Տարակուսած պաշտոնյաներ. ում թերացման պատճառով է Հովիկ Աբրահամյանը կարողացել 5 մլն դոլարով վաճառել առանձնատունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

22.04.2026 | 23:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
22.04.2026 | 23:13
Լիբանանում «Հըզբոլլահ»-ի հարձակման հետևանքով երկրորդ ֆրանսիացի խաղաղապահն է զոհվել
22.04.2026 | 22:59
Բազեյանն ու Հարությունյանը զրկվեցին հաղթանակից. Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան ահազանգում է խայտառակ մրցավարության մասին
22.04.2026 | 22:45
Թուրք լրագրողի համար դատախազությունը պատիժ է պահանջում` հայ երիտասարդների հետ Ցեղասպանության հետ կապված զրույցի համար
22.04.2026 | 22:33
Ովքեր են ԱԺԲ-ի ցանկում. հրապարակվել է ընտրությունների ընտրական ցուցակը
22.04.2026 | 22:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
22.04.2026 | 22:05
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները, հնարավոր է, վերսկսվեն արդեն այս ուրբաթ
22.04.2026 | 21:53
ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է անում նաև Հայաստանով հեռանալ Իրանից
22.04.2026 | 21:44
Ապրիլի 24-ին կկազմակերպվի այցելուների անվճար փոխադրում Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22.04.2026 | 21:30
Քոչարյանը, Կարապետյանը, Ծառուկյանը պիտի քննադատեին Պուտինին․ նա միջամտեց ՀՀ ներքին գործերին, լռելով՝ կորուստ են ունենում․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.04.2026 | 21:21
Բրիտանիայում 2008 թվականից հետո ծնվածների համար ծխելու արգելքի մասին օրինագիծ է ընդունվել
22.04.2026 | 21:16
Ըմբշամարտի ԵԱ․ Սլավիկ Գալստյանը և Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդալակիրներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.04.2026 | 21:15
ՀՀ-ի և Ղրղզստանի նախագահները քննարկել են տնտեսական կապերի ակտիվացումն ու ուղիղ չվերթների հնարավորությունը
22.04.2026 | 21:01
Մարտին Պողոսյանը՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
22.04.2026 | 20:59
Robust Armenia 2026․ Բիզնեսը բնության դե՞մ է, թե՞ կողքին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ինչպես ստացվեց, որ Հովիկ Աբրահամյանը 5 մլն դոլարով վաճառեց Մոնումենտի բարձունքում ԱԺ շենքի նմանությամբ կառուցված իր շքեղ առանձնատունը, որը մինչ այդ գտնվում էր կալանքի տակ․ Factor TV-ի հնչեցրած այս հարցը գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի և Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի կողմից փոխադարձ հրապարակային մեղադրանքներ հնչեցնելու առիթ է դարձել:

Աբրահամյաններին պատկանող առանձնատան վաճառքի մասին լուրը հայտնի դարձավ նախորդ շաբաթ՝ մի շարք հարցեր առաջացնելով: Երեկ ՀՀ 5-րդ նախագահի երդմնակալության արարողությանը ժամանող գլխավոր դատախազից Factor TV-ն հետաքրքրվեց, թե ինչու և ինչպես 2,5 մլրդ դրամ արժողությամբ դղյակը հանվեց կալանքից: 2016 թվականից գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցնող Արթուր Դավթյանը, պարզվեց, պատասխան չունի՝ տարակուսած է։

Աբրահամյանների ընտանիքին պատկանող այս առանձնատունը 2018 թվականի իշխանափոխությունից հետո էր հայտնվել կալանքի տակ, քանի որ այն պաշտոնեական լիազորությունների չարաշահման գործով իրեղեն ապացույց էր համարվել: Քննության երեք տարիների ընթացքում իրավապահները ոչինչ չէին բացահայտել, իսկ 2021 թվականի նոյեմբերին Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը դիմել էր դատարան՝ պահանջելով հանել կալանքը, ինչը բավարարվել է 2022 վականի փետրվարին: Գլխավոր դատախազությունը բողոքարկել է առաջին ատյանի դատարանի որոշումն ու դիմել վերաքննիչ դատարան, սակայն Սասուն Խաչատրյանի ղեկավարած Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչը չի սպասել վերաքննիչի որոշմանն ու արգելանքը հանել է առանձնատան վրայից:

Արթուր Դավթյանը երեկ խուսափեց ասել՝ արդյո՞ք քննիչն է մեղավոր՝ շտապելով հանել արգելանքը․ «Դատարանն է այդպես որոշել, դատական ակտը մեր կողմից բողոքարկվել է և առանց բողոքարկման արդյունքներին սպասելու է գործարքը կայացել»։

Արթուր Դավթյանի պատասխանից մի քանի ժամ անց երեկ պատասխան տարակուսանքը հայտնեց Հակակոռուպցիոն կոմիտեն՝ գլխավոր դատախազի մասին խոսելիս կիրառելով «օրենքից տեղյակ կամ անտեղյակ սուբյեկտ» ձևակերպումը: Իրավապահ այս կառույցից հայտնում են, որ առանձնատան վրայից կալանքը հանելու դատարանի պահանջը, ըստ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 427-րդ հոդվածի 1-ին մասի, պարտավոր էին կատարել երեք օրվա ընթացքում: Նաև պնդում են, որ Դատախազության բողոքարկումը չէր կասեցնում այդ գործընթացը:

Արթուր Դավթյան-Սասուն Խաչատրյան հեռակա բանավեճն այսքանով չի ավարտվում: Դատախազությունն այսօր, ի պատասխան Հակակոռուպցիոն կոմիտեի պարզաբանման, ծավալուն մեկնաբանություն է տարածել՝ շեշտելով, որ Հակակոռուպցիոն կեմիտեն իր այս որոշմամբ հակասել է իր իսկ վարույթում գտնվող բազմաթիվ այլ գործերով դրսևորված իրավական դիրքորոշմանը:

Արթուր Դավթյանի տարակուսանքն ինքնին տարակուսելի է, ասում է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը՝ նկատելով՝ գլխավոր դատախազը չէր կարող տեղյակ չլինել Հովիկ Աբրահամյանի աղմուկ հանած առանձնատան գործի ընթացքից, որը տարիներ շարունակ ամենաբարձր մակարդակով համարվել է կոռուպցիոն ճանապարհով ձեռք բերված գույք:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի համար էլ մտահոգիչ է, որ Դատախազությունը, ունենալով քրգործի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու լիազորություն, գլխավոր դատախազի մակարդակով անտեղյակություն է ցուցաբերում: Սակայն Իոաննիսյանը խնդիրը դատարանում է տեսնում:

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն էլ նկատում է՝ Հովիկ Աբրահամյանը միջնորդավորված խնամի-ծանոթ-բարեկամական կապեր ունի այս իշխանության ներկայացուցիչների հետ: Նա հակված է կարծել, որ առանձնատան վաճառքի համար «կանաչ լույս» վառվել է այս կապերի գործադրմամբ:

Արդյո՞ք Հակակոռուպցիոն կոմիտեն չի շտապել՝ առանց Վերաքննիչ դատարանի որոշման արգելանքը հանելով Աբրահամյանների տան վրայից. Դանիել Իոաննիսյանը կարծում է, որ սա օրենքի խախտում չէ:

Թեմայի վերաբերյալ այսօր ԱԺ-ում հարցեր են ուղղել նաև արդարադատության նախարար Կարեն Ադրեասյանին: Նա հրաժարվել է մեկնաբանել՝ պատճառաբանելով, թե ցուցաբերում է չեզոքություն՝ գործի վրա ազդեցություն չունենալու նպատակով:

Թե ինչպես կավարտվի Արթուր Դավթյան-Սասուն Խաչատրյան հակամարտությունը, պարզ չէ։ Նշենք, սակայն, որ առաջին դեպքը չէ, երբ իրավապահ երկու գերատեսչությունները հրապարակավ տարաձայնություններ են ունենում քրեական գործերի վերաբերյալ: Հիշեցնենք՝ վերջերս Դատախազությունը հետ էր ուղարկել ՀԿ-ի քննած նյութերը, որոնք առնչվում էին նախկին ոստիկանապետ Վովա Գասպարյանին և բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին:

Այդուհանդերձ, բաց է մնում հարցը՝ ի՞նչ է լինելու Աբրահամյանների վաճառված առանձնատան ճակատագիրը: Դատախազը երեկ չէր պատասխանել մեր այն հարցին՝ հնարավո՞ր է, որ գործարքը չեղարկվի Վերաքննիչ դատարանի որոշումից հետո: Այս անորոշության ֆոնին հիշեցնենք, որ շքեղ առանձնատան գնորդը նորահայտ գործարար Նարեկ Նալբանդյանի ընտանիքն է: Նալբանդյանը վերջերս գնել էր նաև Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան