Ոստիկանները վճարային տերմինալների գողության և կողոպուտի փորձի դեպքեր են բացահայտել

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մարտի 6-ին ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ ժամը 13.22-ին Սարի թաղի 7-րդ փողոցի մթերային խանութի մոտից փորձել են գողանալ վճարային տերմինալը, սակայն խանութի աշխատակիցները նկատել են, ինչից հետո նրանք գցել են տերմինալը և «Տոյոտա» մակնիշի մեքենայով դիմել փախուստի: Քաղաքացին հայտնել էր նաև «Տոյոտայի» համարանիշերը․ տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։

Դեպքի վայր է մեկնել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ ժամը 13.20-ին անհայտ անձինք փորձել էին բացահայտ հափշտակել Սարի թաղի 7-րդ փողոցի մթերային խանութներից մեկի մոտ տեղադրված վճարահաշվարկային տերմինալը, սակայն հանցագործությունն ավարտին չէին հասցրել. խանութի աշխատակիցները մեքենայի սրահից դուրս էին քաշել տերմինալը, ինչից հետո նրանք դիմել էին փախուստի:

Պարզվել է նաև, որ «Տոյոտա» մակնիշի մեքենայի համարանիշերը նախորդ օրը գողացվել էր Մալաթիայի վարչական տարածքում, ինչի վերաբերյալ ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ էր ստացվել:

Ոստիկանության Էրեբունու բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է տերմինալի կողոպուտի փորձը կատարողների ինքնությունը: Կասկածյալները, որոնցից մեկը՝ Քասախ գյուղի, երկուսը՝ Երևանի բնակիչ, քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ մարտի 7-ին Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղում հայտնաբերվել և բերման են ենթարկվել Էրեբունու բաժին, ապա ներկայացվել նախաքննական մարմնին, որտեղ քասախցի 28-ամյա երիտասարդը տվել է խոստովանական ցուցմունք:

Նույն օրը Նոր Խարբերդ գյուղի 2-րդ փողոցի տներից մեկում զննությամբ հայտնաբերվել է 3,9 գրամ դեղնականաչավուն զանգված, 7 գրամ բյուրեղանման զանգված, գողացված համարանիշերը և վճարահաշվարկային տերմինալ: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վճարային տերմինալը փետրվարի 28-ին Արշակունյաց պողոտայից գողացել էր մարտի 7-ին ոստիկանության Էրեբունու բաժին բերման ենթարկված 28-ամյա երիտասարդը (Փետրվարի 28-ին ոստիկանության Շենգավիթի բաժնում էր հաղորդում ստացվել Արշակունյաց պողոտայից վճարային տերմինալը գողանալու մասին):

Կատարվում է նախաքննություն: