«Հրազդան ցեմենտի» աշխատողները պահանջում են 4 ամիսների աշխատավարձը․ ՈւՂԻՂ

Լուրեր

19.11.2026 | 21:15
Այո՛, ես ամեն օր քաղաքական հայտ եմ ներկայացնում․ ես քաղաքական գործիչ եմ․ Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 21:09
ՌԴ-ի ու Վրաստանի հատուկ ներկայացուցիչները հանդիպել են Մինսկում
19.11.2026 | 20:58
Եվրահանձնաժողովը խոշոր կիբերհարձակման է ենթարկվել
19.11.2026 | 20:44
ԵՄ-ն ընդունում է Հայաստանի եվրոպական ձգտումները, որոնք հանդիսանում են երկրի ռազմավարական ժողովրդավարական ընտրությունը
19.11.2026 | 20:30
«Ճողոպրել է բանակից», «Վիրավորվել եմ»․ հեռակա բանավեճ Փաշինյանի և «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի միջև. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 20:16
Ոստիկանները կանխել են գողություն կատարած երիտասարդների փախուստը․ երկու անձ ձերբակալվել է. ՆԳՆ
19.11.2026 | 20:00
Փաշինյանի առաջարկն ընդդիմությունը չպիտի ընդունի․ Սերժ Սարգսյանը ևս խոստանում էր վարչապետ չառաջադրվել․ Գևորգ Սաֆարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 19:48
ՀՀ որոշ շրջաններում ձյուն է տեղում
19.11.2026 | 19:35
«Արջ քորող»-ից մինչև «եղկելի»․ Գալյանի նախագիծը Փաշինյանին չի հուզում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 19:26
ՀՀ-ում կանցկացվի սպորտային մարմնամարզության մեծահասակների Եվրոպայի առաջնություն
19.11.2026 | 19:11
ՄԱԿ-ի դատարանը վճռել է, որ Մյանմարը ռոհինջաների նկատմամբ ցեղասպանություն է իրականացրել
19.11.2026 | 19:00
«Խոսելու ժամանակը կգա»․ դատավոր Գևորգ Պողոսյանը՝ իր մեղադրանքի մասին
19.11.2026 | 18:50
Նախարարը հորդորում է, որ համայնքի ղեկավարներն ինձ դատի տան, բայց ինքը չի տալիս․ Իրինա Յոլյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 18:37
Պուտինը պատմել է «փոխզիջումների» մասին, որոնց պետք է համաձայնել՝ պատերազմը դադարեցնելու համար
19.11.2026 | 18:29
Իտալական ակումբը պայմանագիր է կնքել շան հետ
Բոլորը

Այսօր առավոտյան Factor.am-ի խմբագրություն էր ահազանգել «Հրազդան ցեմենտ» գործարանի աշխատակիցներից մեկը և նշել, որ շուրջ 70 աշխատակից արդեն 4 ամիս է` աշխատավարձ չի ստանում: Աշխատակիցը տեղեկացրել էր, որ մտադիր են բողոքի գործողություն իրականացնել և տնօրենից պահանջել` իրենց աշխատանքի դիմաց վարձատրել: Factor.am-ի նկարահանող խումբը մեկնել էր խնդրի հետքերով: Աշխատակիցները չցանկացան խոսել տեսախցիկի առաջ` պատճառաբանելով, որ կարող են հեռացվել աշխատանքից. մեզ ահազանգած աշխատակիցը ևս չցանկացավ բարձրաձայնել խնդիրը տեսախցիկի առաջ և ցանկացավ անանուն մնալ: Նա մեզ հետ հեռախոսազրույցում ասաց, որ հանդիպել են գործարանի տնօրեն Վարդան Գաբրիելյանի հետ: Վերջինս հավաստիացրել է, որ հաջորդ շաբաթվա ընթացքում խնդիրը կկարգավորվի, և աշխատակիցները կստանան 4 ամիսների աշխատավարձը: Գործարանի անվտանգության աշխատակիցները մեր նկարահանող խմբին չթույլատրեցին մտնել գործարան և զրուցել տնօրենի հետ, պարզել, թե  աշխատավարձն ինչու չի վճարվել: Նրանք ասացին, որ տնօրենը այդ հարցով խորհրդակցության է:

Արփի Հակոբյան