ՌԴ-ն շարունակում է Կիևի և Չեռնիգովի շրջաններից իր զորքերի դուրսբերումը․ Ուկրաինայի ԳՇ

Լուրեր

29.07.2026 | 00:56
«Արարատ-Արմենիան» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 23:02
«Կարևոր է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը»․ Զելենսկին՝ Թրամփի հետ հանդիպման արդյունքների մասին
28.07.2026 | 22:38
Հաղթանակի զբոսայգու գլխավոր մուտքի կամարն ու հարակից պատերը գեղարվեստական լուսավորություն կստանան
28.07.2026 | 22:15
Firebird AI ընկերության՝ Հրազդան քաղաքում գտնվող «ԱԲ գործարանն» օրեր անց կգործարկվի. ԲՏԱ նախարար
28.07.2026 | 21:49
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.07.2026 | 21:35
1 տրիլիոն դրամից ավելի ավանդներ, 800 մլրդ դրամ վարկեր․ Ամերիաբանկն ամփոփել է մանրածախ բանկինգի 2026-ի առաջին կիսամյակը
28.07.2026 | 21:23
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է ջոկերի հրամանատարներին և բանակային դիրքերի ավագներին
28.07.2026 | 21:11
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիների շինծու գործով նիստում ավարտվել են ելույթները
28.07.2026 | 21:00
Պուտինը ճանաչեց Փաշինյանին լեգիտիմ այս զրույցով, վարչապետին դա էր պետք, պարզ է՝ ՌԴ-ն չի վերացնի պատժամիջոցները․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 20:43
Իսրայելի պաշտպանության նախարարը զգուշացրել է Էրդողանին
28.07.2026 | 20:27
Թրամփն ու Զելենսկին փակ հանդիպում են անցկացրել Սպիտակ տանը
28.07.2026 | 20:13
Ռուբինյանը ԱԺ շենքում և տարածքում անվտանգության նոր կանոններ է հաստատել
28.07.2026 | 20:00
Ժողովրդին միֆով կերակրում են, թե ռուսներին ՀՀ-ից քշելու դեպքում անվտանգային խնդիր չենք ունենա․ Արման Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 19:49
Ճամբարակ համայնքին կվերադարձվի 0.02 հա մակերեսով հողամասը. Դատախազություն
28.07.2026 | 19:37
Բաքուն հայտնում է Արցախում ականապատ տարածքներում հրդեհների մասին
Բոլորը

Ռուսաստանի զինված ուժերի ստորաբաժանումների դուրսբերումը Կիևի և Չեռնիգովի շրջանների տարածքից շարունակվում է։ Այս մասին ասված է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի մարտի 29-ի  հաղորդագրությունում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Միաժամանակ, Ուկրաինայի զինված ուժերը հայտնում են, որ, ըստ որոշ նշանների, ռուսական զորքերի ստորաբաժանումները վերախմբավորվում են՝ իրենց հիմնական ուժերը կենտրոնացնելով արևելյան ուղղությամբ։

«Միևնույն ժամանակ, այսպես կոչված «զորքերի դուրսբերումը», հավանաբար, առանձին ստորաբաժանումների ռոտացիա է և մոլորության մեջ է գցում Ուկրաինայի Զինված ուժերի ռազմական ղեկավարությանը և թյուր տպավորություն է ստեղծում օկուպանտների կողմից Կիև քաղաքը շրջափակելուց հրաժարվելու մասին», – ասված է Ուկրաինայի զինված ուժերի հայտարարության մեջ։

Ռուսական զորքերը շարունակում են գրոհը Դոնեցկի ուղղությամբ։ Մասնավորապես, Ուկրաինայի զինված ուժերի տվյալներով՝ ռուսական ուժերը օդային և հրթիռային հարվածներ են հասցրել Կրեմեննայա և Մարիուպոլ քաղաքներին։

 

Տաթև Ֆռանգյան