Ազատ ոճի ըմբշամարտի ԵԱ. Արման Անդրեասյանը դուրս է եկել եզրափակիչ

Լուրեր

16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
16.09.2026 | 20:06
Աշխատակիցներին սպառնում են աշխատանքից ազատել քաղաքական հայացքների պատճառով. «Անկախ դիտորդ»-ը ահազանգում է
16.09.2026 | 19:50
Նիժնի Տապըռի գեղ եք ուզում, որ ոնց ուզեք՝ ձեր «Մայբախ»-ները քշեք. Փաշինյան
16.09.2026 | 19:37
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Սպարտա Պրահայի» դեմ խաղում
16.09.2026 | 19:36
Ինչի է` Դուք, Ղարաբաղից լինելով, Երևանում բնակարան ունեք, 100 հազարը չունեն. Փաշինյանը` Հովսեփյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:25
Կախած վիճակում կոշիկդ հանելու եմ. Փաշինյանը` Լևոն Քոչարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:14
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները մեկնարկեցին հաղթանակով
16.09.2026 | 19:06
Եթե Քոչարյանի ունեցվածքը օրինական է, թող հեղափոխություն անեն. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:02
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
16.09.2026 | 18:55
Հայտնի է՝ ով է Սիմոնյանի նշած քրեական հեղինակությունը, որը, ըստ նրա, Հայկ Սարգսյանի ընտանիքի ընկերն է
16.09.2026 | 18:46
ՀՀ-ն է որոշումներ կայացնելու TRIPP մուտք ու ելքի պահին. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:34
Հայաստանի Մ-17 հավաքականը պարտվել է Լիբանանին
16.09.2026 | 18:29
Ուկրաինայի ԶՈՒ-ն հայտարարել է Ղրիմի օդանավակայանում ռուսական Սու-24 ռմբակոծիչի հարվածելու մասին
16.09.2026 | 18:27
Պուտինի մոտ ռազմաբազան հանելու հարց չեմ բարձրացրել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:18
Ինչ տեսանք Ադրբեջանի պաշտոնյայի կողմից անընդունելի է. Փաշինյանը` Հաջիևի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազատ ոճի ըմբիշ, 70 կգ քաշային Արման Անդրեասյանը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող Եվրոպայի առաջնությունում դուրս է եկել եզրափակիչ․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Այսօր Անդրեասյանը կպայքարի ոսկե մեդալի համար՝ գոտեմարտելով 2017 թվականի աշխարհի չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի կրկնակի բրոնզե մեդալակիր, Վրաստանի ներկայացուցիչ Զուրաբ Յակոբիշվիլիի հետ:

Կիսաեզրափակչում Հայաստանի ներկայացուցիչը մրցել է մոլդովացի Նիկոլայ Գրամեզի հետ և 6:2 հաշվով վստահ հաղթանակ տարել:

Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրը պայքարը սկսել է 1/8 եզրափակչից, որտեղ 3:1 հաշվով հաղթել է Թուրքիայի ներկայացուցիչ Սելահաթին Կիլիչսալայանին, ապա քառորդ եզրափակչում 5:1 հաշվով առավելության է հասել Գերմանիայի ներկայացուցիչ Քեվին Քրիստոֆեր Հենկելի նկատմամբ:

Հայաստանի մյուս ներկայացուցիչը՝ 57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը, Եվրոպայի առաջնությունում կպայքարի բրոնզե մեդալի համար: Վճռորոշ գոտեմարտում նա ուժերը կչափի գերմանացի Նիկլաս Ստեչելի հետ:

Մ23 տարեկանների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Արման Ավագյանն էլ սփոփիչ գոտեմարտ կանցկացնի բուլղարացի Միրոսլավ Ստեպանով-Կիրովի հետ և հաղթանակի դեպքում կպայքարի բրոնզե մեդալի համար:

Այսօր պայքարը կսկսի Հայաստանի ևս 3 ներկայացուցիչ:

Եվրոպայի չեմպիոն Արսեն Հարությունյանը (61 կգ) քառորդ եզրափակչում կգոտեմարտի կա՛մ Ֆրանսիայի, կա՛մ Մակեդոնիայի ներկայացուցչի հետ: 74 կգ քաշային կարգում Հրայր Ալիխանյանը 1/8 եզրափակչում կգոտեմարտի Սերբիայի ներկայացուցիչ Հետիկ Ցաբոլովի հետ, իսկ 92 կգ քաշային Հովհաննես Մխիթարյանը մեկնարկային գոտեմարտում ուժերը կչափի Վրաստանի ներկայացուցիչ Միրիանի Մայսուրադձեի հետ:

Երեկ պայքարի դուրս եկած Գևորգ Թադևոսյանը (65 կգ) լքել է պայքարը: