Եթե իշխանավորներն աթոռներին չնիրհեին, կարևոր դիրքերը կահավորեին, Արցախում այս վիճակը չէր լինի. Օհանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 13:57
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:49
Հոկտեմբերի 6-ի երեկոյան և 7-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են հորդառատ անձրևներ
06.10.2026 | 13:40
Բաքուն հայտնել է, որ Սև ծովում բեռնատար նավի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել, ևս մեկը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:32
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 13:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է, արծաթինն ու պլատինինը՝ աճել
06.10.2026 | 13:24
Որ մի քիչ ջանք թափեմ, էնքան կպայմանավորվեմ Ձեզ հետ․ Ռուբեն Ռուբինյանը՝ Քրիստինե Վարդանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:18
Հայաստանը և Cerebras-ը քննարկել են AI ենթակառուցվածքների ոլորտում համագործակցությունը
06.10.2026 | 13:06
Նաիր Թիկնիզյան. «Հպարտ եմ մեր հավաքականով»
06.10.2026 | 12:58
Պետք է տանել «ԱԱԾ պադվալ» և տասնամյակներով պահել. Նարեկ Կարապետյանը` ադրբեջանցի զինվորի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:47
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:46
Հայաստանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ ուղղված գործողությունների համար․ Միրզոյանը՝ Ղալիբաֆին
06.10.2026 | 12:37
TRIPP-ի զարգացմանը զուգահեռ սպասվում է Հայաստան–Թուրքիա սահմանի բացում․ Փաշինյան
06.10.2026 | 12:26
Թրամփը հայտարարել է, որ Իրանը հնարավոր հարձակման դեպքում կարող էր «ոչնչացնել» Լոս Անջելեսն ու Սան Դիեգոն
06.10.2026 | 12:18
Էրիկ Փիլոյան. «Ամենամեծ պատճառներից մեկը, որ չպարտվեցինք՝ թիմի մթնոլորտն է». ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:13
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

«Եթե ՀՀ իշխանությունների մոտ կա միամտության այսպիսի աստիճան, և իրենք կուրորեն հավատում են, թե ադրբեջանցիները պատրաստ են գնալ խաղաղության և այլևս սադրանքներ չեն լինելու, ապա անհասկանալի է, թե Արցախի իշխանություններն ինչպես կհավատան ադրբեջանական այս խորամանակություններին»,- այս մասին Factor.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանը հետևողականորեն սաստկացնում է ճնշումներն Արցախի և Հայաստանի վրա՝ տարբեր սադրանքներով ու դիրքերի առաջխաղացմամբ՝ փորձելով Արցախը հայաթափել և Սյունիքով իրենց կապն ապահովել Թուրքիայի հետ՝ Մեծ թուրանի գաղափարն առաջ տանելով: «

Անգամ ՌԴ խաղաղապահ ուժերի առկայությունը նրանց չի խանգարում, պատրաստ են հայթափում իրականացնելու համար անգամ ՌԴ խաղաղապահների գործողությունները նսեմացնել:

Այս պարագայում անհասկանալի են և ադեկվատ չեն ՀՀ և ԱՀ իշխանությունների գործողությունները, որոնք պետք է ուղղված լինեն մեր անվտանգության առաջնահերթությունները որոշելուն: Առաջնահերթությունների մաս են սահմանային ծառայության կատարելագործումը, պաշտպանության ինժեներական կառույցների ձևավորումը:

Ստեղծված իրավիճակի հիմնական պատասխանատուն ՀՀ իշխանություններն են. նրանք կա՛մ չեն գիտակցում, կա՛մ միտումնավոր են անում… Եթե իշխանավորներն իրենց աթոռներին չնիրհեին, կարևոր դիրքերը կահավորեին, Արցախում այս վիճակը չէր լինի»,- նշեց Օհանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: