Չեմ հիշում մի դեպք, որ վարչապետը որևէ քրեական գործի միջամտած լինի. Կարեն Անդրեասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Արդարացի կլինի հիշատակել, որ ՀՀ պատմության մեջ առաջին անգամ դատավոր է կալանավորվել՝ Բորիս Բախշիյանը, այն էլ՝ այն անձի կողմից է կալանավորվել, որը 2018թ․-ին փողոցում Նիկոլ Փաշինյանի համար թմբուկ էր զարկում»,-ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նիստում այսօր ՀՀ կառավարության ծրագրի 2021թ․-ի  կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ դիմելով արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին՝ այս մասին նշեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արեգնազ Մանուկյանը։

Կարեն Անդրեասյանն արձագանքեց, որ պատգամավորը կոնկրետ դեպք է հիշատակում, որի մասին իր կողմից գնահատական հնչեցնելը կհամարվի միջամտություն արդարադատությանը․ «Դա քրեորեն պատժելի միջամտություն է, բայց ես կոնկրետ այդ գործից հեռու կլինեմ, որպեսզի իմ խոսքից չստացվի, թե ուզում եմ ճնշում գործադրել կոնկրետ գործով ընթացքի վրա։ Նույնն էլ բոլորին եմ խորհուրդ տալիս անել՝ լինի պատգամավոր, նախարար, լրագրող, ՄԻՊ, թե նախկին ՄԻՊ»։

Նախարարը հավելեց, որ անգամ ՄԻՊ-ը կարող է «պահի տակ շփոթվել» և օրենք խախտել, երբ խոսում է կոնկրետ որևէ գործի մասին:

Պատգամավորը ևս իրավունք չունի ընթացիկ գործով ազդել դատարանի վրա։

Երբ ասում եք, թե որևէ դատավոր եղել է այսինչ քաղաքական թիմում, թմբուկ է զարկել,  թե ուրիշ բան է նվագել, նա այլևս դատավոր է, և երբ դուք նրա որոշումները ձեր քաղաքական բարձունքից… Պատգամավորն իր քաղաքական ելույթներով կարող է ազդել դատավորի վրա։ Ստացվում է, որ դուք որոշակի ճնշում եք գործադրում այդ դատավորի հանդեպ…

Եթե կալանավորված դատավորը դժգոհ է իր դեմ կայացրած որոշումից, կարող է բողոքարկել։ Եթե համարում է, որ ապօրինի է թմբուկ զարկած կամ որևէ այլ գործիք նվագած ներկայիս դատավորի որոշումը, դրա համար կա կարգապահական պատասխանատվության մեխանիզմ․ դիմում է կա՛մ արդարադատության նախարարին կա՛մ էթիկայի հանձնաժողովին․ եթե խախտում են տեսնում, դիմում են ԲԴԽ-ին․ սա է Սահմանադրությունը։ Մնացած բոլոր խոսակցությունները ճնշում են դատարանի նկատմամբ»։
Հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը, դիմելով նախարարին՝ նշեց․ «Ձեր խոսքերի հասցեատերը կառավարությունը նախ պետք է լինի։ Նիկոլ Փաշինյանն է առաջինը դատավորներին վիրավորել «վնգստացող» ձևակերպմամբ: Դրանից հետո բոլորը «հնարավորություն» ստացան և սկսեցին թիրախավորել դատական համակարգը»։

Կարեն Անդրեասյանն, ի պատասխան, հորդորեց տարբերակել ընդհանուր կարծիքները․ «Ես կոնկրետ գործով կոնկրետ դատավորի երբևէ գնահատական չեմ տվել։ Գուցե ես էլ եմ անցել գնահատելու ճիշտ շեմը, երբ ասել եմ, որ դատավորների այսքան տոկոսը կոռումպացված է։ Ես դրա համար ներողություն եմ խնդրում։ Բայց դա մի սխալ է, իսկ օրենքի խախտումն այլ բան է։ Չեմ հիշում դեպք, երբ Նիկոլ Փաշինյանը՝ որպես վարչապետ, միջամտի կոնկրետ գործով և կոնկրետ անունով ասի, թե այսինչ մարդուն իզուր են կալանավորել… Պրակտիկան ցուց է տալիս, որ գործադիրը շատ զուսպ է, հայտարարություն չի եղել դատական որևէ գործի վերաբերյալ»։

Պատգամավոր Արեգնազ Մանուկյանն ընդգծեց, որ Նիկոլ Փաշինյանին ամեն կերպ արդարացնելու նախարարի ձգտումն անընդունելի է։

Կարեն Անդրեասյանն արձագանքեց, որ Նիկոլ Փաշինյանն իր արդարացման կարիքը չունի։

Մանրամասները՝ տեսանյութում: