Տնտեսվարողին՝ 1 միլիոն տուգանք՝ տեխնիկական անվտանգության ոլորտի օրենսդրության պահանջները չկատարելու համար․ ՔՏՀԱ

Լուրեր

08.08.2026 | 13:20
«Ծիրան» սուպերմարկետում հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է՝ սանիտարական խախտումների պատճառով
08.08.2026 | 12:54
Հյուսիսային կիսագնդում սահմանվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ
08.08.2026 | 12:34
Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 12:25
NBA-ի աստղն անհավանական դիպուկություն է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 12:17
15 հազար դրամի դիմաց՝ բանկային տվյալներ․ հերթական զեղծարարությունը
08.08.2026 | 11:56
Ինչպես են գետնին պառկեցնում ու ձերբակալում Հովիկ Աբրահամյանի որդուն. ՔԿ-ն կադրեր է հրապարակել
08.08.2026 | 11:36
Զիդանի որդին փոխել է ակումբը
08.08.2026 | 11:24
Արթիկի դպրոցի հաշվապահը կատարել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն. Հակակոռուպցիոն կոմիտե
08.08.2026 | 11:04
Բացահայտվել է Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը. ՔԿ
08.08.2026 | 10:54
Գազամատակարարման դադարեցումներ՝ Վանաձոր և Մասիս քաղաքների մի շարք հասցեներում, Կուրթան բնակավայրում
08.08.2026 | 10:43
Գեորգի Հարությունյանն առաջին գոլն է խփել «Պուշկաշ Ակադեմիայում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 10:30
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 55 սմ-ով
08.08.2026 | 10:08
Մեզ բոլորիս շատ հուզում և անհանգստացնում է մեր հայրենակիցների՝ Ադրբեջանում անազատության մեջ լինելը. Փաշինյան
07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
Բոլորը

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Արմավիրի տարածքային բաժինը ստուգումներ է իրականացրել ՀՀ, Արմավիրի մարզ, գ․ Սարդարապատ, 21 փող․, 3/1 հասցեում գտնվող «Էլիտ Շին Գրուպ» ՍՊ ընկերությունում՝ տեխնիկական և հրդեհային անվտանգության պահանջների պահպանման նկատմամբ․ հայտնում են ՔՏՀԱ-ից։

Ստուգման ժամանակ չեն ներկայացվել ըստ «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի արտադրական վտանգավոր օբյեկտ համարվող կոմպրեսորային կայանով աշխատող սառնարանային տնտեսության տեխնիկական անվտանգության ամենամյա փորձաքննության եզրակացությունը և ռեեստրում գրանցման վկայականը։

«Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի 11-րդ և 12-րդ հոդվածների համաձայն՝ շահագործվող յուրաքանչյուր արտադրական վտանգավոր օբյեկտ պետք է գրանցվի հաշվառման գրանցամատյանում՝ ռեեստրում, ինչպես նաև առնվազն տարեկան 1 անգամ անցնի տեխնիկական անվտանգության ամենամյա փորձաքննություն։ Այս պահանջները չկատարելը նույն օրենքի 21-րդ հոդվածի համաձայն՝ ենթակա է վարչական պատասխանատվության։

Վարչական վարույթում առկա ապացույցներով հիմնավորվել է այն փաստը, որ «Էլիտ Շին Գրուպ» ՍՊԸ-ն կոմպրեսորային կայանով աշխատող սառնարանային տնտեսությունը շահագործել է՝ առանց կատարելու տեխնիկական անվտանգության ոլորտի օրենսդրության պահանջները։

Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 251-րդ, 282-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ մասով՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը «էլիտ Շին Գրուպ» ՍՊ ընկերությունը ենթարկել է վարչական պատասխանատվության՝ արտադրական վտանգավոր օբյեկտն առանց արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում գրանցման շահագործելու համար։ Վերջինիս նկատմամբ կիրառվել է վարչական տույժ՝ տուգանք՝ 1․000 000 (1 միլիոն) ՀՀ դրամ գումարի չափով։