Դատախազական շուրջ 440 ակտ մարդկանց համար ունեցել է շրջադարձային նշանակություն. ՀՀ դատախազությունն ամփոփել է 2021թ. գործունեության արդյունքները

Լուրեր

19.05.2026 | 14:00
230 մլն դրամ շահաբաժին․ ինչ է հայտարարագրել Արման Բաբաջանյանը
19.05.2026 | 13:51
Սի Ցզինպինը Թրամփին ասել է, որ Պուտինը «կարող է զղջալ Ուկրաինա ներխուժելու համար». FT
19.05.2026 | 13:43
Շատ լավ հասկանում ենք, ՌԴ-ից չէ որ պետք է ասեն՝ ԵՏՄ և ԵՄ անդամակցությունը անհամատեղելի են․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 13:37
70 մլն դրամ փոխառություն, 2 առանձնատուն․ ինչ է հայտարարագրել ԴՕԿ-ի առաջին համարը
19.05.2026 | 13:32
ՌԴ-ում միջուկային ուժերի զորավարժություններ կանցկացվեն՝ ավելի քան 64,000 անձնակազմի մասնակցությամբ
19.05.2026 | 13:26
«Ուժեղ Հայաստան»-ի քարոզարշավը․ ՈՒՂԻՂ
19.05.2026 | 13:20
Էդուարդ Սպերցյանը խոսել է մեջքի խնդիրների մասին
19.05.2026 | 13:12
Հայաստանն ու Լիտվան ռազմավարական գործընկերության հռչակագիր են ստորագրել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 13:03
178 հազար եվրո՝ որպես շահաբաժին․ ինչ է հայտարարագրել Սուրեն Պետրոսյանը
19.05.2026 | 12:54
«Միասնության թևեր»-ի քարոզարշավը․ ՈՒՂԻՂ
19.05.2026 | 12:52
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Յարոսլավլի վրա. դեպի Մոսկվա ճանապարհը մի քանի ժամով փակվել է
19.05.2026 | 12:43
Հայտնի է՝ ով է «Մանչեսթեր Սիթիում» փոխարինելու Խոսեպ Գվարդիոլային
19.05.2026 | 12:32
Երբ և ինչ պայմանների իրականացման դեպքում կբացվի Հայաստան-Թուրքիա սահմանը. Անկարայում Ադրբեջանի դեսպանի հայտարարությունը
19.05.2026 | 12:24
«Բարսելոնայի» ֆուտբոլիստը չի մասնակցի ԱԱ-2026-ին, Յամալը կարող է բաց թողնել մեկնարկային խաղերը
19.05.2026 | 12:15
Երևանում խուզարկություններ են // ՀՀ-ն տեղական արտադրության զենք է արտահանել․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազությունում կայացել է կոլեգիայի ընդլայնված նիստ, որը վարել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Նիստի ընթացքում ամփոփվել են 2021թ. հանցավորության դեմ պայքարում քրեական հետապնդման մարմինների գործունեության, դատախազական գործառույթների իրացման արդյունքները․ տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Գլխավոր դատախազի տեղակալները, ըստ իրենց համակարգման ոլորտների, ներկայացրել են նախորդ տարվա ընթացքում հանցավորության ընդհանուր վիճակը և միտումները, հանցագործությունների հակազդման, բացահայտման, նպաստող պատճառների վերացման շրջանակում դատախազական ներգործության ազդեցությունը, ձեռքբերումներն ու խնդիրները:

Արձանագրվել է, որ 2021թ. ընթացքում ՀՀ-ում գրանցվել է հանցագործության 30.245 դեպք՝ նախորդ տարվա համեմատ 3777-ով կամ 14․3%-ով ավելի: Դեպքերի աճ արձանագրվել է բոլոր հանցատեսակներով, բացառությամբ մարդու և պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների։

Դրան զուգահեռ, սակայն, 2%-ով բարելավվել է հանցագործությունների բացահայտման ցուցանիշը՝ կազմելով 57,7%՝ 2020թ. 55․7%-ի դիմաց:

Մտահոգիչ է համարվել սպանության դեպքերի 20%-ով, սպանության փորձի՝ 17.9%-ով աճը՝ հատկապես նկատի ունենալով, որ դրանց շարքում զգալի մաս են կազմել այնպիսիք, որոնք եղել են նախկինում կատարված հանցագործության, այդ թվում՝ սպանության դեպքերի շարունակություն: Առանձնապես ծանր որոշ հանցագործություններ կատարվել են անձանց կողմից, որոնց վերաբերյալ, նախորդիվ կատարված հանցագործության մեջ հիմնավոր կասկածի և հիմքերի առկայության դեպքում, դատարանները կայացրել են կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունները մերժելու որոշումներ:

ՀՀ գլխավոր դատախազը նշել է, որ այս բնույթի հանցագործությունների դեմ պայքարում պետք է ներդրվեն բոլոր ռեսուրսները, իսկ դրանց պատճառների, հանգամանքների արագ բացահայտման, ինչպես նաև կրիմինալ տարրերի նկատմամբ շարունակական վերահսկողության իրականացման համար դատախազները պետք է ցուցաբերեն գերնախաձեռնողականություն՝ կոնկրետ գործողությունների մատնանշմամբ նախաքննական և օպերատիվ հետախուզական մարմիններին ցուցում և հանձնարարություն տալու, դրանցով արդյունքներ ապահովելու հարցում:

Շեշտադրում է կատարվել հատկապես պետությանը, համայնքներին, ֆիզիկական և իրավաբանական անձանց խախտված իրավունքների, պատճառված վնասների վերականգնման ուղղությամբ կատարված աշխատանքներին: Արձանագրվել է, որ միայն տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություններով նախապատրաստված և ավարտված քրեական վարույթներով, դատարանում քննված ու ավարտված քրեական գործերով պետությանը պատճառված, հայտնաբերված ընդհանուր վնասը կազմել է շուրջ 22.3մլրդ ՀՀ դրամ, ինչը 2020թ. համեմատ ավելի է 85%-ով: Իսկ պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 5.6մլրդ ՀՀ դրամը, ինչը 2020թ.-ի համեմատ ավելի է շուրջ 2.8 անգամ: Նույն կերպ՝ դրական դինամիկա է արձանագրվել պետական շահերի պաշտպանության դատախազական գործառույթի շրջանակներում պետությանը պատճառված վնասների բացահայտման առումով, որը կազմել է ընդհանուր ավելի քան 30մլրդ ՀՀ դրամ:

Արթուր Դավթյանը նշել է, որ այս ուղղությունը շարունակում է մնալ հիմնական առաջնահերթություն, Դատախազության մարզային ստորաբաժանումները պետք է ընդլայնեն պետական շահերի պաշտպանության ուսումնասիրությունների շրջանակը՝ ըստ մարզերի առանձնահատկությունների, ինչպես նաև հանցավոր խախտումների յուրաքանչյուր դեպքի բացահայտման դեպքում պարտադիր պետք է հետամուտ լինել միջնորդագրերով պատկան մարմինների կողմից դրանց նպաստող հանգամանքներն ու պատճառները չեզոքացնելուն:

Ելնելով պատիժների, և հարկադրանի այլ միջոցների կիրառման նկատմամբ դատախազական հսկողության գործառույթի շրջանակում արձանագրած արդյունքներից՝ ՀՀ գլխավոր դատախազը կարևորել է դատախազության՝ այս ոլորտում հանրային և մասնավոր շահերի, ՔԿՀ-ներում պահվող անձանց իրավունքների հավասարակշռված պաշտպանությունը: Նա հանձնարարել է դատախազներին ՔԿՀ-ներում պահվող անձանց գործերի ուսումնասիրությունների արդյունքում, օրինապահ, դրական վարքագծի արձանագրման դեպքում բավարար հիմքերի առկայությամբ նախաձեռնել նրանց խրախուսման, պատիժը կրելու առավել մեղմ ռեժիմի՝ տեղափոխման կամ պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու գործընթաց:

Կոլեգիայի նիստում արձանագրվել է, որ դատախազները, սահմանադրական իրենց լիազորությունների իրացման ընթացքում 2021թ. ընդհանուր առմամբ կայացրել են աննախադեպ թվով՝ շուրջ 9000 դատախազական ակտ, ինչն ընդգծում է քրեական վարույթների շրջանակում, հատկապես իրականացվող քննությունների որակի, արդյունավետության բարձրացման տեսանկյունից դատախազների դերակատարության աճը:
Նախաքննական մարմիններին դատախազների կողմից տրվել է ընդհանուր 4373 ցուցում՝ 2020թ. 2740-ի դիմաց, իսկ հանցագործությունները ծնող պատճառների և պայմանների վերացման նպատակով պատկան մարմիններին հղվել է 847 միջնորդագիր՝ 2020թ. 437-ի դիմաց: Ընդ որում՝ դատախազական ակտերից 440-ը քրեական վարույթների և դրանցով անցնող անձանց համար ունեցել են շրջադարձային նշանակություն: Մասնավորապես, արձանագրվել է 50 դեպք, երբ քրեական գործերով մեղադրական եզրակացությունները դատախազների կողմից չեն հաստատվել, և դրանով հետագա քննության արդյունքում կայացվել է վարույթը կարճելու որոշում: Այսինքն՝ դատախազների այդ որոշումների արդյունքում առնվազն նույնքան մարդ անհիմն դատի չի տրվել: Կամ՝ արձանագրվել է 38 դեպք, երբ դատախազները վերացրել են քրեական գործի հարուցումը մերժելու, քրեական գործի վարույթը կարճելու՝ վարույթն իրականացնող մարմնի որոշումները, և հետագա քննության արդյունքում այդ գործերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան: Այսինքն՝ դատախազական այդ ակտերով ապահովվել է, որպեսզի առնվազն նույնքան մարդ չխուսափի քրեական պատասխանատվությունից:

ՀՀ գլխավոր դատախազը նշել է, որ չնայած դատախազական ակտերի կայացման ցուցանիշների գրեթե կրկնակի ավելացմանը՝ դա բավարար չի կարելի համարել և այս առումով ևս պետք է շարունակել նախաձեռնողականության դինամիկ աճը:

Կոլեգիայի նիստում Դատախազության ստորաբաժանումների առջև խնդիր է դրվել նաև էականորեն ակտիվացնել շփումները քաղաքացիների, դատավարության մասնակիցների հետ՝ առաջին հերթին դատախազների մոտ ընդունելությունների կազմակերպման հաճախակիացման միջոցով:

Դա ոչ միայն հանրության հետ հաղորդակցության միջոցով համակարգի նկատմամբ վստահության բարձրացման նպատակ է հետապնդում, այլ նաև դատախազներին օգնում է կոնկրետ իրավիճակներում ստանալ հավելյալ տեղեկատվություն, որոշակի իրողությունների, հանգամանքների վերաբերյալ դատախազների մոտ ձևավորել օբյեկտիվ պատկերացումներ և ներքին համոզմունք կարևոր դատավարական որոշումներ կայացնելուց առաջ: