Արցախին վերաբերող ԵԽ բանաձևը կարևոր քաղաքական քայլ է, մնացածը կախված է մեզնից. Դավիթ Բաբայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 15:13
Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին
06.10.2026 | 15:10
Ընդդիմադիրները Պապիկյանի հրաժարականն են պահանջում // Գեղարքունիքում ուսուցիչը ծեծել է աշակերտուհուն․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 15:04
Ադրբեջանը հիմա էլ աղվանա-ուդիական համայնքի ներկայացուցիչների այց է կազմակերպել Արցախի Ծիծեռնավանք
06.10.2026 | 14:57
Աբբաս Արաղչիի իմփիչմենթի հարց է գրանցվել Իրանի խորհրդարանում
06.10.2026 | 14:52
ՀԾԿՀ-ում քննարկվել է «Firebird AI» տվյալների կենտրոնի էլեկտրամատակարարումը
06.10.2026 | 14:41
Հայտնի է ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրը
06.10.2026 | 14:32
Ստամբուլի դպրոցներից մեկում դանակով հարձակման դեպք է տեղի ունեցել․ 8 աշակերտ վիրավորվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:23
Ռաֆինյան երկարաձգել է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. Աղբյուր
06.10.2026 | 14:14
«Դուք սաղ կյանքում թուրքերենի շարադրություն եք գրել», «Խելոք պուպուի պես գրում եք», «Խառնում ես»․ լեզվակռիվ Կարապետյանի ու Ռուբինյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:05
Բուլղարիայի ափերին ԱԹՍ-ները հարվածել են երկու նավի․ դրանցից մեկը խորտակվել է, անձնակազմը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:57
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:49
Հոկտեմբերի 6-ի երեկոյան և 7-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են հորդառատ անձրևներ
06.10.2026 | 13:40
Բաքուն հայտնել է, որ Սև ծովում բեռնատար նավի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել, ևս մեկը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:32
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 13:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է, արծաթինն ու պլատինինը՝ աճել
Բոլորը

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը մարտի 10-ին Եվրոպական խորհրդարանի կողմից «Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման մասին» բանաձևի ընդունումը համարում է կարևոր բարոյական և քաղաքական քայլ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բաբայանը նման տեսակետ հայտնեց Արցախի ԱԺ-ի արտահերթ նիստում, որում քննարկվում էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը, ՄԱԿ-ին և համապատասխան կառույցներին դիմելու մասին  ԱՀ ԱԺ-ի հայտարարության նախագիծը:

Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը հիշեցրեց, որ Եվրոպական խորհրդարանը ձայների գերակշիռ մեծամասնությամբ ընդունել է բանաձև, որը դատապարտում է ԼՂ-ում Ադրբեջանի  մշակութային ցեղասպանությունը:

«Սա կարևոր բարոյական և քաղաքական քայլ է: Մենք արդեն բավականին երկար ժամանակ աշխատում ենք այդ  ուղղությամբ: Եվ դա մեր Հայոց եռամիասնության՝ Արցախի, Հայաստանի, սփյուռքի հաղթանակն է: Բնական է՝ մեծ աշխատանք են տարել նաև մեր այդ կառույցները, Հայ դատը, Արցախի և Հայաստանի համապատասխան ներկայացուցչությունները»,-ասաց Բաբայանը:

Գործընթացը, ըստ նախարարի, եղել է  բավականին հագեցած, վերջին պահին ադրբեջանցիները փորձել են որոշ հնարքներ ձեռնարկել, բայց բարեբախտաբար բանաձևը հաջողվել է ընդունել:

«Այսինքն՝ սա կարևոր բարոյական և քաղաքական փոքր, բայց էլի մեզ համար շատ կարևոր առաջընթաց է»,-ասաց ԱԳ նախարարը:

Նշեն, որ Եվրոպական խորհրդարանը մարտի 10-ին 635 կողմ, 2 դեմ և 42 ձեռնպահ ձայներով ընդունել է«Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման մասին» բանաձևը, որով  կոչ է անում Ադրբեջանին պաշտպանել Լեռնային Ղարաբաղի հայկական մշակութային ժառանգությունը, հիշեցնում է, որ ԼՂ 2-րդ պատերազմի ընթացքում ադրբեջանական ուժերի կողմից հարձակման են ենթարկվել բազմաթիվ կրոնական վայրեր՝ այդ թվում Շուշիի Սուրբ Ամենափրկիչ տաճարը: