Ըստ ԱՄՆ-ի՝ Ուկրաինայում ռուսական ճշգրիտ հրթիռների խափանումը 60 տոկոս է․ Reuters

Լուրեր

16.09.2026 | 23:17
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
16.09.2026 | 23:05
Բաքուն ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող բանտարկված թալիշ ակտիվիստին 3 տարով կտեղափոխի խիստ ռեժիմի բանտ
16.09.2026 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
Բոլորը

ԱՄՆ-ի գնահատմամբ՝ Ռուսաստանի գերճշգրիտ հրթիռների խափանումը, որոնք օգտագործվում են Ուկրաինայում պատերազմի ժամանակ, 60 տոկոս է։ Այս մասին Reuters-ին հայտնել են հետախուզական տվյալներին ծանոթ ամերիկացի երեք պաշտոնյաներ։

Նշվում է, որ սա կարող է օգնել բացատրել, թե ինչու Ռուսաստանը մեկ ամիս առաջ ներխուժումից ի վեր չի կարողանում հասնել հիմնական նպատակներին, օրինակ՝ Ուկրաինայի օդուժի չեզոքացմանը, չնայած իր զինված ուժերի ակնհայտ հզորությանը Ուկրաինայի շատ ավելի փոքր զինված ուժերի դեմ:

ԱՄՆ պաշտոնյաները, որոնք անանունության պայմանով են խոսել, չեն բացահայտել, թե կոնկրետ ինչն է նպաստում ռուսական հրթիռների խափանումների բարձր մակարդակին: Reuters-ն իր հերթին չի կարողացել ինքնուրույն ստուգել այս փաստը։ Կրեմլը և Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունն անմիջապես չեն արձագանքել մեկնաբանության խնդրանքին։

Վկայակոչելով ԱՄՆ հետախուզությունը՝ ամերիկացի երեք պաշտոնյաներ ասել են, որ Վաշինգտոնը գնահատում է, որ Ռուսաստանի ձախողման աստիճանը տատանվում է ամեն օր, կախված է արձակվող հրթիռի տեսակից և երբեմն կարող է գերազանցել 50%-ը։ Նրանցից երկուսն էլ ասել են, որ խափանումների մակարդակը հասնում է 60%-ի:

ԱՄՆ-ն կարծում է, որ Ռուսաստանն այս ամսվա սկզբին ռուսական տարածքից օդային թևավոր հրթիռներ է արձակել, երբ հարձակվել է Լեհաստանի սահմանի մոտ գտնվող ուկրաինական ռազմակայանի վրա։ Պաշտոնյաներից մեկն էլ Reuters-ին ասել է, որ այս հարձակման ժամանակ խափանման հատկապես բարձր մակարդակ է գրանցվել:

 

Էմմա Չոբանյան