Ուկրաինայի Գերագույն Ռադայի թվիթերի էջից հեռացվել է Ադրբեջանի ԶՈւ սադրանքին աջակցող գրառումը
Քաղաքականություն
25.03.2022 | 11:42Ուկրաինայի Գերագույն Ռադան Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ԶՈւ սադրանքին աջակցող գրառում էր արել Twitter-ի պաշտոնական էջում։ «Ադրբեջանի զինված ուժերը հարձակման են անցել Ղարաբաղում՝ օգտվելով ռուս զինվորականներին Ուկրաինա ուղարկելուց»,- ասվում էր գրառման մեջ։
Ժամեր անց գրառումը հեռացվել է և այս պահին հասանելի չէ։