել են, կան նաև քաղաքական շփումներ։ Հայաստանի ԱԳ նախարարը  Անթալիայի դիվանագիտական ֆորումին էր ժամանել։ Ես ցանկանում էի, որ երեքով (Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարները) հանդիպենք, սակայն Անթալիայում դա տեղի չունեցավ»,- ասել է Չավուշօղլուն։

Էմմա Չոբանյան