Ադրբեջանի ագրեսիվ վարքագիծն ունի աշխարհաքաղաքական ենթատեքստ․ Արայիկ Հարությունյանը՝ ԱԽ նիստում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արայիկ Հարությունյանը մարտի 10-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ: Քննարկվել են հանրապետությունում ստեղծված անվտանգային ու հումանիտար խնդիրները:
Երկրի ղեկավարն ընդգծել է, որ գազատարի վնասված մասը գտնվում է հակառակորդի դիրքի մոտ, որը վերանորոգումն ադրբեջանական կողմը խոչընդոտում է:
Հարությունյանի խոսքով՝ Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ ցուցաբերած ագրեսիվ վարքագիծն ունի աշխարհաքաղաքական ենթատեքստ… Սադրանքների գնալով՝ փորձ է արվում է ազդել արցախցիների գիտակցության վրա, հոգեբանական ահաբեկման ենթարկել Արցախի խաղաղ բնակչությանն ու այդ կերպ հայաթափել Արցախը:
«Չպետք է տրվել սադրանքների, իրավիճակը ապակայունացնելն այսօր անթույլատրելի է»,- ընդգծեց ԱՀ նախագահը:
Մանրամասները՝ տեսանյութում: