Ռուս գործընկերներից պատասխան չունենք՝ ինչու եռակողմ պայմանավորվածությունը չպահպանվեց․ Արսեն Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 13:57
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:49
Հոկտեմբերի 6-ի երեկոյան և 7-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են հորդառատ անձրևներ
06.10.2026 | 13:40
Բաքուն հայտնել է, որ Սև ծովում բեռնատար նավի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել, ևս մեկը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:32
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 13:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է, արծաթինն ու պլատինինը՝ աճել
06.10.2026 | 13:24
Որ մի քիչ ջանք թափեմ, էնքան կպայմանավորվեմ Ձեզ հետ․ Ռուբեն Ռուբինյանը՝ Քրիստինե Վարդանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:18
Հայաստանը և Cerebras-ը քննարկել են AI ենթակառուցվածքների ոլորտում համագործակցությունը
06.10.2026 | 13:06
Նաիր Թիկնիզյան. «Հպարտ եմ մեր հավաքականով»
06.10.2026 | 12:58
Պետք է տանել «ԱԱԾ պադվալ» և տասնամյակներով պահել. Նարեկ Կարապետյանը` ադրբեջանցի զինվորի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:47
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:46
Հայաստանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ ուղղված գործողությունների համար․ Միրզոյանը՝ Ղալիբաֆին
06.10.2026 | 12:37
TRIPP-ի զարգացմանը զուգահեռ սպասվում է Հայաստան–Թուրքիա սահմանի բացում․ Փաշինյան
06.10.2026 | 12:26
Թրամփը հայտարարել է, որ Իրանը հնարավոր հարձակման դեպքում կարող էր «ոչնչացնել» Լոս Անջելեսն ու Սան Դիեգոն
06.10.2026 | 12:18
Էրիկ Փիլոյան. «Ամենամեծ պատճառներից մեկը, որ չպարտվեցինք՝ թիմի մթնոլորտն է». ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:13
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը ԱԺ «Քաղացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի հետ

-Ադրբեջանցիները ներխուժել են Ասկերանի Փառուխ գյուղ, ադրբեջանական կողմը կիրառել է ԱԹՍ-ներ և այլ զենքեր: Պարո՛ն Թորոսյան, Դուք ի՞նչ տեղեկություններ ունեք:

-Արցախի ՊԲ-ն հաղորդագրություն տարածեց, որ հայկական կողմը ևս ունի զոհեր՝ երկու պայմանագրային զինծառայող է զոհվել, ցավակցում եմ հարազատներին: Իրավիճակը մնում է լարված: Մեր գերատեսչությունները փորձում են ջանքեր գործադրել՝ թե՛ ռազմական, թե՛ դիվանագիտական, որպեսզի իրավիճակը շտկվի և պահպանվեն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել եռակողմ հայտարարությամբ, որտեղ հստակ նշված էր, որ հայկական և ադրբեջանական կողմերը մնում են իրենց տեղերում, և դրա երաշխավորը ռուս խաղաղապահներն են: Վերջին օրերին, մասնավորապես՝ երեկ, ականատես եղանք, որ կրկին չպահպանվեց պայմանավորվածությունը: Այս դեպքերը նման են Խծաբերդի դեպքերին, և մենք մինչ օրս չունենք պատասխան մեր ռուս գործընկերներից, թե ինչու չի պահպանվում պայմանավորվածությունը: Այս իրավիճակը մեկ օրում չզարգացավ:

-Այո՛, շաբաթներ շարունակ ականանետներով կրակում էին:

-Եվ այնպես չէ, որ հանկարծակիի են եկել ռուս խաղաղապահները, և հարցեր են առաջանում: Այսինքն՝ կանխատեսելի զարգացում էր, որին պետք էր դիմակայել դիվանագիտական, ռազմական, ուղիղ երկխոսության ճանապարհով, ինչը մենք չենք տեսնում:

-Սամվել Բաբայանի տեղեկություններով՝ 1-2 շաբաթ առաջ ռուսական կողմը դիմել է Արցախի ՊԲ-ին՝ հայկական դիրքերն այնտեղից հանելու վերաբերյալ, ադրբեջանցիները եկել, զբաղեցրել են այդ դիրքերը, թեև նրանք էլ պետք է հեռանային հայելային հետքաշման եղանակով: Ինչպե՞ս կարող է այդպիսի բան տեղի ունենալ:

-Ես այդպիսի օպերատիվ տեղեկություն չունեմ, բայց պաշտոնական հաղորդագրությունները վկայում են, որ ադրբեջանական զինծառայողները փաստացի հայտնվել են ռուս խաղաղապահների թիկունքում: Այսինքն՝ կրկին խախտվել է հայտարարության այն կետը, որ կողմերը պետք է մնան իրենց դիրքերում: Մեզ համար շատ կարևոր է հասկանալ՝ արդյո՞ք խաղաղապահ զորամիավորումը, նրա ղեկավարությունը ջանքեր գործադրում են՝ իրավիճակը ելման դիրք բերելու համար: Մենք այդ հարցի պատասխանը չունենք:

-Իսկ կառավարող ուժը փորձե՞լ է կապի մեջ մտնել ռուս խաղաղապահների հետ:

-Մեր գերատեսչությունները 24-ժամյա ռեժիմով աշխատում են այդ ուղղությամբ, զանգեր են լինում… Մինչ այժմ այդ հարցի պատասխանը չունենք, ինչը շատ կարևոր է տեղի ունեցող պրոցեսներին գնահատական տալու համար:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան