Բացահայտվել են խարդախությամբ խոշոր չափերով գումարի հափշտակության և կաշառք տալու փորձի դեպքեր

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել են խարդախությամբ խոշոր չափերով գումարի հափշտակության և կաշառք տալու փորձի դեպքեր. տեղեկացնում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։

Գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Արշակ Կարապետյանը, մտերիմ հարաբերություններ ունենալով Ս. Առաքելյանի ընտանիքի անդամների հետ, տեղեկացել է վերջինիս հոր` Ստեփան Առաքելյանի կողմից Երևան քաղաքում մահվան ելքով վրաերթ կատարելու դեպքի մասին: Ընդունելով գումարի դիմաց հորը քրեական պատասխանատվությունից ազատելու հարցում օժանդակելու Ս. Առաքելյանի առաջարկը՝ Արշակ Կարապետյանը որոշել է դիմել խարդախության և վերջինիս տեղեկացրել է, թե իբր կաշառքի դիմաց պայմանավորվածություն է ձեռք բերել նախաքննությունն իրականացնող քննիչի հետ` հիշյալ քրեական գործով վարույթը կարճելու շուրջ:

Ա. Կարապետյանը Ս. Առաքելյանից և նրա ծնողներից պահանջել է իր բանկային հաշվեհամարին նախ փոխանցել 100.000 ՀՀ դրամ, որը ստանալուց հետո նույն նպատակով պահանջել է նաև 522.600 ՀՀ դրամին համարժեք 1000 ԱՄՆ դոլար՝ քննիչին որպես կաշառք տալու պատրվակով:

Չարաշահելով հիշյալ անձանց վստահությունը` Ա. Կարապետյանը նրանցից ստացել է ընդհանուր 365.000 ՀՀ դրամ, որը ծախսել է անձնական կարիքների համար, սակայն խոշոր չափերով գումարի հափշտակությունն իր կամքից անկախ հանգամանքներով ավարտին չի հասցրել, քանի որ չի ստացել գումարի մնացած մասը՝ իր կողմից կատարված արարքը բացահայտվելու մտավախությունից ելնելով:

Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Արշակ Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, իսկ Ստեփան Առաքելյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-312-րդ հոդվածի 2-րդ մասով:

Երկու մեղադրյալների վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ: