ՄԻԵԴ-ը Վարդան Մինասյանի գործով հարցեր է առաջադրել ՀՀ կառավարությանը

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հարցեր է առաջադրել ՀՀ կառավարությանը՝ ոստիկանության ՊՊԳՎ նախկին պետ, ոստիկանության պաշտոնաթող գնդապետ Վարդան Մինասյանի առողջական վիճակի կապակցությամբ: Այս մասին նշված է Վ.Մինասյանի պաշտպան Սամվել Դիլբանդյանի տարածած հայտարարության մեջ, որը ներկայացնում ենք ստորև.

«2022թ. մարտի 4-ին դիմել ենք մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ), խնդրելով՝ Վարդան Մինասյանի առողջական վիճակով պայմանավորված, ձեռնարկել միջանկյալ միջոց՝ Վ.Մինասյանի կալանավորումը փոխարինել առավել մեղմ խափանման միջոցով:

2022թ. մարտի 7-ին, այսինքն 3 օր անց, ՄԻԵԴ-ը ՀՀ կառավարությանը հարցեր է առաջադրել Վ.Մինասյանի առողջական վիճակի կապակցությամբ:
Շուրջ 4 ամիս է, թե դատարանների և թե ՀՀ հակակոռուպիոն կոմիտեի առջև բարձրացնում ենք խնդիր առ այն, որ Վ.Մինասյանը տառապում է հիվանդություններով, որոնք ներառված են ՀՀ կառավարության N-825-Ն որոշմամբ հաստատված կալանքի հետ անհամատեղելի հիվանդությունների կողմնորոշիչ ցանկում, ուստի Վ.Մինասյանի նկատմամբ չի կարող որպես խափանման միջոց ընտրվել կալանավորումը:

Թե դատարանները և թե հակակոռուպցիոն կոմիտեն մինչ օրս անտեսում են վերը նշված հանգամանքը, ավելին՝ անգամ բժշկական փորձաքննություն չեն նշանակում պարզելու համար, թե արդյոք Վ.Մինասյանի առողջական վիճակով պայմանավորված վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կարող է կիրառվել, թե՝ ոչ:

Հատկանշական է այն հանգամանքը, որ ՄԻԵԴ-ը հրատապ կարգով՝ 3 օրում, արձագանքել է մեր գանգատին՝ մտահոգվելով Վ.Մինասյանի առողջությանն ու կյանքին սպառնացող իրական վտանգի առնչությամբ, սակայն ՀՀ դատարաններն ու հակակոռուպցիոն կոմիտեն շուրջ 4 ամիս է անտեսում են մեր միջնորդություններն ու փաստարկները Վ.Մինասյանի առողջական վիճակի կապակցությամբ:

Կալանավորման հետ անհամատեղելի հիվանդություններով տառապող Վարդան Մինասյանի տևական ազատազրկումը հանգեցրել է նրա առողջական վիճակի շարունակական վատթարացմանը: Ներկայումս էլ, Վարդան Մինասյանի մոտ առկա առողջական խնդիրները շարունակում են խորանալ՝ իրական վտանգ ստեղծելով նրա կյանքի համար:

Լիահույս ենք, որ ՄԻԵԴ արձագանքը հայրենի իրավապահ մարմինների համար կունենա սթափեցնող նշանակություն և հրատապ կարգով կձեռնարկվեն անհրաժեշտ միջոցներ Վարդան Մինասյանի կյանքին սպառնացող վտանգը վերացնելու և Կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածներով երաշխավորված իրավունքների խախտումը վերացնելու ուղղությամբ»: