21-ամյա տղան ամուսնացել է 15-ամյա աղջկա հետ․ գործը դատարանում է

Լուրեր

08.08.2026 | 15:04
Ջերմաստիճանը կնվազի. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
08.08.2026 | 14:50
Ռուբինյանը շնորհավորել է խաղաղության հռչակագրի ստորագրման առաջին տարեդարձի առիթով
08.08.2026 | 14:24
Ինչ արդյունքներ ունեն հայ շախմատիստները Եվրոպայի Մ20 առաջնությունում երկու խաղափուլից հետո
08.08.2026 | 13:57
Վթարային ջրանջատում` Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
08.08.2026 | 13:46
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»
08.08.2026 | 13:39
Իսպանիան սահմանային վերահսկողություն է սահմանել Իտալիայից ժամանողների նկատմամբ
08.08.2026 | 13:20
«Ծիրան» սուպերմարկետում հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է՝ սանիտարական խախտումների պատճառով
08.08.2026 | 12:54
Հյուսիսային կիսագնդում սահմանվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ
08.08.2026 | 12:34
Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 12:25
NBA-ի աստղն անհավանական դիպուկություն է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 12:17
15 հազար դրամի դիմաց՝ բանկային տվյալներ․ հերթական զեղծարարությունը
08.08.2026 | 11:56
Ինչպես են գետնին պառկեցնում ու ձերբակալում Հովիկ Աբրահամյանի որդուն. ՔԿ-ն կադրեր է հրապարակել
08.08.2026 | 11:36
Զիդանի որդին փոխել է ակումբը
08.08.2026 | 11:24
Արթիկի դպրոցի հաշվապահը կատարել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն. Հակակոռուպցիոն կոմիտե
08.08.2026 | 11:04
Բացահայտվել է Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը. ՔԿ
Բոլորը

Այսօր Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում սկսվել է ազգությամբ եզդի Ռ․Ք․-ի գործով դատավարությունը. նա մեղադրվում է 16 տարին չլրացած անձի հետ պարբերաբար սեռական հարաբերություն ունենալու մեջ։

2021 թվականի մայիսին Ռ․Ք․-ն փաստացի ամուսնացել է 15 տարին նոր լրացած աղջկա հետ և պարբերաբար սեռական հարաբերություններ է ունեցել նրա հետ։ Թեև սեռական հարաբերությունները տեղի են ունեցել աղջկա կամքով, այնուամենայնիվ, 18 տարին լրացած անձի կողմից սեռական հարաբերությունը կամ սեքսուալ բնույթի այլ գործողություններ կատարելն ակնհայտ 16 տարին չլրացած անձի հետ պատժվում է ՀՀ քրեական օրենսգքրի 141-րդ հոդվածով, որով նախատեսված է տուգանք՝ 100-250 հազար ՀՀ դրամի չափով կամ ազատազրկում՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

Մինչ գործը հասել է դատարան՝ զույգը հասցրել է երեխա ունենալ։ Փոքրիկը 20 օր առաջ է լույս աշխարհ եկել, իսկ այսօր երիտասարդ ծնողները միասին ներկայացել էին դատարան։ Ամբաստանյալը հայտարարեց, որ նախաքննության փուլում պաշտպան չի ունեցել, հիմա էլ չի ցանկանում ունենալ, թեև դատավոր Հրաչյա Մեխակյանը պարզաբանեց, որ փաստաբանին վճարելու հնարավորության բացակայության դեպքում նա իրավունք ունի հանրային պաշտպան ներգրավելու։

Ռ․Ք․-ն նաև նշեց, որ իր խնամքին են հինգ անձ՝ կինը, նորածին երեխան, քույրը, առողջական խնդիր ունեցող հայրն ու մայրը։ Իսկ տուժող Թ․Խ․-ն առաջին իսկ հնարավորության դեպքում հայտարարեց, որ սիրում է իր ամուսնուն, չնայած դատավորը նրան բոլորովին այլ հարցով էր դիմել։ Այսօր դատավարության կողմերին դատավորը գործի վերաբերյալ հարցեր չուղղեց, քանի որ ամբաստանյալը հայտարարեց, որ չի ստացել մեղադրական եզրակացությունը։ Դատավորը ընդմիջում հայտարարեց, որի ընթացքում պատճենահանեցին եզրակացությունը և տրամադրեցին ամբաստանյալին։

Մեղադրական եզրակացությանը ծանոթանալու համար ամբաստանյալին ժամանակ հատկացվեց, նիստը հետաձգվեց մինչև մայիսի 16-ը՝ 10։00-ն։ Դատավորը պարզաբանեց, որ գերծանրաբեռնված են, այդ պատճաառով է երկու ամիս անց է նշանակում հաջորդ նիստը։

Արման Ղարիբյան