«Պրինտ կանեմ, կտամ կկարդաք»․ Միրզոյանը հրավիրեց Խամոյանին ԱԳՆ՝ կարդալու Ադրբեջանին ուղղված առաջարկները․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանն ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ, դիմելով ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանին, առաջարկեց առանց «Արմենպրեսին» տված իր հարցազրույցին հղում անելու, հնչեցնել, թե որոնք են հայկական կողմի առաջարկները՝ ի պատասխան Ադրբեջանի ներկայացրած հինգ կետերի:

Արարատ Միրզոյանը պատգամավորին կոչ արեց իր հարցի պատասխանը գտնել «Արմենպրեսին» տված հարցազրույցում: Արտգործնախարարը պատգամավորին հրավիրեց ԱԳՆ՝ նշելով. «Եթե այդքանից հետո չեք պատկերացնի, թե որոնք են մեր արձագանքները, հրավիրում եմ ԱԳՆ, ես պրինտ կանեմ, կտամ կկարդաք փաստաթուղթը»:

Անդրադռանալով Խամոյանի հարցին, թե արդյոք կարող է հայկական կողմի համար լինել ԼՂ հարցի կարգավորման որևէ տարբերակ, որը ենթադրում է Արցախի՝ որևէ կարգավիճակով ներառում Ադրբեջանի կազմում, Միրզոյանը պատասխանեց. «Տիկին Խամոյան, կարծում եմ՝ բոլորիս հայտնի են «բոլոր» բառի ստուգաբանությունն ու իմաստային բոլոր հնարավոր շերտերը։ Ազգերի ինքնորոշումը իրավունք է, կարծում եմ՝ կհամաձայնեք, այսինքն՝ եթե նույնիսկ չհամաձայնեք, իրավունք է, և երբ ես ասում եմ՝ մեզ համար սկզբունքային են, և մենք պաշտպանելու ենք արցախահայության իրավունքները, ես նկատի ունեմ բոլոր իրավունքները»:

Միրզոյանը հավելեց, որ բանակցությունները պետք է տեղի ունենան առանց նախապայմանների, հայկական կողմը ևս չի առաջադրում նախապայմաններ։ «Սա նշանակում է, որ մենք ադրբեջանական կողմից ակնկալում ենք, և ընդհանրապես միջնորդներից՝ համանախագահներից, ակնկալում ենք, որ բանակցություններին ընդառաջ մեզ նախապայմաններ չեն առաջադրվի, պահելով մեր իսկ բարձրաձայնած կանոնները՝ մենք ինքներս նույնպես նախապայմաններ չենք դնում և չենք կանխորոշում բանակցությունների արդյունքները»,- նշեց արտգործնախարարը։

Մանրամասները՝ տեսանյութում: