Առաջարկվում է խոշտանգումների դեպքերն ու ընտրական մի շարք հանցագործություններ այլևս ԱԱԾ-ում չքննել, այլ ՔԿ-ում՝ բացառությամբ որոշ դեպքերի

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այսօր՝ մարտի 15-ին, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվեց Կառավարության հեղինակած «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

Արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ասաց, որ նախագծերի փաթեթով առաջարկվում է կատարել երեք հիմնական փոփոխություն, որի արդյունքում կապահովվի խոշտանգումների և ընտրական հանցագործությունների դեպքերով քրեական գործերի քննության իրականացումը պետական մարմինների ենթակայության տեսանկյունից անկախ մարմնի կողմից:
Փոխնախարարի տեղեկացմամբ՝ գործող Քրեական դատավարության օրենսգրքով խոշտանգման հանցակազմով գործերը քննվում են ԱԱԾ քննչական դեպարտամենտում, ինչը, սակայն, հակասում է միջազգային մի շարք ստանդարտների, որոնցում նշված է, որ նմանատիպ հանցագործությունների քննման համար պետք է ընտրվի այնպիսի քննչական մարմին, որը թե ինստիցիոնալ, թե գործառութային տեսանկյունից անկախության ավելի բարձր երաշխիքներ ունի:

Նկատի ունենալով վերոնշյալ հանգամանքները՝ ԱԱԾ-ն չի կարող քննել նմանատիպ գործերը: Ուստի, առաջարկվում է այդպիսի քննչական մարմին դիտարկել Քննչական կոմիտեն: Իսկ Քննչական կոմիտեի քննիչների կողմից կատարված խոշտանգման դեպքերի քննությունն առաջարկվում է տալ Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտին:

Հաջորդ փոփոխությամբ առաջարկվում է երեք ընտրական հանցագործություններով` 149-րդ, 150-րդ, 151/1-րդ հոդվածների քննությունը, որն այս պահին գտնվում է ԱԱԾ քննչական դեպարտամենտում, նույնպես վերապահել Քննչական կոմիտեին:

Նախարարի տեղակալի խոսքով՝ այս պահի դրությամբ բոլոր ընտրական հանցագործությունները, որոնք կոռուպցիոն տարրեր չունեն, քննում է հենց Քննչական կոմիտեն:

Քննարկման արդյունքում Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովն օրենքների նախագծերի փաթեթին դրական եզրակացություն տվեց։ Հաջորդիվ փաթեթը կքննարկվի ԱԺ լիագումար նիստերի ընթացքում։

Մերի Մարտիրոսյան