Թուրքիան և Իսրայելը քննարկում են գազատարի կառուցման հարցը, որը Եվրոպայի համար ռուսական գազին այլընտրանք կարող է լինել․ Reuters

Լուրեր

12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
12.09.2026 | 12:53
Հայաստանի 4 մարզում և Երևանում Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումներ կանցկացվեն
12.09.2026 | 12:28
Օդեսայում ռուսական հարձակման հետևանքով բազմահարկ շենք է վնասվել․ տուժել է 23 մարդ
12.09.2026 | 11:35
15-ամյան Անի Գևորգյանը սեպտեմբերի 11-ին դուրս է եկել տնից և չի վերադարձել․ ՆԳՆ
12.09.2026 | 11:22
Երևանի և Մասիսի մի շարք հատվածներում ջրամատակարարումը կդադարեցվի
12.09.2026 | 10:41
Լիբանանի նախագահը հանդիպել է ՀՀ դեսպանին
12.09.2026 | 10:21
Գազամատակարարման վթարային դադարեցում՝ Արարատի մարզում․ 5 բնակավայրերում գազ չի լինի
12.09.2026 | 10:04
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.09.2026 | 23:28
Վարչապետը խարույկի շուրջ հանդիպում է ունեցել հեծանվավազքի «Վարչապետի գավաթ»-ի մասնակիցների հետ
11.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Թուրքիա-Իսրայել գազատարի հարցն է քննարկվել կուլիսներում՝ որպես Եվրոպայի համար ռուսական էներգետիկ մատակարարումների այլընտրանք, սակայն, երկու երկրների կառավարությունների ու ոլորտի պաշտոնյաների կարծիքով, դա պահանջում է բարդ մանևրումներ, գրում է Reuters գործակալությունը։

Նշվում է, որ նախաձեռնության նպատակն է Թուրքիայից ստորջրյա խողովակաշար կառուցել դեպի Իսրայելի ամենամեծ ծովային բնական գազի հանքավայրը՝ Լևիաթան, որը գազ է մատակարարում Իսրայելին, Հորդանանին և Եգիպտոսին: Գազն այդպիսով կհոսի դեպի Թուրքիա և դեպի հարավային եվրոպական հարևաններ, որոնք ցանկանում են դիվերսիֆիկացնել Ռուսաստանից մատակարարումները։

Նախորդ տարի ԵՄ-ն 155 մլրդ խորանարդ մետր ռուսական գազ է ներկրել, որը ծածկում է սպառման մոտ 40 տոկոսը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էլ անցյալ շաբաթ անդրադառնալով գազային համագործակցությունը՝ հայտարարել էր, որ պատրաստ է նախարարների ուղարկել Իսրայել՝ գազատարը վերականգնելու համար:

Թուրք բարձրաստիճան մի պաշտոնյա Reuters-ին հայտնել է, որ բանակցությունները շարունակվել են այն բանից հետո, երբ Իսրայելի նախագահ Իսաակ Հերցոգն այցելել է Անկարա այս ամսվա սկզբին, և առաջիկա ամիսներին «կոնկրետ որոշումներ» կարող են ընդունվել առաջարկվող երթուղու և մասնակից կազմակերպությունների վերաբերյալ:

Իսրայելի էներգետիկայի նախարար Կարին Էլհարարը Ynetnews-ին ասել է, որ շատ նկատառումներ չեն քննարկվել, այդ թվում՝ ֆինանսների հարցը։
«Պետք է հասկանալ, որ դա տնտեսապես իրագործելի է, ինչն ինքնին հասկանալի բան չէ»,- ասել է նա։

Էմմա Չոբանյան