Պատերազմին դեմ լինելը ցանկացած բանական մարդու սրբազան պարտականությունն է. ապոլիտիկ զրույց Հասմիկ Պապյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.09.2026 | 20:00
«Շատ մեծ ուրախություն էր, երբ իմացանք, որ խաղալու ենք «Միլանի» դեմ»․ Գևորգ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 19:29
Գազամատակարարման վթարային դադարեցում Լոռիում
06.09.2026 | 19:00
Ով էր ուզում «սպանել» Նիկոլ Փաշինյանին․ կեղծ տեսանյութի իրական պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 18:43
Ռուսաստանը ստիպված է պաշտպանել իր շուկան․ Օվերչուկը՝ Հայաստանի հետ առևտրի մասին
06.09.2026 | 17:20
Արարատ Միրզոյանը Ռիգայում կհանդիպի Լատվիայի ԱԳ նախարարին
06.09.2026 | 17:04
Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
06.09.2026 | 16:49
Թրամփի հատուկ բանագնացներ Քուշներն ու Ուիթքոֆը ժամանել են Կիև
06.09.2026 | 16:26
Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կներկայացնի Հայաստանի COP17 նախագահության տեսլականը
06.09.2026 | 16:09
Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 6-9-ը կմեկնի Դուբայ
06.09.2026 | 15:32
Վթարային ջրանջատում Երևանում
06.09.2026 | 15:10
Էկոպարեկային ծառայությունը ուժեղացրել է հսկողությունը անտառներում և հատուկ պահպանվող տարածքներում
06.09.2026 | 14:35
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
06.09.2026 | 14:13
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Արմավիրում
06.09.2026 | 13:21
Հրդեհ է բռնկվել Երևանի Արարատյան փողոցի բնակարաններից մեկում․ փրկարարները տարհանել են բնակիչներին
06.09.2026 | 12:55
Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ
Բոլորը

Factor TV-ի A-politic հաղորդաշարի հյուրն է Երևանի պետական կոնսերվատորիայի Օպերային ստուդիայի գեղարվեստական ղեկավար Հասմիկ Պապյանը՝ երգչուհի, որը հանդես է եկել աշխարհի մի քանի տասնյակ ամենահեղինակավոր օպերային հարթակներում: Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ են լրատվամիջոցներում և սոցցանցերում գերակշռում քաղաքական և կենցաղային սկանդալները, հաղորդման հյուրն արձանագրում է, որ դա արտացոլում է մեր հասարակության վիճակը: Բայց մարդկանց վարքագիծը, ըստ Հասմիկ Պապյանի, հնարավոր է փոխել, միայն թե դրա համար անհրաժեշտ է պետական հստակ քաղաքականություն:

Ի պատասխան հարցին՝ արդյո՞ք ռուսաստանցի արվեստագետները պարտավոր են դիրքորոշում արտահայտել իրենց երկրի կողմից վարվող պատերազմի մասին, Հասմիկ Պապյանը նշում է, որ ոչ միայն արվեստագետը, այլև ցանկացած բանական մարդ պետք է դեմ լինի պատերազմին: Factor TV-ի զրուցակիցը հիշեցնում է, որ, մասնավորապես, հանրահայտ երգչուհի Աննա Նետրեբկոն վերջին նախագահական ընտրություններում Պուտինի վստահված անձն էր,  հետևաբար, իր չափով պատասխանատվություն է կրում իր երկրի նախագահի քաղաքականության համար: Հայ արվեստագետի կարծիքով՝ քաղաքացի լինելը արվեստագետի պարտքն է:

Հասմիկ Պապյանը կարևորում է Հայաստանի մշակութային և, ընդհանրապես, հասարակական կյանքի արդիականացումը և կարծում է, որ այդ նպատակի իրագործումը հնարավոր է այն դեպքում, եթե բարձր մակարդակով որոշումներ կայացնողներն առաջնորդվեն ժամանակակից աշխարհի հրամայականներով:

Մանրամասները՝ տեսանյութում: