Ադրբեջանի ղեկավարությունը ՌԴ-ի ճնշմամբ է ռազմական դաշինք կնքել․ Թուրքիան «դաբրո» տվեց․ Ռուբեն Սաֆրաստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.11.2024 | 00:35
Թրամփի հետ հեռախոսազրույցը տեղեկատվական էր, բայց նաև շատ պոզիտիվ. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:30
«Արևմտյան Ադրբեջանը» մեզ է գրգռում, բա չե՞նք մտածում, որ «Արևմտյան Հայաստանն» էլ ուրիշներին է գրգռում. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:16
Փաշինյանը պատմեց՝ ինչու որոշեց սափրել մորուքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:12
Կարելի է գնալ նման գործարքի,եթե կնքվի պայմանագիր. Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ հայցերից հրաժարվելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:04
Վթար Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան հոսպիտալացվածներ
22.11.2024 | 23:56
Սահմանադրության փոփոխության օրակարգը բանակցային սեղանին չենք քննարկել. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:51
Նպաստ ստացող ընտանիքների թիվը մոտ 30 հազարով կրճատվել է. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:43
Զգացում ունեմ՝ 300 հազար էլ կհավաքվի. Փաշինյանը՝ Եվրաքվեի ստորագրահավաքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:39
Անպատասխանատվության բացառիկ դրսևորում է. Փաշինյանը՝ Գյումրիում ստեղծված իրավիճակի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:38
Ադրբեջանում իշխանություններին քննադատելու համար քաղաքագետին արգելել են լքել երկիրը
22.11.2024 | 23:30
Մեծ Բրիտանիան պատերազմո՞ւմ է ՌԴ հետ․ Քիր Սթարմերի արձագանքը
22.11.2024 | 23:22
Կացնով կտրելու եմ․ Փաշինյանը՝ ծառայողական մեքենաների թվի կրճատման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:15
Թուրքիան Սոմալիում տիեզերակայան կկառուցի
22.11.2024 | 23:11
Հուսով եմ՝ իմ խնդրանքն անարձագանք չի մնա. Փաշինյանը՝ Աղազարյանի մանդատը վայր դնելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:06
Ադրբեջանի SOCAR-ը բանակցում է Թուրքիայում իր գազաբաշխիչ ցանցի բիզնեսի վաճառքի շուրջ․Bloomberg
Բոլորը

Factor TV-ի զրուցակիցը թուրքագետ, ակադեմիկոս, պատմական գիտությունների դոկտոր Ռուբեն Սաֆրաստյանն է

-Պարո՛ն Սաֆրաստյան, Ուկրաինայի դեմ ՌԴ-ի սկսած պատերազմն անվտանգային ռիսկեր է պարունակում ՀՀ-ի համար։ Մենք տեսանք, որ Ադրբեջանը Նախիջևանի ուղղությամբ երեկ սադրանք իրականացրեց՝ մեկ զոհ և մեկ վիրավոր ունեցանք։ Ի՞նչ հավանականություն կա, որ Ադրբեջանը կփորձի իրավիճակն ավելի թեժանցել՝ ուկրաինական պատերազմից օգուտներ քաղելով։ Մեկ կոմպոնենտ էլ հաշվի առնենք՝ պատերազմից մեկ օր առաջ ՌԴ-ն և Ադրբեջանը ռազմավարական դաշինքի հռչակագիր կնքեցին։

-Ես կարծում եմ՝ երբ գնահատում ենք Ադրբեջանի գործողությունները, պետք է չմոռանանք, որ Ադրբեջանի հետևում կանգնած է Թուրքիան։ Եվ ես կարծում եմ, որ Ադրբեջանը ոչ միայն ստանում է Թուրքիայի օժանդակությունը, այլ օգտագործվում է Թուրքիայի կողմից՝ թուրքերի նպատակները մեր տարածաշրջանում իրականացնելու համար։ Իսկ այդ նպատակները հետևյալն են՝ փորձել օգտվել երկրորդ Արցախյան պատերազմի արդյունքներից և Ադրբեջանի միջոցով հասնել գերակա դիրքի մեր տարածաշրջանում։ Եվ թուրքերը դա չեն էլ թաքցնում։ Ադրբեջանի իրականացրած սադրանքները, որ նա կփորձի առաջիկայում էլի իրականացնել ՀՀ-ի սահմաններին և ռուս խաղաղապահների կողմից, դրանք հենց թուրքական ծրագրի մաս են կազմում։ Թուրքիան ձգտում է գերիշխող դեր ստանձնել մեր տարածաշրջանում, և նրա առաջին խոչընդոտը ռուս խաղաղապահներն են։ Չեմ բացառում՝ առաջիկայում կտեսնենք սադրանքներ ադրբեջանական կողմից՝ ուղղված ռուս խաղաղապահների դեմ։

-Ուկրաինայի դեմ սկսված պատերազմը պետք է որ այդ իմաստով դաս լինի Ադրբեջանի համար, որ եթե ՌԴ-ն ռիսկեր է տեսնում իր անվտանգային շահերին, մեկ րոպե ավելի չի մտածում և զորքով մտնում է այդ տարածքներ։ Այսինքն՝ Ադրբեջանը փաստացի գործ է ունենալու այսպիսի՛ ՌԴ-ի հետ։ Դա չի՞ փոխի իրավիճակը։

-Այստեղ իրադրությունը, իհարկե, այն է, որ Ադրբեջանն ուղղակի ռազմական առումով վտանգ չի ներկայացնում Ռուսաստանի համար, իսկ խաղաղապահներն այնտեղ գտնվում են, որովհետև բացի Հայաստանից՝ նաև Ադրբեջանն է թույլտվություն տվել, որը դեռ բանավոր է՝ գրավոր չի ստորագրվել համապատասխան փաստաթուղթը, և այն ժամկետը, որ կա մինչև խաղաղապահների հեռանալը՝ 3 տարի, ես չեմ բացառում, որ Թուրքիան որոշի ավելի վաղ սկսել այդ գործընթացը և սադրանքների միջոցով հասնել նրանց հեռացմանը։ Այստեղ մենք պետք է հաշվի առնենք, որ Թուրքիայում շատ լուրջ են վերաբերվում ռուսական վտանգին։ Դա պատմական ակունքներ ունի։ Կտրուկ գործողություններ, որոնք կունենան հակառուսական ուղղվածություն, Անկարան կձեռնարկի միայն այն դեպքում, երբ զգա, որ ՌԴ-ն թուլացել է։ Ես դա դեռ չեմ տեսնում, բայց որ սադրանքներ կարող են լինել ադրբեջանական կողմից, դա ակնհայտ է։

-ՀՀ-ի նկատմամբ թշնամական տրամադրված Ադրբեջանն ու մեր դաշնակիցը համարվող Ռուսաստանը կնքեցին ռազմական և դաշնակցային հարաբերությունների վերաբերյալ փաստաթուղթ։ Ի թիվս այլ հարցերի՝ նրանք միմյանց ռազմական օգնություն են տրամադրելու հարկ եղած ժամանակ։ Ադրբեջանն ավելի վաղ «Շուշիի հռչակագիր» էր վավերացրել Թուրքիայի հետ, ուր ևս կային ռազմական աջակցության կոմպոնենտներ։ Երբ ՀՀ-ի միակ դաշնակիցը դառնում է թիվ մեկ թշնամու դաշնակիցը, հարցեր են առաջանում՝ ՌԴ-ն որևէ կերպ պաշտպանելո՞ւ է ՀՀ-ի անվտանգությունն Ադրբեջանից։ Ի՞նչ նոր իրավիճակ է առաջանում ՀՀ-ի համար։

-Ես կարծում եմ, որ պետք չէ հավասարության նշան դնել Ադրբեջանի և ՌԴ-ի միջև ստորագրված այդ փաստաթղթի ու ՀՀ-ի և ՌԴ-ի միջև ունեցած պայմանագրերի համակարգի միջև։ Ռուսաստանը մեր ռազմաքաղաքական, ռազմավարական դաշնակիցն է, ինչն Ադրբեջանի պարագայում պնդել հնարավոր չէ։ ՌԴ-ի և Ադրբեջանի միջև կնքված պայմանագիրը կոնյուկտուրային է, և դա չի բխում այդ երկրների միջև՝ մանավանդ ռազմական բնագավառում համագործակցության մակարդակից։ Ինչո՞ւ դա այդպես արվեց․ ես կարծում եմ, որ Ադրբեջանի ղեկավարությունը ռուսական ճնշման ներքո գնաց այդ փաստաթղթի ստորագրմանը, և Թուրքիան դրան «դաբրո» տվեց։ Ո՞րն է դրա իմաստը․ Ադրբեջանը դարձել է որոշակի հարթակ Ռուսաստանի և Թուրքիայի հակամարտության համար, ինչո՞ւ, որովհետև Ադրբեջանի էլիտայի տարբեր խմբավորումներ ժամանակի ընթացքում լավ կապեր են հաստատել ռուսական էլիտայի հետ և, իհարկե, այստեղ դեր ունի նաև Մոսկվայի ադրբեջանական համայնքը։ Թուրքիայի հատուկ ծառայությունները փորձում են մեկուսացնել Ադրբեջանի էլիտայի՝ ՌԴ-ի հետ կապված հատվածին․ անհետացավ Ադրբեջանի Գլխավոր շտաբի պետը, հեռացրին ԱԳ նախարար Մամեդյարովին, որոնք ավելի շատ ռուսական շահեր են ներկայացնում։ Ռուս-ադրբեջանական հռչակագիրն այդ վեկտորը չի կարողանա փոխել՝ սա կոնյուկտուրային բնույթ է կրում։ ՌԴ-ն հիմա շահագրգռված է, որ տարածաշրջանում հանգիստ լինի և Թուրքիան շատ չուժեղանա։ Մոսկվայի ուշադրությունը դեպի Ուկրաինա է շեղված, և իրեն պետք էր ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ փաստաթղթի ստորագրմանը հասնելու։ Որոշ ժամանակից Ադրբեջանը, Թուրքիայի հորդորով, այդ փաստաթղթին հակասող քայլեր կձեռնարկի։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան