G7-ի ղեկավարները կոչ են արել միջազգային կազմակերպություններին վերանայել Ռուսաստանի հետ հարաբերությունները

Լուրեր

16.09.2026 | 23:17
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
16.09.2026 | 23:05
Բաքուն ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող բանտարկված թալիշ ակտիվիստին 3 տարով կտեղափոխի խիստ ռեժիմի բանտ
16.09.2026 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
Բոլորը

Արևմուտքի յոթ առաջատար արդյունաբերական երկրների («Մեծ յոթնյակ», G7) առաջնորդները Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սանձազերծած պատերազմի ֆոնին կոչ են արել բոլոր միջազգային կազմակերպություններին՝ վերանայել իրենց հարաբերությունները Մոսկվայի հետ, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Միջազգային կազմակերպությունները և բազմակողմ ֆորումները չպետք է շարունակեն իրենց հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ այնպես, կարծես ոչինչ տեղի չի ունեցել»,- ասվում է G7-ի հայտարարության մեջ, որը հրապարակվել է հինգշաբթի Բրյուսելում տեղի ունեցած ճգնաժամային գագաթնաժողովից հետո:

«Մեծ յոթնյակի» երկրները կոչ են արել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին անհապաղ դադարեցնել Ուկրաինայի դեմ ագրեսիան՝ սպառնալով Կրեմլի համար աննախադեպ հետևանքներով՝ պատերազմի համար, որը շարունակվում է արդեն մեկ ամիս։

«Մենք անխոնջ աշխատելու ենք նախագահ Պուտինին, այս ագրեսիան ծրագրավորողներին և աջակցողներին, ներառյալ Բելառուսում Լուկաշենկոյի ռեժիմը, պատասխանատվության ենթարկելու իրենց գործողությունների համար»,- նշել են G7-ի առաջնորդները:

Նրանք Ռուսաստանից պահանջել են դուրս բերել զորքերը և զինտեխնիկան Ուկրաինայի ողջ ինքնիշխան տարածքից։ Միաժամանակ, G7-ը կոչ է արել բոլոր երկրներին, առաջին հերթին՝ Չինաստանին, Ռուսաստանին ոչ մի աջակցություն չցուցաբերել Ուկրաինայի դեմ պատերազմում։

«Մեծ յոթնյակի» երկրների կազմակերպությունը, որը ներկայումս ռոտացիոն կարգով ղեկավարում է Գերմանիան, Ուկրաինային հետագա օգնություն է խոստացել։

«Մենք վճռական ենք աջակցել ուկրաինացի կանանց և ուկրաինացի տղամարդկանց ռուսական ագրեսիային նրանց հերոսական դիմադրության մեջ, որն անօրինական է և չի կարող արդարացվել»,- ասվում է G7-ի ղեկավարների հայտարարության մեջ:

«Մեծ յոթնյակի» երկրները վստահեցրել են, որ Ռուսաստանի դեմ իրենց կողմից սահմանված պատժամիջոցները կիրականացվեն, իսկ անհրաժեշտության դեպքում՝ կընդլայնվեն։ Միաժամանակ, G7-ի ղեկավարներն ընդգծել են, որ բոլոր այն միջոցները, որոնք ձեռնարկում են, ուղղված չեն Ռուսաստանի բնակչության դեմ։

G7-ի ղեկավարները խստորեն քննադատել են նաև Ռուսաստանի հարձակումները Չեռնոբիլի ատոմակայանի վրա:

«Ռուսական հարձակումը վտանգի տակ է դրել ուկրաինական միջուկային օբյեկտների անվտանգությունը: Ռուսաստանի ռազմական գործողությունները բնակչությանը և շրջակա միջավայրը բացառիկ մեծ վտանգի տակ են դնում՝ հնարավոր աղետալի հետևանքներով»,- ընդգծել են նրանք:

«Մեծ յոթնյակի» երկրները նաև խոստացել են նվազեցնել կախվածությունը ռուսական էներգետիկ ռեսուրսներից։

Տաթև Ֆռանգյան