Բրիտանական Shell ընկերությունը հրաժարվում է ռուսական նավթից և գազից

Լուրեր

12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
12.09.2026 | 12:53
Հայաստանի 4 մարզում և Երևանում Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումներ կանցկացվեն
12.09.2026 | 12:28
Օդեսայում ռուսական հարձակման հետևանքով բազմահարկ շենք է վնասվել․ տուժել է 23 մարդ
12.09.2026 | 11:35
15-ամյան Անի Գևորգյանը սեպտեմբերի 11-ին դուրս է եկել տնից և չի վերադարձել․ ՆԳՆ
12.09.2026 | 11:22
Երևանի և Մասիսի մի շարք հատվածներում ջրամատակարարումը կդադարեցվի
12.09.2026 | 10:41
Լիբանանի նախագահը հանդիպել է ՀՀ դեսպանին
12.09.2026 | 10:21
Գազամատակարարման վթարային դադարեցում՝ Արարատի մարզում․ 5 բնակավայրերում գազ չի լինի
12.09.2026 | 10:04
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.09.2026 | 23:28
Վարչապետը խարույկի շուրջ հանդիպում է ունեցել հեծանվավազքի «Վարչապետի գավաթ»-ի մասնակիցների հետ
Բոլորը

Բրիտանական նավթագազային Shell ընկերությունը դուրս է գալիս ռուսական նախագծերից և դադարեցնում ռուսական հում նավթի գնումները, հայտնում է ընկերությունը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Որոշումը, ըստ ամենայնի, հեշտ չի եղել ընկերության համար. ուրբաթ Shell-ը գնել էր ռուսական նավթի խմբաքանակ՝ պատճառաբանելով այլընտրանքի բացակայությունը։ Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան քննադատել էր ընկերությանը. «Ձեզ համար ռուսական նավթն ուկրաինական արյան հոտ չունե՞ր»։

Արևմտյան երկրները դեռ պատժամիջոցներ չեն կիրառել ռուսական նավթի ներկրման դեմ՝ մտավախություն ունենալով, որ դա կհանգեցնի էներգակիրների՝ առանց այն էլ բարձր գների աճին ամբողջ աշխարհում։ Բայց, դատելով արևմտյան լրատվական գործակալությունների հաղորդագրություններից, ԱՄՆ-ն ու ԵՄ-ն քննարկում են նման հնարավորությունը։

Ռուսաստանի համար նավթի արտահանման սահմանափակումները չափազանց ցավոտ կլինեն։ Օրինակ, Capital Economics բրիտանական վերլուծական ընկերությունը գնահատել է, որ նման պատժամիջոցները կհանգեցնեն Ռուսաստանի ՀՆԱ-ի 25%-ով անկման, իսկ դոլարի փոխարժեքը կարող է հասնել մինչև 200 ռուբլու: Գնաճն այս դեպքում երկրում կարող է հասնել 30%-ի։

Սա կարող է նաև սկսել երկրում դեֆոլտի գործընթացը. ընկերությունները և բանկերը կարող են սկսել սնանկանալ: Նավթի ու գազի վաճառքի եկամուտներից զրկվելու դեպքում պետությունը չի կարողանա աջակցել նրանց։ Կտրուկ աճում է նաև Ռուսաստանի՝ որպես պետություն սնանկացման հավանականությունը, գրում են փորձագետները։ Ռուսաստանից նավթի և գազի ներմուծման ամբողջական արգելքի դեպքում նավթի գինը կբարձրանա մինչև 160 դոլար՝ մեկ բարելի դիմաց, իսկ հետո երկար ժամանակ կմնա բարձր մակարդակի վրա, կանխատեսում է Capital Economics-ը։

Տաթև Ֆռանգյան