Մենք էլ մեր առաջարկներն ենք ներկայացրել Ադրբեջանին, Արցախի կոնֆլիկտը չի ավարտվել. կարգավիճակի հարց կա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.07.2026 | 00:56
«Արարատ-Արմենիան» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 23:02
«Կարևոր է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը»․ Զելենսկին՝ Թրամփի հետ հանդիպման արդյունքների մասին
28.07.2026 | 22:38
Հաղթանակի զբոսայգու գլխավոր մուտքի կամարն ու հարակից պատերը գեղարվեստական լուսավորություն կստանան
28.07.2026 | 22:15
Firebird AI ընկերության՝ Հրազդան քաղաքում գտնվող «ԱԲ գործարանն» օրեր անց կգործարկվի. ԲՏԱ նախարար
28.07.2026 | 21:49
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.07.2026 | 21:35
1 տրիլիոն դրամից ավելի ավանդներ, 800 մլրդ դրամ վարկեր․ Ամերիաբանկն ամփոփել է մանրածախ բանկինգի 2026-ի առաջին կիսամյակը
28.07.2026 | 21:23
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է ջոկերի հրամանատարներին և բանակային դիրքերի ավագներին
28.07.2026 | 21:11
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիների շինծու գործով նիստում ավարտվել են ելույթները
28.07.2026 | 21:00
Պուտինը ճանաչեց Փաշինյանին լեգիտիմ այս զրույցով, վարչապետին դա էր պետք, պարզ է՝ ՌԴ-ն չի վերացնի պատժամիջոցները․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 20:43
Իսրայելի պաշտպանության նախարարը զգուշացրել է Էրդողանին
28.07.2026 | 20:27
Թրամփն ու Զելենսկին փակ հանդիպում են անցկացրել Սպիտակ տանը
28.07.2026 | 20:13
Ռուբինյանը ԱԺ շենքում և տարածքում անվտանգության նոր կանոններ է հաստատել
28.07.2026 | 20:00
Ժողովրդին միֆով կերակրում են, թե ռուսներին ՀՀ-ից քշելու դեպքում անվտանգային խնդիր չենք ունենա․ Արման Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 19:49
Ճամբարակ համայնքին կվերադարձվի 0.02 հա մակերեսով հողամասը. Դատախազություն
28.07.2026 | 19:37
Բաքուն հայտնում է Արցախում ականապատ տարածքներում հրդեհների մասին
Բոլորը

«Ադրբեջանը ներկայացրել է բանակցություններ սկսելու համար իր համար ընդունելի առաջարկները, որոնց շուրջ պետք է խոսել։ Եվ այստեղ պարզ տրամաբանություն է, որ մենք էլ մեր առաջարկներն ենք ներկայացնելու»,- այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը։

«Շատ տարօրինակ կլինի գնալ բանակցության՝ առանց առաջարկի, ուղղակի քննարկել իրենց առաջարկները։ Օրինակ՝ 5-րդ կետը՝ ապաշրջափակումը դա մեր օրակարգն էլ է։ Դեմարկացիա-դելիմիտացիան դա էլի որոշակի պայմաններով մեր օրակարգն է։ Մյուս օրակարգերն արդեն մեր օրակարգերը չեն։ Տարածքային ամբողջականությունը մի հարց է, Արցախի հարցը այլ հարց է, դրանք երկու տարբեր հարցեր են»։

Հարցին, թե Հայաստանի «կարմիր գիծը» ո՞րն է, Արման Եղոյանը պատասխանեց․ «Կոնֆլիկտը չի ավարտվել, Արցախի կարգավիճակը դեռ որոշված չէ, Մինսկի խմբի համանախագահության կողմից Արցախի խնդրի կարգավորման հիմքում դրված երեք սկզբունքներից մեկն արդեն խախտվել է՝ ուժի չկիրառման սկզբունքը։ Եվ չի կարելի թույլ տալ, որ մյուս սկզբունքը, այն է՝ ազգերի ինքնորոշման սկզբունքն էլ խախտվի»։

Եղոյանի խոսքով՝ Մինսկի խմբի համանախագահության մեջ գտնվող երկրները հենց հիմա ակտիվ կոնֆլիկտի մեջ են գտնվում միմյանց հետ։ «Այս առումով հիմա մի քիչ դժվար փուլ է, բայց Արցախի հարցն այն գերկարևոր համաշխարհային ռազմավարական բալանսին վերաբերող հարցերից է, որի վերաբերյալ միջուկային գերտերությունները, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամներն ունենում են առանձին խոսակցություն։ Ես համոզված եմ, որ Արցախի վերաբերյալ Մինսկի խմբի համանախագահողներն ունենում են առանձին խոսակցություն համաշխարհային ռազմավարական բալանսի կոնտեքստում, որը պետք չէ խառնել մարտավարական բախումների հետ աշխարհի տարբեր կետերում։ Կարծում եմ՝ այդ ձևաչափը, եթե ոչ այսօր, ապա կարճաժամկետ կտրվածքում նորից կսկսի աշխատել»,- նշեց պատգամավորը:

Անդրադառնալով հարցին, թե Արցախի՝ Ադրբեջանի կազմում լինելու հարցը քննարկման ենթակա՞ է, թե ոչ, Արման Եղոյանը պատասխանեց, որ երբ սկսվում են բանակցություններ, ամեն մեկը գալիս է, սեղանին դնում է իր օրակարգը:

«Մեր պատասխանը լինելու է այն, որ Արցախի հարցը պետք է կարգավորվի Մինսկի խմբի համանախագահության առաջարկած՝ երեք հիմնարար սկզբունքների շրջանակում»,- նշեց Եղոյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: