Մենք գիտակցում ենք, որ Հայաստանն առանձնահատուկ դիրքորոշում ունի Ուկրաինայի հարցում և հարգում ենք այն․ Տոյվո Կլաար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.11.2024 | 00:30
«Արևմտյան Ադրբեջանը» մեզ է գրգռում, բա չե՞նք մտածում, որ «Արևմտյան Հայաստանն» էլ ուրիշներին է գրգռում. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:16
Փաշինյանը պատմեց՝ ինչու որոշեց սափրել մորուքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:12
Կարելի է գնալ նման գործարքի,եթե կնքվի պայմանագիր. Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ հայցերից հրաժարվելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:04
Վթար Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան հոսպիտալացվածներ
22.11.2024 | 23:56
Սահմանադրության փոփոխության օրակարգը բանակցային սեղանին չենք քննարկել. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:51
Նպաստ ստացող ընտանիքների թիվը մոտ 30 հազարով կրճատվել է. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:43
Զգացում ունեմ՝ 300 հազար էլ կհավաքվի. Փաշինյանը՝ Եվրաքվեի ստորագրահավաքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:39
Անպատասխանատվության բացառիկ դրսևորում է. Փաշինյանը՝ Գյումրիում ստեղծված իրավիճակի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:38
Ադրբեջանում իշխանություններին քննադատելու համար քաղաքագետին արգելել են լքել երկիրը
22.11.2024 | 23:30
Մեծ Բրիտանիան պատերազմո՞ւմ է ՌԴ հետ․ Քիր Սթարմերի արձագանքը
22.11.2024 | 23:22
Կացնով կտրելու եմ․ Փաշինյանը՝ ծառայողական մեքենաների թվի կրճատման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:15
Թուրքիան Սոմալիում տիեզերակայան կկառուցի
22.11.2024 | 23:11
Հուսով եմ՝ իմ խնդրանքն անարձագանք չի մնա. Փաշինյանը՝ Աղազարյանի մանդատը վայր դնելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:06
Ադրբեջանի SOCAR-ը բանակցում է Թուրքիայում իր գազաբաշխիչ ցանցի բիզնեսի վաճառքի շուրջ․Bloomberg
22.11.2024 | 22:59
Փաշինյանը հաստատեց՝ պաշտոնյաները SMS-ով են հրաժարականի ցուցում ստացել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TVի զրուցակիցն է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը

Պարո՛ն Կլաար, Երևան եք այցելել երկու օրով։ Հայտարարել էիք՝ մեջբերում եմ «Քանի որ միջազգային իրավիճակն ավելի է լարվել, ԵՄ-ն ավելի, քան երբևէ հավատարիմ է խաղաղ ու բարգավաճ Հարավային Կովկաս ունենալու նպատակին»։ Հետաքրքիր է՝ ո՞րն է Ձեր հիմնական ուղերձը Հայաստանին այս աշխարհաքաղաքական իրավիճակում։

-Այո, ԵՄ-ն մեծապես ներգրավված է Ուկրաինայի պատերազմում, սակայն դա չի նշանակում, որ մենք մոռանում ենք Հարավային Կովկասում մեր բարեկամներին կամ Հարավային Կովկասում մեր պարտավորությունների մասին։ Իմ առաքելությունը այստեղ դրա վկայությունն է։ Ինչպես, օրինակ, այն, որ անցյալ շաբաթ նախագահ Միշելը (Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշել – խմբ․) հանդիպել է  վարչապետ Փաշինյանի հետ և ամենաբարձր մակարդակով ԵՄ-ն, ինչպես ես արդեն ասել եմ իմ հայտարարության մեջ, ավելին, քան երբևէ նվիրված է մեր գործընկերների հետ աշխատելուն՝ հանուն խաղաղ և բարեկեցիկ Հարավային Կովկասի։ Այնպես որ՝ ուղերձը շատ պարզ է։ Մենք չենք պատրաստվում հեռանալ, անգամ եթե մենք շատ անհանգստացած ենք այն ամենով ինչ տեղի է ունենում Ուկրաինայում։  Մենք այստեղ ենք՝ Հարավային Կովկասում՝ աջակցելու մեր բարեկամներին։

-Այս իրավիճակում ի՞նչ դիրքորոշում եք ակնկալում Հայաստանից։

-Նկատի ունեք Ուկրաինայում պատերա՞զմը։

-Այո՛։

– Հայաստանի համար սա չափազանց մարտահրավերային իրավիճակ է, և մենք գիտակցում ենք դա։ Մենք մեծապես գնահատում ենք այն ջանքերը, որոնք Հայաստանը գործադրել  կամ գործադրում  է, և մենք սերտ կապի մեջ ենք ՀՀ իշխանությունների հետ։ Սակայն մենք գիտակցում ենք, որ Հայաստանը չափազանց առանձնահատուկ դիրքորոշում ունի այս հարցում, և մենք այն հարգում ենք։

-Պարո՛ն Կլաար, Արցախում վերջին շրջանում իրավիճակը լարված է. ադրբեջանական զինուժը թիրախավորել է Արցախի սահմանամերձ գյուղերը։ Դուք ասել եք, որ ԵՄ-ն անհանգստացած է հրադադարի վերջին խախտումներով և այս հարցը Եվրամիության ուշադրության կենտրոնում է։ Ինչպե՞ս կարող է իրավիճակը հանդարտվել։

-Համապարփակ լուծման և համապարփակ կարգավորման համար ի վերջո անհրաժեշտ են բանակցություններ ՝ Հարավային Կովկասում խաղաղությունը վերահաստատելու համար։ Եվ իհարկե, սա նշանակում է, որ բոլոր կողմերը պետք է նստեն սեղանի շուրջ և սկսեն քննարկել, բանակցել՝ գտնելու համապարփակ լուծում։ Ցանկացած քայլ, ցանկացած զարգացում, որը ստեղծում է լարվածություն, երբ մարդիկ անհանգստանում են, երբ մարդիկ մտահոգվում են  իրենց անվտանգության համար, այդ ամենը չի օգնում։  Այնպես որ նմանատիպ բոլոր զարգացումներին պետք է վերջ տալ,  և մենք պետք է համոզվենք, որ կա ցանկացած իրավիճակի ապաէսկալացիա, այդ թվում նաև ապաէսկալացիա միջազգայնորեն ճանաչված սահմաններին։

Մենք՝ ԵՄ-ն, հավատում ենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է աշխատեն համապարփակ կարգավորման ուղղությամբ և ցանկացած զարգացում, որը մենք տեսել ենք վերջին օրերի, երբ մարդիկ անհանգստանում  են իրենց անվտանգության համար, նման զարգացումները որևէ կերպ չեն նպաստում  դրան։ Ես Հայաստանի իշխանությունների հետ իմ շփումներում այս օրերին և Ադրբեջանի հետ շփումներում ընդգծել եմ գազատարի վերականգնման կարևորությունը, ապաէսկալացիայի կարևորությունը, և ես այս ուղերձն իմ շփումներում կհղեմ նաև Ադրբեջանի իշխանություններին։ ԵՄ-ն այդ իրադարձությունների վայրում չէ, սակայն հենց մենք տեղեկացանք, որ մարդիկ անհանգստանում են, որ իրենց անվտանգությունը երաշխավորված չէ, մենք բոլոր կողմերին կոչ արեցինք հետքայլ անել՝ համոզվելու, որ շարքային մարդը կարող է շարունակել կյանքը և  իրեն անվտանգ զգալ։

-Արդեն մեկ շաբաթ է՝ Արցախի բնակչությունը զրկված է գազամատակարարումից։ Գազատարի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքով անցնող հատվածն է վնասվել։ Վերանորոգման աշխատանքները հնարավոր չէ  իրականացնել ադրբեջանական կողմի ստեղծած խոչընդոտների պատճառով։ Դուք դրա շուրջ բանակցություններ եք ունեցել բոլոր կողմերի հետ։ Կարո՞ղ եք ասել՝ ի՞նչ արդյունքներ են տվել դրանք։

-Ես անկասկած, շեշտել ու առաջ եմ քաշել գազատարի վերականգնման անհրաժեշտության հարցը և ես անկեղծորեն հավատում եմ, որ դա տեղի կունենա մոտ ապագայում։ Դա այն է, ինչ ես կարող եմ ասել և դա այն է ինչ ես փորձում եմ առաջ մղել։ Հուսով եմ, որ մոտ ապագայում մենք կկարողանանք հաջողություն ունենալ։

-Հայաստանն արձագանքել է Ադրբեջանի՝ խաղաղության հինգ առաջարկներին և դիմել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը՝ խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսելու համար։ Ինչպիսի՞ն է Եվրամիության դիրքորոշումը Հայաստանի այս քայլի վերաբերյալ։

-ԵՄ-ն, ինչպես և միջազգային հանրությունը, շեշտում են հակամարտության համապարփակ կարգավորման կարևորությունը, և այս կապացությամբ ու այս ուղղությամբ ցանկացած քայլ ողջունվում է։ Անկասկած, Ադրբեջանի առաջարկությունները կարևոր են, ինչպես և ՀՀ-ի արձագանքն Ադրբեջանի առաջարկներին։ ԵՄ-ն նույնպես կարծում է, որ կարևոր է, որպեսզի այդ քայլերը, ի վերջո, դառնան համապարփակ լուծման քննարկում։

-Ի՞նչ ակնկալիքներ ունեք այդ խաղաղ գործընթացից։

Կարևոր է, որ երկու երկրների ղեկավարները հանդիպեն։ Մենք ղեկավարների մի քանի հանդիպումներ ենք ունեցել, կարևոր է ունենալ գործընթացներ, որոնք կարող են ունենալ կոնկրետ արդյունքներ։ Փոխվարչապետները հանդիպումներ են ունեցել ենթակառուցվածքների վերաբերյալ նախագծերի շուրջ, և կան նաև այլ պոտենցիալ ուղիներ, որոնց կարելի է հասնել, այնպես որ՝ կան շատ փոքր քայլեր և ավելի մեծ քայլեր, որոնք կարող են ձեռնարկվել, և կան փոքր ու ավելի մեծ քարեր, որոնք կարելի է դնել միմյանց վրա։ Հուսով եմ՝ այդ ամենը կհանգեցնի նրան, որ Բաքուն և Երևանը հանդիպեն՝ սկսելով այդ բանակցությունները։

– Պարո՛ն Կլաար, Դուք խոստումնալից եք անվանել Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Մևլութ Չավուշօղլուի հանդիպումը։ Ինչո՞վ է պայմանավորված Ձեր լավատեսությունը։

-Սա երկար ժամանակահատվածում նմանատիպ առաջին հանդիպումն էր, ինչն ինքնին չափազանց կարևոր է։ Իհարկե, արդյունքները ևս շատ կարևոր են, բայց երբեմն հանդիպելն ինքնին արդյունք է։ Իհարկե, վերջին ամիսներին մենք տեսանք ներկայացուցիչների հանդիպումը, պարոն Ռուբինյանը հանդիպեց իր թուրք գործընկերոջ հետ։ Ես հավատում եմ և ԵՄ-ն հավատում է, որ Հայաստանի ու Թուրքիայի միջև այս շփումները չափազանց կարևոր են։ Իսկ այժմ արտգործնախարարների պաշտոնական հանդիպումն ինքնին շատ կարևոր էր առաջ շարժվելու, իսկ հետո՝ կոնկրետ արդյունքներ ունենալու համար, ինչպես, օրինակ, սահմանների բացումը։ Դա այն է, ինչ կոչ է անում ԵՄ-ն։ Սակայն նախարարների հանդիպումն ինքնին շատ նշանակալի խորհրդանշական քայլ էր։

-Դրա՞նք են այս փուլում հարաբերությունների կարգավորման գործընթացից Ձեր ակնկալիքները։

-Իմ և ԵՄ-ի ակնկալիքներն այն են, որ սա նմանատիպ առաջին քայլն էր հարաբերությունների կարգավորման համար, այն էր, ինչ մենք կցանկանայինք տեսնել։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Հռիփսիմե Հովհաննիսյան