Ուկրաինան պահանջում է ՄԱԿ-ի հատուկ առաքելություն մտցնել Չեռնոբիլի ԱԷԿ

Լուրեր

29.07.2026 | 00:56
«Արարատ-Արմենիան» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 23:02
«Կարևոր է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը»․ Զելենսկին՝ Թրամփի հետ հանդիպման արդյունքների մասին
28.07.2026 | 22:38
Հաղթանակի զբոսայգու գլխավոր մուտքի կամարն ու հարակից պատերը գեղարվեստական լուսավորություն կստանան
28.07.2026 | 22:15
Firebird AI ընկերության՝ Հրազդան քաղաքում գտնվող «ԱԲ գործարանն» օրեր անց կգործարկվի. ԲՏԱ նախարար
28.07.2026 | 21:49
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.07.2026 | 21:35
1 տրիլիոն դրամից ավելի ավանդներ, 800 մլրդ դրամ վարկեր․ Ամերիաբանկն ամփոփել է մանրածախ բանկինգի 2026-ի առաջին կիսամյակը
28.07.2026 | 21:23
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է ջոկերի հրամանատարներին և բանակային դիրքերի ավագներին
28.07.2026 | 21:11
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիների շինծու գործով նիստում ավարտվել են ելույթները
28.07.2026 | 21:00
Պուտինը ճանաչեց Փաշինյանին լեգիտիմ այս զրույցով, վարչապետին դա էր պետք, պարզ է՝ ՌԴ-ն չի վերացնի պատժամիջոցները․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 20:43
Իսրայելի պաշտպանության նախարարը զգուշացրել է Էրդողանին
28.07.2026 | 20:27
Թրամփն ու Զելենսկին փակ հանդիպում են անցկացրել Սպիտակ տանը
28.07.2026 | 20:13
Ռուբինյանը ԱԺ շենքում և տարածքում անվտանգության նոր կանոններ է հաստատել
28.07.2026 | 20:00
Ժողովրդին միֆով կերակրում են, թե ռուսներին ՀՀ-ից քշելու դեպքում անվտանգային խնդիր չենք ունենա․ Արման Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 19:49
Ճամբարակ համայնքին կվերադարձվի 0.02 հա մակերեսով հողամասը. Դատախազություն
28.07.2026 | 19:37
Բաքուն հայտնում է Արցախում ականապատ տարածքներում հրդեհների մասին
Բոլորը

Ուկրաինան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից պահանջում է անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ Չեռնոբիլի ատոմակայանի բացառման գոտին ապառազմականացնելու և այնտեղ ՄԱԿ-ի հատուկ առաքելություն մտցնելու համար։ Այս մասին Telegram-ում հրապարակված տեսաուղերձում հայտնել է Ուկրաինայի օկուպացված տարածքների վերաինտեգրման հարցերով փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը, գրում է Unian-ը։

Նա նշել է, որ երեկ Բելգորոդում Ռուսաստանի զինված ուժերի պահեստում զինամթերքի ինքնապայթում է գրանցվել։

«Սա տիպիկ օրինակ է այն բանի, թե ինչպես են ռուսներն անտեսում անվտանգության կանոններն ու զանգվածաբար օգտագործում են Երկրորդ համաշխարհային պատերազմից մնացած վտանգավոր սպառազինությունը։ Դեռ երեկ էր, որ Ուկրաինայի գլխավոր շտաբը նախազգուշացրել էր զինամթերքի ինքնապայթման վտանգի մասին, որի հսկայական պահեստ է ՌԴ-ն տեղակայել Չեռնոբիլի ԱԷԿ-ի մոտակայքում։ ՌԴ-ն պետք է անհապաղ դուրս բերի իր զորքերը Չեռնոբիլի գոտուց»,- ընդգծել է Վերեշչուկը։

Մինչ այդ, տեղեկացվում է, որ ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) ղեկավար Ռաֆայել Մարիանո Գրոսսին ժամանել է Հարավ-Ուկրաինական ԱԷԿ։ Գործակալությունը տեխնիկական աջակցություն կտրամադրի միջուկային վթարները կանխելու համար։

«Ես ժամանել եմ Հարավ-ուկրաինական ԱԷԿ՝ հանդիպելու կառավարության ներկայացուցիչների և անձնակազմի հետ և սկսելու ՄԱԳԱՏԷ-ի կողմից տեխնիկական աջակցության տրամադրումը՝ երկրի միջուկային օբյեկտների անվտանգությունն ու պաշտպանությունն ապահովելու համար: Կարևոր է այս ծայրահեղ ծանր ժամանակներում տեղում լինել՝ Ուկրաինային արդյունավետ աջակցություն ցուցաբերելու համար»,- նշել է նա։

Տաթև Ֆռանգյան