44-օրյա պատերազմից հետո կա ընդամենը հռչակագիր, չկա պայմանավորվածություն, դա կարող է հանգեցնել նոր ռազմական բախման․ Փոլ Գոբլը՝ Արցախում իրավիճակի մասին

Լուրեր

13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
Բոլորը

Չնայած Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը տարածել է տեղեկատվություն, որ ադրբեջանական զինուժը դուրս է եկել Փառուխ գյուղից, Հայաստանը, Ստեփանակերտը, նաև Ադրբեջանը հայտարարում են հակառակ բանի մասին։ Ավելին, պաշտոնական Երևանը նաև հայտնել է իր ակնկալիքը, որ Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը կոնկրետ միջոցներ կձեռնարկի խաղաղապահների պատասխանատվության գոտի ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումը դադարեցնելու և Ադրբեջանի զինված ուժերը դուրս բերելու համար: Պաշտոնական հաղորդագրությամբ ևս մեկ անգամ կարևորվել է, որ ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժման այս ողջ ընթացքում խաղաղապահ զորախմբի գործողությունների պատշաճ քննություն տեղի ունենա և տրվեն մի շարք հարցերի պատասխաններ:

Factor.am-ը Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի մասին զրուցել է ամերիկացի վերլուծաբան Փոլ Գոբլի հետ։

-Պարո՛ն Գոբլ, իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շուրջ շարունակում է լարված մնալ այն բանից հետո, երբ ադրբեջանական բանակը ներխուժեց Լեռնային Ղարաբաղի տարածք, որը գտնվում էր ռուս խաղաղապահների պատասխանատվության ներքո։ Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ Ադրբեջանը որոշեց դա անել հիմա, ի՞նչ նախադրյալներ կային դրա համար:

-Սա ևս մեկ նշան է այն բանի, որ երեք կողմերն իրականում համաձայնության չեն եկել։ 44-օրյա պատերազմից հետո մեր ունեցածը հռչակագիր է, որը յուրաքանչյուրն իր ձևով է կարդում՝ առանց իրական կարգավորման առանձնահատկությունները հաշվի առնելու։ Արդյունքում, ժամանակ առ ժամանակ կողմերից յուրաքանչյուրը փորձում է ստուգել, ​​թե որքան հեռուն կարող է գնալ սեփական մեկնաբանությունը մղելու հարցում։ Ահա թե ինչ է տեղի ունեցել։

-Ռուսաստանը մեղադրել է Ադրբեջանին իր միջնորդությամբ հրադադարը խախտելու մեջ և կոչ է արել դուրս գալ արցախյան այն տարածքներից, որոնք հիմա զբաղեցրել են։ Ինչպե՞ս կգնահատեք Ռուսաստանի ներգրավվածությունն այս հարցում, ի՞նչ նպատակ ունի Մոսկվան այս իրավիճակում։

-Մոսկվան չի ցանկանում հակամարտություն Կովկասում, մինչ պատերազմ է վարում Ուկրաինայում։ Հետևաբար, այն հնարավորինս արագ և վճռականորեն փորձում է հանդարտեցնել պոտենցիալ պայթյունավտանգ իրավիճակը։

-Օրեր առաջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Հայաստանը կարևոր է համարում, որ ադրբեջանական զինված ուժերի ներխուժման այս ողջ ընթացքում պատշաճ հետաքննություն անցկացվի խաղաղապահ զորախմբի գործողությունների վերաբերյալ։ Ինչպե՞ս կգնահատեք Հայաստանի գործողություններն այս իրավիճակում։

-Ցանկացած լուրջ հետաքննություն կնշանակեր այն իրողությունը, որ չկա հստակ պայմանավորվածություն, և, հետևաբար, կարևոր է դրա անհրաժեշտությունը։ Նման խնդրի առկայությունը կարող է հանգեցնել նոր և լուրջ ռազմական բախման:

-Մենք տեսնում ենք Ռուսաստանի և Ադրբեջանի առճակատումը հռետորաբանության մակարդակում։ Ադրբեջանը Ռուսաստանին մեղադրել է ապատեղեկատվություն տարածելու մեջ, և որ կողմնակալ դիրքորոշում է ունեցել։ Ձեր կարծիքով՝ ի՞նչ է այժմ կատարվում այս երկու երկրների հարաբերություններում։

-Զարմանալի չէ, որ Բաքուն գոհ չէ Մոսկվայից այս հարցում և ազդարարել է իր դժգոհությունը։ Միևնույն ժամանակ, Մոսկվան չի կարող ռիսկի դիմել և Բաքվի հետ որևէ խզման գնալ․ դրանով կսահմանափակի իր հնարավորությունները։ Եթե ​​Ռուսաստանը չափից դուրս մղի Ադրբեջանին, վերջինս կներքաշի Թուրքիային, և դա կփոխի ուժերի հավասարակշռությունը Հարավային Կովկասում։

-Չնայած Ռուսաստանը հայտարարեց, որ ադրբեջանական զորքերը լքել են Փառուխը, Ադրբեջանը և նաև Հայաստանը հայտարարեցին, որ ադրբեջանական զորքերը շարունակում են մնալ Ռուսաստանի խաղաղապահ ուժերի պատասխանատվության տակ գտնվող տարածքում։ Ինչպե՞ս գտնել ճշմարտությունը, ո՞րն է ավելի մոտ իրականությանը։

-Պարզ չէ, թե կոնկրետ որտեղ են գտնվում զորքերը: Քարտեզները հակասում են։ Իմ ենթադրությունն այն է, որ տեղի է ունեցել ադրբեջանական ուժերի որոշակի դուրսբերում, բայց, հավանաբար, ոչ ամբողջ տարածքից, որը ևս Հայաստանը կարծում է, որ պետք է լինի խաղաղապահների պատասխանատվության ներքո։

-Իրավիճակի վերաբերյալ հասցեական հայտարարություններ են արել ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր համանախագահ երկրները։ Ինչ եք կարծում՝ դա կարո՞ղ է ազդել Ադրբեջանի գործողությունների վրա։ Ի՞նչ կանխատեսումներ կանեք ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

-Ինձ համար անհասկանալի է, թե ինչ կարող են ասել կամ անել ԵԱՀԿ Մինսկի համանախագահները՝ բացի Ռուսաստանից, որ խորապես ազդեն Ադրբեջանի վրա:

Հռիփսիմե Հովհաննիսյան