Սով չի լինի, բայց խնդիրներ կարող են լինել. Տիգրան Խաչատրյանը՝ տնտեսական հնարավոր ռիսկերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Տնտեսություն
21.03.2022 | 13:16«Սով չի լինի, բայց խնդիրներ կարող են լինել»,- այսօր ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Կառավարության ծրագրի 2021թ. կատարման ընթացքի և արդյունքների վերաբերյալ քննարկման ժամանակ այս մասին նշեց ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ անդրադառնալով տնտեսական հնարավոր ռիսկերին:
«Ռիսկեր կան, իհարկե, կարող են Հայաստանում առաջանալ խնդիրներ, որոնք բնորոշ են տարածաշրջանին, մենք հետևում ենք ընթացքին, քննարկում ենք և նախատեսում ենք միջոցառումներ, որ պետք է իրականացնենք: Հրատապությամբ պայմանավորված՝ կայացնելու ենք կարևոր որոշումներ, որևէ անկառավարելի խնդիր, որ կարող է մտահոգություն առաջացնել, չկա»,- նշեց նախարարը:
Մանրամասները՝ տեսանյութում: