Բացահայտվել է օտարերկրացի կանանց պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու դեպք. կան ձերբակալվածներ

Լուրեր

28.03.2026 | 19:57
Սպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում՝ թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով
28.03.2026 | 19:23
Պակիստանը եռակողմ հանդիպում է կազմակերպում Իրանի հարցով
28.03.2026 | 19:11
Աշոցքի, Արագածի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում թույլ ձյուն է տեղում
28.03.2026 | 19:00
Եթե Գզոյանի նվիրած գիրքը «սադրիչ էր»,ինչո՞ւ է ԿԳՄՍ նախարարությունը հեղինակին պարգևատրել. Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
28.03.2026 | 18:57
Արարատ Միրզոյանը և Մուհամմադ բին Աբդ Ալ-Ռահման Ալ Թանին քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը
28.03.2026 | 18:43
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում անցկացրեց առանց Սպերցյանի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.03.2026 | 18:25
Վարժական հավաքի մասնակիցներին մարմնական վնասվածքներ հասցնելու մեջ կասկածվող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
28.03.2026 | 18:11
Սպերցյանի մասնակցության վերաբերյալ որոշում կլինի խաղի օրը. Մելիքյան
28.03.2026 | 18:00
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Բելառուսի հավաքականի դեմ խաղի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.03.2026 | 17:51
0% կանխավճար և նոր հնարավորություններ․ Ամերիաբանկի առաջարկները` TOON EXPO-ում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
28.03.2026 | 17:41
Հայտնաբերվել է ջերմոց, թմրանյութի արտադրամաս և մեծ քանակի թմրամիջոցներ․ ՆԳՆ
28.03.2026 | 17:27
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարարի հետ
28.03.2026 | 17:22
Ջրի մակարդակի բարձրացում և քարաթափումներ․ իրավիճակը՝ ժամը 17։00-ի դրությամբ
28.03.2026 | 17:11
Արագածում ձյան բարձրությունը՝ 3 մետրից ավելի
28.03.2026 | 17:04
Կարեն Վարդանյան. Ես ինձ բելառուս եմ համարում
Բոլորը

Ոստիկանության ՔՈ գլխավոր և Երևան քաղաքի վարչությունների ծառայողների ձեռնարկած ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումներով և քննչական կոմիտեում պոռնկությանը նպաստելու հոդվածով քննվող քրեական գործի շրջանակներում կատարված նախաքննությամբ ստացվել են Հայաստանում կազմակերպված խմբի կողմից պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու վերաբերյալ տվյալներ. տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։

Գլխավոր դատախազության համակարգմամբ՝ ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում տվյալները հստակեցվեցին, իրականացվեցին ավելի քան մեկ տասնյակ խուզարկություններ, հայտնաբերվեցին մարմնավաճառությամբ զբաղվող կանայք, պոռնկությամբ զբաղվելը հիմնավորող բազմաթիվ ապացույցներ և առանձնապես խոշոր չափերով գումարներ։ Պարզվել է, որ միջազգային կազմակերպված խումբը, հիմնականում առցանց եղանակով, հավաքագրել է օտարերկրացի կանանց և առաջարկել տարբեր երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, զբաղվել մարմնավաճառությամբ՝ խոստանալով ապահովել հաճախորդներով, բնակության վայրով և պոռնկությամբ զբաղվելու համար անհրաժեշտ այլ պայմաններով՝ փոխարենը պահանջելով մարմնավաճառությամբ «վաստակած» գումարի կեսը փոխանցել կազմակերպված խմբին:

Կազմակերպված խմբի կազմում առցանց եղանակով ընդգրկվել են նաև Երևանի կենտրոնում, հիմնականում նորակառույց շենքերում, վարձակալությամբ բնակարաններ տրամադրող անձինք, որոնք ստանձնել են պոռնկությամբ զբաղվելու համար բնակարանով ապահովելու պարտականությունը:

Հարուցված քրեական գործի շրջանակներում երեք անձ ձերբակալվել է։ Նախաքննությունը շարունակվում է։