Ռուսաստանը, Ուկրաինայում չհաջողելով հասնել վաղաժամ հաղթանակի, անցել է «պլան Բ-ին»․ The Wall Street Journal-ի անդրադարձը

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Այն բանից հետո, երբ ռուսական ուժերը ձախողեցին արագ հաղթանակի ապահովումը Ուկրաինայի նկատմամբ, ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները նշաններ են տեսնում, որ Կրեմլը դիմում է նոր ռազմավարության՝ ապահովելու հիմնական տարածքային նպատակները, նաև լծակներ փնտրում՝ ստիպելու Ուկրաինայի կառավարությանը՝ ընդունել չեզոքություն Ռուսաստանի և Արևմուտքի միջև, գրում է The Wall Street Journal-ը։

ԱՄՆ-ը և նրա դաշնակիցներն ավելի վաղ բացատրում էին, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի սկզբնական նպատակը հաջորդ մի քանի օրերին Կիևը գրավելն է և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի կառավարությունը ռուսամետ ռեժիմով փոխարինելը:

Դրանցից որևէ մեկը տեղի չի ունեցել։ Լրատվամիջոցին ԱՄՆ բարձրաստիճան մի պաշտոնյա ասել է, որ երեք շաբաթվա կատաղի մարտերը, որոնց ընթացքում Ուկրաինան դիմադրում է ռուսական ուժերին, ստիպել են Պուտինին փոխել իր մարտավարությունը։

Պուտինի մտադրությունների նոր գնահատականը, որը կիսում են Բայդենի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաները, Կիևին ստիպելն է՝ ընդունել Ռուսաստանի հավակնությունները Ուկրաինայի հարավային և արևելյան տարածքների նկատմամբ: Նշվում է, որ 2014 թվականինՂրիմը և Դոնբասի որոշ շրջաններ գրավելուց հետո ՌԴ-ն ցանկանում է ապահովել ցամաքային կամուրջ Արևմտյան Ռուսաստանի և Ղրիմի թերակղզու միջև ՝միաժամանակ ընդլայնելով Ռուսաստանի վերահսկողությունը տարածաշրջանի վրա:

ԱՄՆ պաշտոնյաներն ասել են, որ եթե տարածքի և չեզոքության վերաբերյալ Պուտինի պահանջները մերժվեն, ակնկալվում է, որ նա կփորձի պահպանել այն ամենը, ինչ իր ուժերին հաջողվել է պահել։

Մեկ այլ ամերիկացի պաշտոնյա էլ ասել է. «Մեր ռազմական գնահատականների հիման վրա, թվում է, որ նա վերադառնում է շրջապատման մարտավարությանը»:

Նշվում է, որ մարտավարության փոփոխությունը նախատեսված է Զելենսկու կառավարության վրա ճնշում գործադրելու համար, որպեսզի նա զիջի տարածքը և զիջումներ կատարի անվտանգության հարցում։

Պուտինի «պլան Բ»-ն, ըստ պաշտոնյաներից մեկը, ունի մի շարք կարևոր կետեր։ Ամերիկացի պաշտոնյաները նշում են, որ Պուտինը կարող է ընդլայնել իր պատերազմական նպատակները, եթե նրա զինուժը սկսի ավելի մեծ հաջողությունների հասնել ուկրաինական ուժերի դեմ։ Մայրաքաղաքի հարցը մնում է բաց, և ուկրաինական ուժեղ դիմադրության պայմաններում պարզ չէ՝ արդյո՞ք ռուս զինվորականները կկարողանան մոբիլիզացնել բավականաչափ զորքեր Կիևը փակելու և Ուկրաինայի մայրաքաղաքը գրավելու համար։

Լրատվամիջոցը նաև գրում է, որ Պուտինի ռազմավարության փոփոխության գնահատականը ոչ թե հետախուզական պաշտոնյաների պաշտոնական տեղեկությունն է, այլ ամերիկացի մի շարք պաշտոնյաների, որոնք հասանելիություն ունեն գաղտնի տեղեկատվությանը։

Էմմա Չոբանյան