Էրդողանին չի հաջողվել Բրյուսելում հանդիպել Ջո Բայդենի հետ

Լուրեր

29.07.2026 | 00:56
«Արարատ-Արմենիան» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 23:02
«Կարևոր է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը»․ Զելենսկին՝ Թրամփի հետ հանդիպման արդյունքների մասին
28.07.2026 | 22:38
Հաղթանակի զբոսայգու գլխավոր մուտքի կամարն ու հարակից պատերը գեղարվեստական լուսավորություն կստանան
28.07.2026 | 22:15
Firebird AI ընկերության՝ Հրազդան քաղաքում գտնվող «ԱԲ գործարանն» օրեր անց կգործարկվի. ԲՏԱ նախարար
28.07.2026 | 21:49
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.07.2026 | 21:35
1 տրիլիոն դրամից ավելի ավանդներ, 800 մլրդ դրամ վարկեր․ Ամերիաբանկն ամփոփել է մանրածախ բանկինգի 2026-ի առաջին կիսամյակը
28.07.2026 | 21:23
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է ջոկերի հրամանատարներին և բանակային դիրքերի ավագներին
28.07.2026 | 21:11
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիների շինծու գործով նիստում ավարտվել են ելույթները
28.07.2026 | 21:00
Պուտինը ճանաչեց Փաշինյանին լեգիտիմ այս զրույցով, վարչապետին դա էր պետք, պարզ է՝ ՌԴ-ն չի վերացնի պատժամիջոցները․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 20:43
Իսրայելի պաշտպանության նախարարը զգուշացրել է Էրդողանին
28.07.2026 | 20:27
Թրամփն ու Զելենսկին փակ հանդիպում են անցկացրել Սպիտակ տանը
28.07.2026 | 20:13
Ռուբինյանը ԱԺ շենքում և տարածքում անվտանգության նոր կանոններ է հաստատել
28.07.2026 | 20:00
Ժողովրդին միֆով կերակրում են, թե ռուսներին ՀՀ-ից քշելու դեպքում անվտանգային խնդիր չենք ունենա․ Արման Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 19:49
Ճամբարակ համայնքին կվերադարձվի 0.02 հա մակերեսով հողամասը. Դատախազություն
28.07.2026 | 19:37
Բաքուն հայտնում է Արցախում ականապատ տարածքներում հրդեհների մասին
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախօրեին Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում այդպես էլ չի հանդիպել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, չնայած հանդիպման մասին նախապես հայտարարվել էր։

Al-monitor-ը գրում է, որ հանդիպման չկայանալու հիմնական պատճառը Բայդենի հագեցած գրաֆիկն է։ Լրատվամիջոցները, իրենց աղբյուրներին վկայակոչելով, հայտնում են, որ թուրք պաշտոնյաները և Անկարայում ԱՄՆ դեսպանատունը մեծ ջանքեր են գործադրել հանդիպման համար, թեկուզ գագաթնաժողովի կուլիսներում։

Միաժամանակ, նշվում է, որ հանդիպման ձախողման իրական պատճառն այն է, որ Թուրքիան հրաժարվում է ազատվել իր զինանոցում առկա ռուսական С-400 համակարգերից, որոնք, ըստ ԱՄՆ-ի, սպառնում են ՆԱՏՕ-ի անվտանգությանը։

Թուրքիան այդ համակարգերը ձեռք է բերել՝ չնայած համաձայնագիրը չեղարկելու հարցով ԱՄՆ-ի անդադար ճնշումներին։ Կոնգրեսի մի շարք պատժամիջոցները և երկրի հեռացումը F-35 հարվածային կործանիչների համատեղ ծրագրից չեն ազդել Անկարայի վրա:

Ուկրաինական ճգնաժամը դիտվում էր որպես հնարավոր հարթակ, երբ ԱՄՆ պաշտոնյաները, ըստ տեղեկությունների, առաջ քաշեցին Թուրքիայի կողմից համակարգերն Ուկրաինա տեղափոխելու գաղափարը: Թուրքիան անդրդվելի է՝ հայտարարելով, որ կպահպանի C-400-ները:

Այս ուղերձը պարզ դարձավ նաև Էրդողանի հաղորդակցության գծով տնօրեն Ֆահրեթին Ալթունի գրած հոդվածում, որը հրապարակվել է Wall Street Journal-ում։ Ալթունն «անիրատեսական գաղափար» է անվանել C-400-ների փոխանցումն Ուկրաինային՝ պատժամիջոցների թուլացման դիմաց։ Նա նաև նշել է, որ Արևմուտքի, և հատկապես Միացյալ Նահանգների պարտականությունն է կարգավորել հարաբերությունները Անկարայի հետ «առանց նախապայմանների»:

Հավելենք, որ նախօրեին Էրդողանը մի շարք երկկողմ հանդիպումներ է ունեցել, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի վարչապետի և Ֆրանսիայի նախագահի հետ։

Էմմա Չոբանյան