ԱԱԾ աշխատակիցը սպառնում է բողոքի ակցիայի ռուս մասնակիցներին․ ՀՔԱՎ-ը հաղորդում է տվել դատախազություն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
06.10.2026 | 20:09
Մոսկվան հայտարարել է, թե Հայաստանը ցանկանում է Գյումրիից ռազմաբազայի դուրսբերման պատասխանատվությունը «բարդել Ռուսաստանի վրա»
06.10.2026 | 20:00
ՀՀ-ն ռուս-թուրքական սպառնալիքին կդիմակայի դեպի ԵՄ գնալով․ ուզում են Սյունիքը վերցնել․ Դավիթ Շահնազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:45
«Երևան Մոլ»-ից «Շանթ» ու «Արմենիա TV»․ ինչո՞ւ են Դատախազություն կանչել Միքայել Մինասյանին ու կնոջը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:28
Կրեմլը Լիտվայում միջուկային զենք տեղակայելու ծրագրերն «էսկալացիայի քայլ» է անվանել
06.10.2026 | 19:15
Ալեն Սիմոնյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են Հայաստան-ԵՄ փոխգործակցությունն ու տարածաշրջանային հարցերը
06.10.2026 | 19:00
Իրանը կխոչընդոտի «Թրամփի ուղուն», եթե ԱՄՆ-ն պարտադրի ՀՀ-ին՝ միանալ Թեհրանի դեմ պատժամիջոցներին. Արմեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 18:49
Ֆրանսիան միջուկային մարտագլխիկ կրելու ունակությամբ նոր հրթիռ է փորձարկել
06.10.2026 | 18:42
Վահագն Խաչատուրյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության խորացումը
Բոլորը

Օրեր առաջ E-press լրատվամիջոցում հրապարակված տեսանյութը վրդովմունքի ալիք է բարձրացրել իրավապաշտպանների շրջանում։ Կադրերում երևում է, թե ինչպես են Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներն ու ոստիկանները մոտենում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան դիմաց խաղաղ հավաք իրականացնող ակցիայի օտարերկրացի մասնակիցներին և պահանջում ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ կամ լքել տարածքը՝ սպառնալով, որ հակառակ դեպքում բոլորը բերման կենթարկվեն ոստիկանության բաժին։

Հավաքի մասնակիցներից մեկի անձնագիրը, այնուամենայնիվ, հայտնվում է ոստիկանների ձեռքին։ ԱԱԾ աշխատակիցը բացահայտ վերցնում է անձնագիրը, լուսանկարում այն և սպառնում անձը բացահայտելուց հետո այդ տվյալները փոխանցել Ռուսաստանի Դաշնության դեսպանատուն, որպեսզի «այնտեղ իմանան, թե ինչով են զբաղված իրենց քաղաքացիները ՀՀ-ում»։ Այնինչ, մասնակիցները պարզապես «NOT WAR», «НЕТ путинской ВОЙНЕ» և նմանատիպ գրառումներով պաստառներով իրենց դժգոհությունն էին արտահայտում Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սանձազերծած պատերազմի նկատմամբ, քանի որ դրա հետևանքով հազարավոր խաղաղ բնակիչներ են զոհվում։

Տեսանյութն ավարտվում է գրեթե նույնաբովանդակ զրույցով․ դեսպանատան շենքին մոտեցած ոստիկանը հավաքի մեկ այլ մասնակցից անձնագիր է պահանջում՝ բերման ենթարկելու սպառնալիքով, վերցնում անձնագիրը, լուսանկարում, բայց այս դեպքում խոստանում է Ռուսաստանի դեսպանատուն չփոխանցել։

Հավաքի ողջ ընթացքում ոստիկանության և ԱԱԾ-ի ծառայողները իրավական տեսանկյունից չհիմնավորված պահանջներ են ներկայացնում ակցիայի մասնակիցներին։ Մասնավորապես, նրանք պարբերաբար կրկնում են, որ չեն կարող հավաք իրականացնել, քանի որ այլ երկրի քաղաքացիներ են։

Այնինչ, համաձայն Սահմանադրության, «Հավաքների ազատության մասին» օրենքի և Հայաստանի վավերացրած «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի՝ հանրապետությունում յուրաքանչյուր ոք ունի խաղաղ հավաքների ազատության, հավաքներին մասնակցելու իրավունք, նրանց թվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի խոսքով՝ այս անհարկի միջամտությամբ և անհիմն պահանջներով ոստիկանները խոչընդոտել են ակցիայի մասնակիցների՝ խաղաղ հավաքներ անցկացնելու իրավունքը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան