Արեստովիչը՝ Ուկրաինայում ռազմական գործողությունների դադարեցման ժամկետի մասին

Լուրեր

16.09.2026 | 23:17
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
16.09.2026 | 23:05
Բաքուն ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող բանտարկված թալիշ ակտիվիստին 3 տարով կտեղափոխի խիստ ռեժիմի բանտ
16.09.2026 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
Բոլորը

Երկու-երեք շաբաթից Ռուսաստանը կռվելու ոչինչ չի ունենա, և ռազմական գործողությունները կավարտվեն։ Նման կանխատեսմամբ է հանդես եկել Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը, փոխանցում է Korrespondent-ը։

«Նրանք առաջ կգնան այնքան, մինչև սպառվեն, իսկ նրանք արագ են սպառվում։ Ակտիվ ռազմական գործողությունների դադարեցման համար 2-3 շաբաթ ժամանակ եմ տալիս, քանի որ կռվելու բան չեն ունենա։ Այն, ինչ տեղի է ունենում 5 օրվա ընթացքում, փոքրիկ մոդել է, թե ինչ տեղի կունենա 3 շաբաթում, օպերատիվ կանգի ժամանակ կլինի։ 3 շաբաթվա ընթացքում այդպես կլինի ամենուր, իսկ երբ նրանք կանգնած լինեն, մեզ ավելի հեշտ կլինի նրանց ոչնչացնել»,- պատմել է Արեստովիչը։

Ավելի վաղ Ալեքսեյ Արեստովիչը հայտարարել էր, որ ՌԴ-ն միջոցներ չունի իրավիճակը փոխելու համար։ Նա նաև ասել էր, որ ուկրաինացի զինվորականները ոչնչացրել են ռուսական երեք հարվածային բանակ և մեկ օդային բանակ, այսինքն՝ Ռուսաստանի ունեցած տասից չորսը։

Տաթև Ֆռանգյան