Ահազանգ եմ ստանում, որ Տաթևի ճանապարհը որակով չէ. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
06.10.2026 | 20:09
Մոսկվան հայտարարել է, թե Հայաստանը ցանկանում է Գյումրիից ռազմաբազայի դուրսբերման պատասխանատվությունը «բարդել Ռուսաստանի վրա»
06.10.2026 | 20:00
ՀՀ-ն ռուս-թուրքական սպառնալիքին կդիմակայի դեպի ԵՄ գնալով․ ուզում են Սյունիքը վերցնել․ Դավիթ Շահնազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:45
«Երևան Մոլ»-ից «Շանթ» ու «Արմենիա TV»․ ինչո՞ւ են Դատախազություն կանչել Միքայել Մինասյանին ու կնոջը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:28
Կրեմլը Լիտվայում միջուկային զենք տեղակայելու ծրագրերն «էսկալացիայի քայլ» է անվանել
06.10.2026 | 19:15
Ալեն Սիմոնյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են Հայաստան-ԵՄ փոխգործակցությունն ու տարածաշրջանային հարցերը
06.10.2026 | 19:00
Իրանը կխոչընդոտի «Թրամփի ուղուն», եթե ԱՄՆ-ն պարտադրի ՀՀ-ին՝ միանալ Թեհրանի դեմ պատժամիջոցներին. Արմեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 18:49
Ֆրանսիան միջուկային մարտագլխիկ կրելու ունակությամբ նոր հրթիռ է փորձարկել
06.10.2026 | 18:42
Վահագն Խաչատուրյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության խորացումը
06.10.2026 | 18:30
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Լյուքսեմբուրգի դեսպանին
06.10.2026 | 18:19
Բայրամովն ԱՄՆ հատուկ ներկայացուցչի ավագ խորհրդականի հետ քննարկել է TRIPP-ը
06.10.2026 | 18:13
Վարդան Ղուկասյանն անմեղ ճանաչվեց խուլիգանության գործով // ՔՊ-ն եկեղեցու հարցով հանձնաժողով ստեղծեց․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 18:10
Մեսին վերջին մարզումն է անցկացրել Արգենտինայի հավաքականում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.10.2026 | 18:06
«Երեխու պարանոցն ու ձեռքերը ուռած էին, ծեծելուց հետո վատացել ա»․ մանրամասներ Գեղարքունիքում ուսուցչի կողմից 2-րդ դասարանի աշակերտուհուն բռնության ենթարկելու դեպքից
06.10.2026 | 18:02
Ֆրանսիայում դպրոցական բողոքի ցույցերի ընթացքում բախումներ են գրանցվել ոստիկանության հետ․ մի դեռահաս կորցրել է ձեռքը
Բոլորը

Սյունիքում լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքներ են իրականացվում: Այս մասին, այսօր Կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Տաթև-Լծեն հատվածը, որ Սիսիանի մոտակայքում պետք է միանա Մ2 ճանապարհին, և Վերին Խոտանան գյուղը շրջանցող ճանապարհահատվածը մենք պլանավորում էինք այս տարի ավարտել, որի արդյունքում Կապանից Երևան կունենանք նոր ճանապարհ, որը Տաթևի ոլորանները կշրջանցի: Կապանի կապը մայրաքաղաքի հետ ավելի կարճ ու արագ կլինի»,-ասաց նա:

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը տեղեկացրեց, որ Տաթև-Լծեն 20 կմ ճանապարհից մոտ 15 կմ-ն ամբողջ հողային պաստառը պատրաստ է, իսկ Նոր Խոտանան գյուղը շրջանցող ճանապարհի շնորհիվ եղած 16 ոլորանի փոխարեն կունենանք 6 ոլորան:

«Ահազանգ եմ ստանում, որ Տաթևի ճանապարհը որակով չէ»,- նշեց Փաշինյանը՝ պարզաբանելով, որ անավարտ է այդ ճանապարհի աշխատանքը՝ դեռևս մի շերտ ասֆալտ է դրված, բայց առաջիկայում ևս մեկ՝ հիմնական շերտը պետք է դրվի:

Մանրամասները՝ տեսանյութում: