ՔԿՀ ծառայողները հայտնաբերել են թմրամիջոցների նմանվող, առանձնապես խոշոր չափերի զանգվածներ

Լուրեր

08.08.2026 | 14:24
Ինչ արդյունքներ ունեն հայ շախմատիստները Եվրոպայի Մ20 առաջնությունում երկու խաղափուլից հետո
08.08.2026 | 13:57
Վթարային ջրանջատում` Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
08.08.2026 | 13:46
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»
08.08.2026 | 13:39
Իսպանիան սահմանային վերահսկողություն է սահմանել Իտալիայից ժամանողների նկատմամբ
08.08.2026 | 13:20
«Ծիրան» սուպերմարկետում հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է՝ սանիտարական խախտումների պատճառով
08.08.2026 | 12:54
Հյուսիսային կիսագնդում սահմանվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ
08.08.2026 | 12:34
Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 12:25
NBA-ի աստղն անհավանական դիպուկություն է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 12:17
15 հազար դրամի դիմաց՝ բանկային տվյալներ․ հերթական զեղծարարությունը
08.08.2026 | 11:56
Ինչպես են գետնին պառկեցնում ու ձերբակալում Հովիկ Աբրահամյանի որդուն. ՔԿ-ն կադրեր է հրապարակել
08.08.2026 | 11:36
Զիդանի որդին փոխել է ակումբը
08.08.2026 | 11:24
Արթիկի դպրոցի հաշվապահը կատարել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն. Հակակոռուպցիոն կոմիտե
08.08.2026 | 11:04
Բացահայտվել է Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը. ՔԿ
08.08.2026 | 10:54
Գազամատակարարման դադարեցումներ՝ Վանաձոր և Մասիս քաղաքների մի շարք հասցեներում, Կուրթան բնակավայրում
08.08.2026 | 10:43
Գեորգի Հարությունյանն առաջին գոլն է խփել «Պուշկաշ Ակադեմիայում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում շարունակվում է ամենօրյա պայքարը թմրամիջոցների և արգելված իրերի շրջանառության դեմ․ տեղեկացնում են ՔԿԾ-ից։

2022 թվականի մարտի 29-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները խուզարկության են ենթարկել Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանից հիմնարկ վերադարձված կալանավորված անձ Կ. Հ.-ին: Խուզարկության արդյունքում վերջինիս մոտից հայտնաբերվել է 17 փաթեթ՝ կպչուն ժապավենով մեջքին ամրացված:

Նշված փաթեթներւմ առկա են եղել տարբեր թմրամիջոցների նմանվող, առանձնապես խոշոր չափերի զանգվածներ՝ մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 226,13 գրամ քաշով դեղնականաչավուն զանգված, հերոին տեսակի թմրամիջոցին նմանվող, 37,04 գրամ քաշով շագանակագույն, փոշենման զանգված, կոկաին տեսակի թմրամիջոցին նմանվող, 4,34 գրամ քաշով սպիտակ, փոշենման զանգված, մեթամֆետամին տեսակի թմրամիջոցին նմանվող, 5,09 գրամ քաշով սպիտակ, բյուրեղանման զանգված, ինչպես նաև 4,62 գրամ քաշով շագանակագույն, բուսական զանգված:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: Նշանակվել է դատաբուսաբանական և դատանյութագիտական համալիր փորձաքննություն: