Ո՞վ է գնդակոծել Զապորոժիեի ատոմակայանը․ կողմերն իրար են մեղադրում․ պատերազմի 9-րդ օրը․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

06.10.2026 | 13:57
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:49
Հոկտեմբերի 6-ի երեկոյան և 7-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են հորդառատ անձրևներ
06.10.2026 | 13:40
Բաքուն հայտնել է, որ Սև ծովում բեռնատար նավի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել, ևս մեկը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:32
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 13:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է, արծաթինն ու պլատինինը՝ աճել
06.10.2026 | 13:24
Որ մի քիչ ջանք թափեմ, էնքան կպայմանավորվեմ Ձեզ հետ․ Ռուբեն Ռուբինյանը՝ Քրիստինե Վարդանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:18
Հայաստանը և Cerebras-ը քննարկել են AI ենթակառուցվածքների ոլորտում համագործակցությունը
06.10.2026 | 13:06
Նաիր Թիկնիզյան. «Հպարտ եմ մեր հավաքականով»
06.10.2026 | 12:58
Պետք է տանել «ԱԱԾ պադվալ» և տասնամյակներով պահել. Նարեկ Կարապետյանը` ադրբեջանցի զինվորի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:47
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:46
Հայաստանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ ուղղված գործողությունների համար․ Միրզոյանը՝ Ղալիբաֆին
06.10.2026 | 12:37
TRIPP-ի զարգացմանը զուգահեռ սպասվում է Հայաստան–Թուրքիա սահմանի բացում․ Փաշինյան
06.10.2026 | 12:26
Թրամփը հայտարարել է, որ Իրանը հնարավոր հարձակման դեպքում կարող էր «ոչնչացնել» Լոս Անջելեսն ու Սան Դիեգոն
06.10.2026 | 12:18
Էրիկ Փիլոյան. «Ամենամեծ պատճառներից մեկը, որ չպարտվեցինք՝ թիմի մթնոլորտն է». ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:13
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Պատերազմի 9-րդ օրը ռուս-ուկրաինական ճակատում իրավիճակը շարունակում է գերլարված մնալ․ ուկրաինական աղբյուրների հաղորդմամբ մայրաքաղաք Կիևը և հարակից քաղաքները ռուսական զորքերի կողմից գնդակոծվում և հրթիռակոծվում են։ Մարդիկ շարունակում են պատսպարվել ապաստարաններում և մետրոյի կայարաններում։ 

Ըստ ուկրաինական կողմի՝ ուշ գիշերին ռուսական զորքերը գնդակոծել, ապա գրավել են Եվրոպայում ամենամեծ՝ Զապորոժիեի ատոմակայանը։ Ռուսական կողմը, սակայն, հակառակն է պնդում՝ ատոմակայանն իրենց վերահսկողության տակ է դեռևս փետրվարի 28-ից, իսկ հրդեհի պատճառ է դարձել ուկրաինական կողմի հարձակումը։ Հրդեհը տարածվել է շուրջ 2000 քմ-ի վրա՝ էներգաբլոկներից մեկի մոտ և ուսումնական շենքում։ Հրշեջներին հաջողվել է նախ մեկուսացնել, ապա՝ մարել կրակը։  

Թեև նախնական տվյալներով ճառագայթային ֆոնի փոփոխություն չի գրանցել, այնուամենայնիվ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը կողմերին կոչ է արել զերծ մնալ ատոմակայանի տարածքում ռազմական գործողություններից։ Այս առթիվ Մեծ Բրիտանիան հայտարարել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ կհրավիրվի։ 

Երեկ երեկոյան Խերսոնի մարզի ղեկավար Գենադի Լագուտան հայտնեց, որ ռուսական զինծառայողները գրավել են Խերսոնի հեռուստաաշտարակը։ Խարկովում, թեև այսօր համեմատաբար խաղաղ է,  սակայն տեղեկատվություն է ստացվել, որ բնակելի շենքին հարվածելու հետևանքով հայ ընտանիք է ծանր վիրավորում ստացել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան