Էական չէ հայեր եղել են դիրքերում, ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտին է. Աղաջանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 13:57
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:49
Հոկտեմբերի 6-ի երեկոյան և 7-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են հորդառատ անձրևներ
06.10.2026 | 13:40
Բաքուն հայտնել է, որ Սև ծովում բեռնատար նավի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել, ևս մեկը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:32
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 13:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է, արծաթինն ու պլատինինը՝ աճել
06.10.2026 | 13:24
Որ մի քիչ ջանք թափեմ, էնքան կպայմանավորվեմ Ձեզ հետ․ Ռուբեն Ռուբինյանը՝ Քրիստինե Վարդանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:18
Հայաստանը և Cerebras-ը քննարկել են AI ենթակառուցվածքների ոլորտում համագործակցությունը
06.10.2026 | 13:06
Նաիր Թիկնիզյան. «Հպարտ եմ մեր հավաքականով»
06.10.2026 | 12:58
Պետք է տանել «ԱԱԾ պադվալ» և տասնամյակներով պահել. Նարեկ Կարապետյանը` ադրբեջանցի զինվորի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:47
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:46
Հայաստանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ ուղղված գործողությունների համար․ Միրզոյանը՝ Ղալիբաֆին
06.10.2026 | 12:37
TRIPP-ի զարգացմանը զուգահեռ սպասվում է Հայաստան–Թուրքիա սահմանի բացում․ Փաշինյան
06.10.2026 | 12:26
Թրամփը հայտարարել է, որ Իրանը հնարավոր հարձակման դեպքում կարող էր «ոչնչացնել» Լոս Անջելեսն ու Սան Դիեգոն
06.10.2026 | 12:18
Էրիկ Փիլոյան. «Ամենամեծ պատճառներից մեկը, որ չպարտվեցինք՝ թիմի մթնոլորտն է». ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:13
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Մարտի 24-25-ի իրադարձությունների հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքները գտնվել են Ռուսաստանի Դաշնության պատասխանատվության գոտում. այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը:

Ըստ պատգամավորի՝ հայկական կողմը միշտ գործընկերային է եղել Ռուսաստանի հետ բոլոր մակարդակներում և հատկապես Արցախի շուրջ ստեղծված իրավիճակում:

«Եռակողմ հայտարարության արդյունքում տվյալ տարածքում ՌԴ-ն հանդիսանում է հայ բնակչության երաշխավորը, և օբյեկտիվ հարցեր են առաջանում, թե ինչու ռուսական կողմը չի արդարացնում հայ հասարակության և պաշտոնական շրջանակների ակնկալիքները:

Մինչև այս պահը ռուսական կողմից որևէ պաշտոնական դիրքորոշում չկա ստեղծված իրավիճակի վերաբերյալ, մենք ակնկալում ենք, որ մոտ ապագայում կլինի: Ցանկալի է, որ այդ դիրքորոշումից և իրավիճակի գործնական լուծումից հետո ադրբեջանական զինված ուժերը վերադառնան այն ելակետերը, որտեղից սկսվել է այս գործընթացը:

Հարցը հետևյալն է՝ արդյո՞ք ռուսական կողմը պահանջում է ադրբեջանական կողմից վերադառնալ ելման կետեր, թե ոչ, ըստ էության, սա ամենակարևոր հարցն է:

Հայկական կողմի շահերից է բխում, որ ռուս խաղաղապահները ապահովեն արցախահայության անվտանգությունը և թույլ չտան սադրանքներ: Հայկական կողմը պատրաստ է անել առավելագույնը և ցանկացած ձևաչափով աջակցել խաղաղապահներին, որ սադրանքներ տեղի չունենան»,- նշեց Աղաջանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: