ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի հետ
Քաղաքականություն
24.03.2022 | 18:24ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, քարտուղար Հայկ Մամիջանյանը եւ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը հանդիպել են ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Անն Լույոյի հետ․ տեղեկացնում են ՀՀ ԱԺ—ից։
Արթուր Վանեցյանը խոսել է Արցախում վերջերս ստեղծված հումանիտար աղետի վերաբերյալ` մասնավորապես բարձրաձայնելով գազի մատակարարման շարունակական խաթարումը: Խմբակցության ղեկավարի գնահատմամբ` վերջին շրջանում Ադրբեջանի քաղաքականությունը միտված է Արցախը հայաթափելուն: