Ինձ փրկեցին ինսուլտից․ Գետքի 88-ամյա բնակչուհին՝ սուր իշեմիկ կաթվածի բուժման ծրագրի 1-ին պացիենտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 17:45
Բրյուսելը փոխում է ԵՄ ընդլայնման կանոնները
06.10.2026 | 17:37
«Կողք կողքի» միջազգային ներառական փառատոնի մասնակիցները Ազատության հրապարակում հանդես են եկել անվանի արտիստների հետ
06.10.2026 | 17:26
ԱՀԿ-ն հաստատել է՝ Հայաստանը հասել է հեպատիտ B-ի վերահսկման թիրախներին
06.10.2026 | 17:17
Նովակ Ջոկովիչը տիտղոս նվաճեց մի մրցաշարում, որտեղ երբեք չի պարտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 17:09
Խուդաթյանը հանձնարարել է խստացնել ճանապարհաշինական աշխատանքների որակի վերահսկողությունը
06.10.2026 | 17:00
Սեպտեմբերի վերջին մի շարք շրջաններում գրանցվել են պատմական առավելագույն ջերմաստիճաններ
06.10.2026 | 16:53
Գերմանիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավարը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով
06.10.2026 | 16:45
Սեղաններին կանգնած պատգամավորներ ու հրմշտոց․ ինչից ծագեց ԱԺ-ում բախումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:40
Ֆրանսիայում թանգարանից գողացել են 150 կիլոգրամանոց «Ապոկալիպսիսի գրքի» բրոնզե կազմը, որը ստեղծել է Սալվադոր Դալին
06.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 16:24
«Լուրջ ե՞ք ասում». ՔՊ-ականի արձագանքը` Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հիշեցմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:14
Ռուբինյանին ասել եմ` Արծվիկ Մինասյանին ՄՊՀ անդամի թեկնածու ենք առաջադրելու. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:12
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով պարտվեց Սաուդյան Արաբիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:08
Դրա մասին վաղ է խոսել․ Ռուբինյանը՝ ադրբեջանցու արտահանձնման հնարավորության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:07
Թուրքիան և Պակիստանը զորքեր կտեղակայեն Սաուդյան Արաբիայում՝ հութիների հարձակումների ֆոնին
Բոլորը

Գյումրի բժշկական կենտրոնում ներդրված սուր իշեմիկ կաթվածի բուժման պետական ծրագիրն արդեն գործարկվել է․ մի քանի օր առաջ ընդունել են առաջին պացիենտին՝ Գետքի  88-ամյա  բնաչուհի Սինամ Խաչատրյանին։

Նյարդաբան, նեյրոինտերվենցիոն վիրաբույժ, Գյումրի բժշկական կենտրոնի նյարդաբանական և կաթվածի ծառայության ղեկավար Ժորա Բաղդասարյանը մեզ հետ զրույցում ասաց․

«Ուրախությամբ պետք է նշեմ, որ երկար նախապատրաստական աշխատանքից հետո մի քանի օր առաջ Գյումրի բժշկական կենտրոնում արդեն գործարկվեց կաթվածի պետական ծրագիրը, և մենք արդեն ունենք առաջին պացինետը, որը ստացել է թրոմբոլիտիկ թերապիա՝ շատ լավ ելքով։

Հիվանդը իրեն լավ է զգում, սիպտոմները հետ են զարգացել և նույնիսկ վաղը հնարավոր է հիվանդին դուրս գրենք»։

Բժիշկը նշեց, որ եթե Գյումրիում չգործեր սուր իշեմիկ կաթվածի բուժման պետական ծրագիրը, այս հիվանդին Երևանում հնարավոր չէր լինի այդ օգնությունը ցուցաբերել՝ սահմանափակ ժամանակի պատճառով։

«Մինչև Երևան հասնելը, ժամանակը թույլ չէր տա այս բուժումը ստանալ։ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները իրավունք ունեն  պետական պատվերի շրջանակում ստանալ այս բուժումը, բայց ժամանակի սղության պատճառով  շատ դեպքերում հնարավոր չի լինում հեռու մարզերից տեղափոխել Երևան և բուժօգնությունը կազմակերպել։

Այժմ Գյումրի բժշկական կենտրոնում  այս ծառայության հիմնադրումը կմեծացնի մեր բնակչության շանսերը , որպեսզի իրենք էլ կարողանան ստանալ աշխարհում ընդունված լավագույն բուժումը»,- ասաց Գյումրի բժշկական կենտրոնի նյարդաբանական և կաթվածի ծառայության ղեկավարը։

Ժորա Բաղդասարյանը նշեց, որ այս դեպքում շտապօգնությունը ճիշտ է աշխատել, իրենք համագործակցելու են  մարզի բոլոր բուժհաստատությունների, հատկապես շտապօգնության կայանների հետ։

Նա նաև նշեց, որ պատրաստվում են սպասարկել  հարևան մարզերի բնակչությանը։

Գետքի 88-ամյա բնակչուհի Սինամ Խաչատրյանն էլ մեզ հետ զրույցում պատմեց, որ շատ վատ էր զգում, ձեռքը չէր աշխատում, գիշերվա կեսին ձայն է տվել աղջկան, շտապօգնություն են կանչել ու իրեն տեղափոխել Գյումրի բժշկական կենտրոն։

«Ինձ ուղղակի փրկեցին, իմ բախտից էին ուղարկել այս բժիշկներին»,- ասաց 88-ամյա տատիկը, որն արդեն նորմալ կարող է  նստել, տեղաշարժվել։

Արմիկ Մովսիսյան