2017-2021 թթ․ ո՞ր երկրներից են զենք ձեռք բերել Հայաստանն ու Ադրբեջանը․ Sipri-ի նոր տվյալները

Լուրեր

29.07.2026 | 00:56
«Արարատ-Արմենիան» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 23:02
«Կարևոր է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը»․ Զելենսկին՝ Թրամփի հետ հանդիպման արդյունքների մասին
28.07.2026 | 22:38
Հաղթանակի զբոսայգու գլխավոր մուտքի կամարն ու հարակից պատերը գեղարվեստական լուսավորություն կստանան
28.07.2026 | 22:15
Firebird AI ընկերության՝ Հրազդան քաղաքում գտնվող «ԱԲ գործարանն» օրեր անց կգործարկվի. ԲՏԱ նախարար
28.07.2026 | 21:49
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.07.2026 | 21:35
1 տրիլիոն դրամից ավելի ավանդներ, 800 մլրդ դրամ վարկեր․ Ամերիաբանկն ամփոփել է մանրածախ բանկինգի 2026-ի առաջին կիսամյակը
28.07.2026 | 21:23
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է ջոկերի հրամանատարներին և բանակային դիրքերի ավագներին
28.07.2026 | 21:11
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիների շինծու գործով նիստում ավարտվել են ելույթները
28.07.2026 | 21:00
Պուտինը ճանաչեց Փաշինյանին լեգիտիմ այս զրույցով, վարչապետին դա էր պետք, պարզ է՝ ՌԴ-ն չի վերացնի պատժամիջոցները․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 20:43
Իսրայելի պաշտպանության նախարարը զգուշացրել է Էրդողանին
28.07.2026 | 20:27
Թրամփն ու Զելենսկին փակ հանդիպում են անցկացրել Սպիտակ տանը
28.07.2026 | 20:13
Ռուբինյանը ԱԺ շենքում և տարածքում անվտանգության նոր կանոններ է հաստատել
28.07.2026 | 20:00
Ժողովրդին միֆով կերակրում են, թե ռուսներին ՀՀ-ից քշելու դեպքում անվտանգային խնդիր չենք ունենա․ Արման Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 19:49
Ճամբարակ համայնքին կվերադարձվի 0.02 հա մակերեսով հողամասը. Դատախազություն
28.07.2026 | 19:37
Բաքուն հայտնում է Արցախում ականապատ տարածքներում հրդեհների մասին
Բոլորը

Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտը՝ Sipri– ին, հրապարակել է 2017-2021 թվականների ընթացքում զենքի համաշխարհային առևտրի մասին նոր զեկույցը։

Դրանում նշվում է, որ նշված ժամանակահատվածում սպառազինությունների խոշորագույն արտահանող երկրներն են եղել ԱՄՆ-ն, ՌԴ-ն, Ֆրանսիան, Չինաստանը, Գերմանիան, Իտալիան, Մեծ Բրիտանիան, Հարավային Կորեան, Իսպանիան և Իսրայելը։ Թուրքիան ցանկի 12-րդ հորիզոնականում է։

Սպառազինությունների խոշորագույն ներկրողների թվում Ադրբեջանը զբաղեցնում է 37-րդ հորիզոնականը։ Հետազոտության համաձայն՝ նշյալ ժամանակահատվածում Ադրբեջանի զենքի հիմնական մատակարարներն են եղել Իսրայելը՝ 61 տոկոսով (ի դեպ, Ադրբեջանն Իսրայելից զենքի երկրորդ խոշոր գնորդն է՝ 13 տոկոսով), Ռուսաստանը՝ 22 տոկոսով և Բելառուսը՝ 6,6 տոկոսով։ Հավելենք, որ ՌԴ-ն և Բելառուսը ՀԱՊԿ-ում Հայաստանի գործընկերներն են։

Զենքի խոշորագույն ներկրող 40 երկրների շարքում Հայաստանը չկա։ Սակայն հրապարակված տվյալները ցույց են տալիս, որ Հայաստանը 2017-2021 թվականներին ակտիվորեն զենք է գնել Հնդկաստանից ու Հորդանանից։ Սպառազինությունների խոշորագույն արտահանող երկրների թվում Հնդկաստանը զբաղեցնում է 23-րդ հորիզոնականը։ Իսկ Երևանը Հնդկաստանի երրորդ խոշոր զենքի գնորդն է՝ 13 տոկոսով։

Հորդանանն արտահանող երկրների ցանկում 25-րդն է։ Հայաստանի մասնաբաժինը զենքի գնման մեջ կազմել է 10 տոկոս՝ դառնալով այս երկրի 3-րդ խոշոր գնորդը։

 

Էմմա Չոբանյան