«Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն» ՓԲԸ տնօրենի կողմից խարդախություն կատարելու գործն ուղարկվել է դատարան

Լուրեր

09.02.2026 | 09:46
Գորիս-Շինուհայր-Հարժիս ավտոճանապարհին բուք է
09.02.2026 | 09:30
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը՝ ՈՒՂԻՂ
08.02.2026 | 22:09
Չեխիայի իշխանությունները ցանկանում են երեխաներին արգելել օգտվել սոցիալական ցանցերից
08.02.2026 | 21:11
Նուրլան Սաբուրովն արձագանքել է Ռուսաստան մուտք գործելու արգելքին
08.02.2026 | 20:33
Մեկ շաբաթում Ռուսաստանը Ուկրաինայի ուղղությամբ արձակել է 2000 ԱԹՍ և 116 հրթիռ
08.02.2026 | 20:05
Հրապարակվել են «Հայոց պատմություն» և «Քիմիա» առարկաներից հանձնված միասնական քննությունների թեստերը ու դրանց պատասխանները
08.02.2026 | 19:26
Նոյեմբերյանում նոր դպրոց ենք կառուցում, առաջիկայում կմեկնարկենք նաև քոլեջի նոր շենքի կառուցումը. Ժաննա Անդրեասյան
08.02.2026 | 18:25
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին` 17։00-ի դրությամբ
08.02.2026 | 18:03
Երևանի 9 վարչական շրջաններում մի շարք փողոցների, նրբանցքների և փակուղիների անվանակոչություն կկատարվի
08.02.2026 | 17:25
Վթարային ջրանջատում Արարատի մարզում
08.02.2026 | 17:05
Միքայել Միքայելյանի արդյունքը ձմեռային Օլիմպիական խաղերում
08.02.2026 | 16:40
Ռուսաստանը գիշերը ավելի քան 100 դրոնով հարձակվել է Ուկրաինայի վրա. DW
08.02.2026 | 15:29
Իտալիայի իշխանությունները հաղորդել են Օլիմպիական խաղերի առաջին օրը երկաթուղային դիվերսիաների մասին
08.02.2026 | 14:46
Վթարային ջրանջատում Արմավիրում
08.02.2026 | 14:20
Շարունակում է լայն տարածում ստանալ այն միֆը, որ «ՊՆ Նոկիա» հեռախոսը ամենաանվտանգն է․ Սամվել Մարտիրոսյան
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են «Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն» ՓԲԸ տնօրենի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով խարդախություն կատարելու դեպքի հանգամանքները: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քննչական կոմիտեից։

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ ընկերության տնօրենը բուժքույրերի վերապատրաստման՝ 2018թ. իրականացվելիք  դասընթացները Մեղրի քաղաքում կազմակերպելու նպատակով,   Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտորին հասցեագրված գրությամբ խնդրել է «Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն» ՓԲԸ 39 բուժքույրերի՝ պետպատվերի շրջանակներում իրականացվող, վերապատրաստման դասընթացները կազմակերպել Մեղրի քաղաքում՝ պատճառաբանելով, որ քաղաքը սահմանամերձ տարածաշրջան է: Այնուհետև խաբեությամբ ուրիշի գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, նշված հանգամանքը թաքցնելով վերապատրաստման ենթակա բուժքույրերից՝ վերջիններիս ներկայացրել է, որ դասընթացները Մեղրիում կազմակերպելու համար յուրաքանչյուրը պետք է վճարի 35000 դրամ գումար, պահանջել և ընկերության կադրերի տեսուչի միջոցով նույն ընկերության 11 բուժքույրերից ստացել է զգալի չափերով` ընդհանուր 385000 ՀՀ դրամ գումար:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ «Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն» ՓԲԸ տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1 կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշում է կայացվել՝ ընկերության կադրերի տեսուչի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: