Կադիրովի չեչենական զորքերը սպանություններ, բռնաբարություներ են կատարում Կիևի մերձ քաղաքներում․ շատ դաժան են վարվում Ուկրաինայի հետ․ Տիգրան Ավագյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.11.2024 | 00:35
Թրամփի հետ հեռախոսազրույցը տեղեկատվական էր, բայց նաև շատ պոզիտիվ. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:30
«Արևմտյան Ադրբեջանը» մեզ է գրգռում, բա չե՞նք մտածում, որ «Արևմտյան Հայաստանն» էլ ուրիշներին է գրգռում. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:16
Փաշինյանը պատմեց՝ ինչու որոշեց սափրել մորուքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:12
Կարելի է գնալ նման գործարքի,եթե կնքվի պայմանագիր. Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ հայցերից հրաժարվելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:04
Վթար Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան հոսպիտալացվածներ
22.11.2024 | 23:56
Սահմանադրության փոփոխության օրակարգը բանակցային սեղանին չենք քննարկել. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:51
Նպաստ ստացող ընտանիքների թիվը մոտ 30 հազարով կրճատվել է. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:43
Զգացում ունեմ՝ 300 հազար էլ կհավաքվի. Փաշինյանը՝ Եվրաքվեի ստորագրահավաքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:39
Անպատասխանատվության բացառիկ դրսևորում է. Փաշինյանը՝ Գյումրիում ստեղծված իրավիճակի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:38
Ադրբեջանում իշխանություններին քննադատելու համար քաղաքագետին արգելել են լքել երկիրը
22.11.2024 | 23:30
Մեծ Բրիտանիան պատերազմո՞ւմ է ՌԴ հետ․ Քիր Սթարմերի արձագանքը
22.11.2024 | 23:22
Կացնով կտրելու եմ․ Փաշինյանը՝ ծառայողական մեքենաների թվի կրճատման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:15
Թուրքիան Սոմալիում տիեզերակայան կկառուցի
22.11.2024 | 23:11
Հուսով եմ՝ իմ խնդրանքն անարձագանք չի մնա. Փաշինյանը՝ Աղազարյանի մանդատը վայր դնելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:06
Ադրբեջանի SOCAR-ը բանակցում է Թուրքիայում իր գազաբաշխիչ ցանցի բիզնեսի վաճառքի շուրջ․Bloomberg
Բոլորը

Factor TV-ն տեսակապով զրուցել է Ուկրաինայի Ներքին գործերի նախկին փոխնախարար, քաղաքագիտության դոկտոր Տիգրան Ավագյանի հետ

-Պարո՛ն Ավագյան, պատերազմի 13-րդ առավոտն ինչպե՞ս դիմավորեցիք Դուք և Ուկրաինան, ի՞նչ վիճակ է Կիևում, որտեղ գտնվում եք հիմա։ Ռազմական գործողությունների հիմնական ընթացքն ինչպիսին է, ո՞ր շրջաններում է առավել թեժ պատերազմը և մայրաքաղաքում կա՞ն դիվերսիոն խմբեր։

-Շատ տեղեկություններ ենք ստանում՝ որպես Ուկրաինայի քաղաքացիներ, միջազգային տարատեսակ ինֆորմացիոն աղբյուրներից, դաշնակիցներից պատերազմի մասին։ Անսպասելի էր մեզ համար ՌԴ-ի հարձակումը Ուկրաինայի վրա։ Հիմիկվա վիճակը բավականին բարդ է։ Ռուսական զորքերը բնաջնջում են Ուկրաինայի մեծ ու փոքր քաղաքները, գյուղերը, գրավում են Ուկրաինայի տարածքը։ Շատ քաղաքներ՝ Խարկովը, Չեռնիգովը, Մարիուպոլը, Մերիտոպոլը ծանր հարվածներ են ստանում, և հատկապես Խարկովը՝ Ուկրաինայի նախկին մայրաքաղաքը, զգալիորեն բնաջնջված են։ Ռուսական զորքերը հարվածներ են հասցնում տարբեր քաղաքների, շատ քաղաքացիներ են զոհվում, տուժում։ Հատկապես թեժ մարտեր են հիմա Կիևի մոտակայքում՝ արևմտյան, հյուսիսային, արևելյան հատվածներում։ Ուկրաինական բանակը շատ բարձր պատրաստություն է ցույց տալիս։ Դա ժողովրդական կռիվ է։ Ամբողջ ժողովուրդը միացել է և կռվում է ռուսական զորքի դեմ։ Դա այն բանակն է, որը համարում էին աշխարհի երկրորդ բանակը՝ միջուկային ուժի, զենքի տեսակետից։ Նա չկարողացավ իր առջև դրված նպատակները կատարել։ Նրանք մտածում էին, որ երեք օրվա մեջ կկարողանան գրավել Ուկրաինան, բայց այսօր 13-րդ օրն է, և նրանք չեն հասել իրենց նպատակներին։

-ԱՄՆ ՊՆ բարձրաստիճան մի սպա Reuters-ին ասել է, որ գրեթե բոլոր՝ 150 հազար ռուսաստանցի զինծառայողները, որոնք տեղակայվել էին Ուկրաինայի սահմանի մոտ, արդեն գտնվում են Ուկրաինայի տարածքում: Եվ հիմնական մասը դիրքավորված է Կիևից հյուսիս հատվածում, և որ ռուսներն ամբողջությամբ չեն վերահսկում Ուկրաինայի օդային տարածքը։ Ուկրաինայի բանակը համալրվում է, սակայն դեռ ինչքա՞ն կարող է դիմագրավել, կշահի ռեսուրսները անհավասար չե՞ն, պարոն Ավագյան։ Գնահատականներ կան, որ Ուկրաինան վաղ թե ուշ կընդունի ռուսական պայմանները, և լավ կլինի՝ ավելի վաղ դադարեցվի պատերազմը։

-Ռուսաստանի առաջարկած պայմանները նշանակում են Ուկրաինայի բնաջնջումը, պետականության ոչնչացումը։ Ուկրաինական բանակն ամենաբարձր գնահատականներով մարտունակ է այսօր և զգալի հարվածներ է հասցնում ռուսական զորքին։ Հաշվի առնենք՝ կռվում է ոչ միայն զորքը, այլև կռվում է ողջ ազգը։ Ուկրաինան ամենամեծ եվրոպական պետությունն է՝ 40 միլիոն բնակչով, և պետք է հասկանանք, որ ո՛չ 200 հազար, ո՛չ 300 հազար, ո՛չ 400 հազար զորքը չի գրավելու մի երկիր, որտեղ 99 տոկոսը բնակչության դեմ է ռուսական հարձակմանը և պատրաստ է կռվի։ Մինչև պատերազմը որոշ թվով մարդիկ ՌԴ-ի կողմնակիցներն էին, սակայն հարձակումից հետո այդպիսի շերտ գոյություն չունի այլևս։ Զոհվում են զինվորներ, քաղաքացիներ, երեխաներ։ Ռուսական զորքերը հարվածում են ծննդատներին, հիվանդանոցներին, բնակելի շենքերին և խաղաղ բնակիչներին, որոնք պատահաբար փողոցում են հայտնվում։

-Արգելափակված քաղաքներից հումանիտար միջանցքների միջոցով խաղաղ բնակչության դուրսբերումը նախորդ օրերին չի ստացվել դա գիտենք պաշարված Մարիուպոլի օրինակով։ Ռուս զինվորականներն այսօր ևս հայտարարել են հրադադարի ռեժիմի և խաղաղ բնակչության համար միջանցքների ստեղծման մասին՝ Կիևից, Խարկովից, Չեռնիգովից, Սումիից, Մարիուպոլից։ Պուտինը շաբաթ օրը բորտուղեկցորդուհիների հետ հանդիպմանը մեղադրում էր Կիևին, թե նրանք միտումնավոր թույլ չեն տալիս խաղաղ բնակչությանը լքել քաղաքները։   Իրականում ինչո՞ւ մարդասիրական միջանցքը չէր գործում։

-Ռուսաստանն առաջարկում է հումանիտար միջանցքներ բացել, որը շատ ցինիկ մոտեցում է՝ հաշվի առնելով, որ այդ միջանցքները, ուղիներն իրենք ուզում են բացել դեպի Ռուսաստան։ Դա նպատակ ունի գերի վերցնելու Ուկրաինայի խաղաղ բնակիչներին, որ հետո օգտագործելով այդ գործոնը՝ շարունակեն արշավանքը։ Ուկրաինայի բնակիչները վախենում են ինչ-որ շփում ունենալ ռուսական զորքերի հետ, որովհետև նրանցից բավականին մեծ վտանգ է գալիս։ Չնայած շատ ռուսներ փորձում են հանձնվել, և թողնում են զրահատեխնիկա, հանձնվում են որպես գերի, բայց շատ ու շատ սպանություններ են կատարվում և բռնաբարություններ։ Դուք, երևի, տեղյակ եք և կարդացել եք, թե ինչ դաժան ձևով են Հյուսիսային Կովկասի՝ Չեչնիայի ներկայացուցիչները վարվում Ուկրաինայի հետ՝ Կադիրովի զորքերը․․․ ահագին տեղեկություններ կան սպանությունների, բռնաբարությունների, թալանի վերաբերյալ՝ Կիևի մերձակա փոքր քաղաքներում։ Դրանք հիմնականում ոչնչացված են։ Ում չի հաջողվել փախչել, կա՛մ գերու կարգավիճակով են, կա՛մ թաքնվում են փոքր անտառներում, ավերված կամուրջների տակ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան