Բաքվում ՌԴ դեսպանը դժգոհել է «ադրբեջանական ԶԼՄ-ներում հակառուսական հիստերիայից»

Լուրեր

19.11.2026 | 21:15
Այո՛, ես ամեն օր քաղաքական հայտ եմ ներկայացնում․ ես քաղաքական գործիչ եմ․ Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 21:09
ՌԴ-ի ու Վրաստանի հատուկ ներկայացուցիչները հանդիպել են Մինսկում
19.11.2026 | 20:58
Եվրահանձնաժողովը խոշոր կիբերհարձակման է ենթարկվել
19.11.2026 | 20:44
ԵՄ-ն ընդունում է Հայաստանի եվրոպական ձգտումները, որոնք հանդիսանում են երկրի ռազմավարական ժողովրդավարական ընտրությունը
19.11.2026 | 20:30
«Ճողոպրել է բանակից», «Վիրավորվել եմ»․ հեռակա բանավեճ Փաշինյանի և «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի միջև. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 20:16
Ոստիկանները կանխել են գողություն կատարած երիտասարդների փախուստը․ երկու անձ ձերբակալվել է. ՆԳՆ
19.11.2026 | 20:00
Փաշինյանի առաջարկն ընդդիմությունը չպիտի ընդունի․ Սերժ Սարգսյանը ևս խոստանում էր վարչապետ չառաջադրվել․ Գևորգ Սաֆարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 19:48
ՀՀ որոշ շրջաններում ձյուն է տեղում
19.11.2026 | 19:35
«Արջ քորող»-ից մինչև «եղկելի»․ Գալյանի նախագիծը Փաշինյանին չի հուզում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 19:26
ՀՀ-ում կանցկացվի սպորտային մարմնամարզության մեծահասակների Եվրոպայի առաջնություն
19.11.2026 | 19:11
ՄԱԿ-ի դատարանը վճռել է, որ Մյանմարը ռոհինջաների նկատմամբ ցեղասպանություն է իրականացրել
19.11.2026 | 19:00
«Խոսելու ժամանակը կգա»․ դատավոր Գևորգ Պողոսյանը՝ իր մեղադրանքի մասին
19.11.2026 | 18:50
Նախարարը հորդորում է, որ համայնքի ղեկավարներն ինձ դատի տան, բայց ինքը չի տալիս․ Իրինա Յոլյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 18:37
Պուտինը պատմել է «փոխզիջումների» մասին, որոնց պետք է համաձայնել՝ պատերազմը դադարեցնելու համար
19.11.2026 | 18:29
Իտալական ակումբը պայմանագիր է կնքել շան հետ
Բոլորը

Ադրբեջանում ՌԴ դեսպան Միխայիլ Բոչարնիկովը դժգոհել է ադրբեջանական լրատվամիջոցներում հակառուսական տրամադրություններից։ Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում նա, մասնավորապես, ասել է, որ ռուսական կողմին զարմացնում է ադրբեջանական լրատվամիջոցներում Ռուսաստանի ղեկավարության դիրքորոշումը քննադատող մեծ թվով նյութերի առկայությունը, գրում է «Սպուտնիկ»-ի ադրբեջանական ծառայությունը։

Դեսպանը նշել է, որ Ռուսաստանում նման գործողությունները կանխվում են։

«Բազմիցս ստիպված ենք հրավիրել ադրբեջանական իշխանությունների ուշադրությունը տեղական ԶԼՄ-ում տիրող հակառուսական հիստերիայի վրա։ Հուսով ենք, որ այն կկանխվի»,- ասել է Բոչարնիկովը։

Հիշեցնենք՝ ուկրաինական պատերազմի ֆոնին Ռոսկոմնադզորը ՌԴ տարածքում արգելափակել է մի շարք ադրբեջանական իշխանամետ լրատվամիջոցների հասանելիությունը, ինչը վրդովմունք է առաջացրել Բաքվում։

Էմմա Չոբանյան