«Եթե այսպես շարունակվի, ռուսական շուկան կկորցնենք ու իրացման մեծ խնդիր կունենանք»․ Ազատանի կարտոֆիլագործներ

Լուրեր

14.05.2026 | 14:07
Բոլոր ուժերի հետ կոալիցիան բացառում ենք․ Վահան Բաբայան
14.05.2026 | 14:00
Լատվիայի վարչապետը հրաժարական է տվել՝ երկրի օդային տարածքում ԱԹՍ-ների հետ կապված ճգնաժամի ֆոնին
14.05.2026 | 13:56
Գագիկ Ծառուկյանը Նոյեմբերյանում է․ ՈւՂԻՂ
14.05.2026 | 13:53
Մադոննան, Շակիրան ու BTS խումբը ելույթ կունենան ԱԱ-2026-ի եզրափակիչի ընդմիջմանը
14.05.2026 | 13:46
Ընտրակաշառք տալու և վերցնելու համար նախատեսված պատիժը կխստացվի․ Ալեն Սիմոնյան
14.05.2026 | 13:41
Անհետ կորածի հայրը 3 օր է` նստացույց է անում Կառավարության շենքի մոտ. 27-ին վարչապետն է ընդունել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 13:35
ԵՄ-ն ջերմորեն ողջունում է Թուրքիայի հայտարարությունը Հայաստանի հետ երկկողմ առևտրի մեկնարկի մասին
14.05.2026 | 13:31
Պետությանը կվերադարձվի Վայքում գտնվող շուրջ 17 մլն դրամ արժեքով անշարժ գույք
14.05.2026 | 13:23
ՄԻՊ-ը՝ դասապրոցեսի հաշվին ՔՊ հանրահավաքին ուսուցիչների և աշակերտների մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 13:17
Հայ բռնցքամարտիկները մասնակցում են միջազգային մրցաշարերի
14.05.2026 | 13:08
Ոչ մեկ իրենցից պաշտոն չի խնդրել, այո՛, հեղափոխությանն աջակցել ենք․ Մարուքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 13:00
ՌԴ դեսպանը Հունգարիայի ԱԳՆ է կանչվել՝ Անդրկարպատիայում ԱԹՍ-ների հարձակման պատճառով
14.05.2026 | 12:57
Անչափահասին առևանգած և նրա նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարած 4 անձի, այդ թվում՝ Վարդան Ղուկասյանի եղբոր թոռան վերաբերյալ մեղադրական վերդիկտ է կայացվել
14.05.2026 | 12:52
Հաջիևը՝ ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորման և խաղաղության ձգտման մասին
14.05.2026 | 12:45
5 մլն դրամ՝ հեռուստաաշտարակի էկրանին քաղաքական գովազդ տեղադրելու համար
Բոլորը

Ազատան համայնքի ղեկավար Վարդան Իկիլիկյանը Factor.am-ի հետ զրույցում ասաց, որ ռուսական ռուբլու փոխարժեքի անկման պայմաններում այլևս չեն կարողանա ապրանք արտահանել ռուսական շուկա։ Իսկ Ազատանը, որը Շիրակի մարզում կարտոֆիլի արտադրությամբ առաջատար համայնքներից մեկն է, կկանգնի լրջագույն խնդրի առաջ, քանի որ արտադրանքի կեսը իրացվում էր ռուսական շուկայում։

«Ազատանից ամեն տարի մոտավորապես 15-20 հազար տոննա իրացրել ենք ռուսական շուկայում, այն կազմում է մեր արտադրանքի 50 տոկոսը․ մեր համայնքում տարեկան մոտ 30 հազար տոննա, եթե ոչ ավելի, կարտոֆիլ է արտադրվում։ Եթե այս ծավալների մեջ կորցնենք ռուսական շուկան, ուրեմն նորից ապրանքի իրացման խնդիր կունենանք։

Բայց նաև պիտի ասեմ, որ արտադրելն է դժվար դառնում․ գարունը դռները բացել է, բայց այս պահին պարարտանյութ չունենք, գարնանացանի սերմացու չունենք։ Պարարտանյութը թանկացել է, սակայն այդ թանկացածն էլ չկա երկրում։ Արարատյան դաշտավայրում արդեն գյուղատնտեսական աշխատանքները մեկնարկել են, սակայն պարարտանյութի շուկան չի կարգավորվել»,-ասաց Վարդան Իկիլիկյանը։

Ազատանի համայնքի կարտոֆիլի արտադրությամբ զբաղվող խոշոր ֆերմերներից մեկն էլ՝ Գևորգ Աբրահամյանը, Factor.am-ի հետ զրույցում ասաց, որ մյուս ֆերմերների հետ պայմանավորվածություն ունեին մինչև մայիսի վերջ Ռուսաստանի Դաշնություն կարտոֆիլ արտահանելու։ Ըստ նրա, բավականաչափ պահեստավորված կարտոֆիլ ունեն, որը նախատեսված էր հենց ռուսական շուկայի համար։

Գևորգ Աբրահամյանի ասելով, եթե ռուբլու փոխարժեքը շարունակի ցածր մնալ, պիտի մոռանան ռուսական շուկայի մասին։

«Մենք կարոտֆիլն արտահանում ենք մրգերի արտահանումից հետո, ռուսաստանյան շուկայում կարոտֆիլի մեծածախ վաճառքի գինն այսօր ճշտել եմ Սանկտ Պետերբուրգից․ սուպերամարկետներում պիտակավորված, որակավորված կարտոֆիլի գինը 70 ռուբլու սահմաններում է, որն այսօրվա հաշվարկներով՝ մոտ 280-300 դրամ է։

Դե պատկերացրեք, այստեղից կարտոֆիլը մեծածախ պիտի գնեն 230-250 դրամով, 3000 կիլոմետր կտրեն, որ սառնարանային բեռանատար մեքենաներով տանե՞ն։ Ռուսաստանում աշխատավարձ չի բարձրացել, 150 ռուբլով էլ անհնար է կարտոֆիլը վաճառել։ Շուկաներում վաճառվող ամենաբարձր արժեքը 50 ռուբլին է։

Եթե ռուբլին էլ վերածենք դրամի, կազմում է 250-260 դրամի կարգի։ Եթե Հայաստանից գնում են 230-250 դրամով, մեծածախ առևտրով զբաղվող գնորդը եկամուտ չպիտի ունենա, ինչի՞ համար պիտի տանջվի, տանի»,- ասում է մեր զրուցակիցը։

Ըստ նրա, եթե մեկ ռուբլին չդառնա առնվազն 6,50-7 դրամ, պիտի մոռանալ արտահանման մասին։

Արմիկ Մովսիսյան