Հրապարակային նշե՞նք՝ որ հատվածներում են մեր դիրքերը․ Պապիկյանը վրդովվեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Քաղաքական մեծամասնությունը դեմ քվեարկեց մի նախագծի, որով նախատեսվում էր քրեական հետապնդում այն մարդկանց նկատմամբ, ովքեր կասկածի տակ կդնեին ՀՀ տարածքային ամբողջականությունը։

Նման մի դրվագ տեղի է ունեցել վերջերս Կապանի Ներքին Հանդում, երբ թշնամին հերթական անգամ ներխուժել է ՀՀ սուվերեն տարածք, և ընդամենը բնակիչներն են արոտավայր գնալիս նկատել, որ ադրբեջանցիները վրաններ են տեղադրել այդ տարածքում։ Ինչո՞ւ է հնարավոր եղել ադրբեջանցիների առաջխաղացումը։ Այն դեպքում, երբ ադրբեջանցիները նախորդ տարի դուրս էին եկել և հիմա են նոր վերադառնում, ինչո՞ւ այդ ընթացքում հայկական կողմն այդ դիրքերը չի զբաղեցրել և երրորդ, ինչո՞ւ է ՀՀ քաղաքացին ինքը գնում և տեսնում, որ ադրբեջանցիներն են այնտեղ տեղակայված»,- ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ այս մասին նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը:

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ի պատասխան ասաց, որ շատ կարևոր է, որպեսզի բարձրաձայնված հարցերի մեջ սուտն ու մանիպուլյացիան քիչ լինեն։

«Այն, ինչ դուք ասում եք, իրականության հետ ոչ մի աղերս չունի։ Խոսքը վերաբերում է նրան, որ՝ թե գիտեք, պատահական գյուղացին գնաց ու հայտնաբերեց, որ հակառակորդը հայտնվել է իքս դիրքում։ Իսկ ո՞վ է ասել, որ դրա մասին Պաշտպանության նախարարությունը տեղյակ չէր կամ չենք տիրապետում մենք մեր սահմաններին կամ զբաղեցրած դիրքերին։ Հրապարակային պետք է ամեն ինչ խոսե՞նք, դա ձեր գործելաոճն է հրապարակայնացնել այն, ինչը կարիք չկա հրապարակայնացնելու։ Դա 5-րդ շարասյան գործն է՝ համոզել համայնքապետին խոսել նրա մասին, որ համայնքը զրկվել է ջրից, այնինչ, համայնքը ջուր է ստանում։ Սրանք ապացուցված փաստեր են։ Այո, ճիշտ էր ասում 5-րդ շարասյան հին թե նոր առաջնորդը, չգիտեմ ինչպես անվանել այդ նախկին պաշտոնյային, թե իբր չի տարբերում Ներքին Հանդը Հին Հանդից։ Սա սովորական մանիպուլյացիա է, մինչև երբ դա պետք է դառնա հանրային քննարկման առարկա, որպեսզի ՊՆ-ն ստիպված լինի խոսել այն մասին, որ իքս ժամանակաշրջանում, երբ ՀՀ զորքերը զբաղեցրել ենք իքս տեղերում դիրքեր, հակառակորդն էլ զբաղեցրել է այս դիրքերը։

Ի՞նչ, հրապարակային նշե՞նք, թե որ հատվածներում են գտնվում մեր դիրքերը։ Լավ, վերջապես մենք պե՞տք է ունենանք հանրային գիտակցություն, որ ամեն ինչ չէ, որ կարելի է օգտագործել քաղաքական նպատակներով։

Ես ամաչում եմ նրա համար, որ մենք օրեր շարունակ քննարկում ենք բաներ, որ պիտի համատեղ ուժերով փորձենք բացառել և ոչ թե փնտրել առիթներ՝ ոնց անենք, որ ցեխին հավասարեցնենք սեփական բանակը, սեփական զինվորի սխրանքը»,- նշեց պաշտպանության նախարարը՝ կոչ անելով վերջ տալ այդ գործելաոճին։

Մանրամասները՝ տեսանյութում: