Առաջարկում են գնալ Արցախում ապրել, բայց որտե՞ղ. Արցախից տեղահանված բնակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 16:40
Ֆրանսիայում թանգարանից գողացել են 150 կիլոգրամանոց «Ապոկալիպսիսի գրքի» բրոնզե կազմը, որը ստեղծել է Սալվադոր Դալին
06.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 16:24
«Լուրջ ե՞ք ասում». ՔՊ-ականի արձագանքը` Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հիշեցմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:14
Ռուբինյանին ասել եմ` Արծվիկ Մինասյանին ՄՊՀ անդամի թեկնածու ենք առաջադրելու. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:12
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով պարտվեց Սաուդյան Արաբիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:08
Դրա մասին վաղ է խոսել․ Ռուբինյանը՝ ադրբեջանցու արտահանձնման հնարավորության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:07
Թուրքիան և Պակիստանը զորքեր կտեղակայեն Սաուդյան Արաբիայում՝ հութիների հարձակումների ֆոնին
06.10.2026 | 15:55
Կառլոս Ալկարասը` Տոկիոյի մրցաշարի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 15:49
Թրամփը խոստացել է օգնություն ցուցաբերել Ռուսաստանին՝ ժանտախտի տարածման մասին հաղորդումների ֆոնին
06.10.2026 | 15:37
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 միլիոն դրամ. Դատախազության հայցն ամբողջությամբ բավարարվել է
06.10.2026 | 15:29
Դատական նիստում հայհոյելու գործով Վարդան Ղուկասյանն արդարացվել է, որդու արարքը՝ վերաորակվել
06.10.2026 | 15:20
Սաուդյան Արաբիայի օդանավակայանները հութիների հարձակմանն են ենթարկվել․ տուժածներ կան
06.10.2026 | 15:13
Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին
06.10.2026 | 15:10
Ընդդիմադիրները Պապիկյանի հրաժարականն են պահանջում // Գեղարքունիքում ուսուցիչը ծեծել է աշակերտուհուն․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 15:04
Ադրբեջանը հիմա էլ աղվանա-ուդիական համայնքի ներկայացուցիչների այց է կազմակերպել Արցախի Ծիծեռնավանք
Բոլորը

Արցախից տեղահանվածներն ու փախստականները բողոքի ակցիա են իրականացնում Հայաստանում Արցախի Հանրապետության ներկայացուցչության մոտ՝ պահանջելով լուծել բնակարանային հարցը:

«Զոհվածների ընտանիքներին պետք է առաջնահերթ ապահովեն բնակարաններով»,- այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը:

«Այս հարցը մենք բազմիցս բարձրաձայնել ենք, քանի որ մեր զոհվածների մեծ մասն այսօր Եռաբլուրում է գտնվում, իսկ իրենց ծնողները առհասարակ զրկված են բնակարաններից։ Այսինքն՝ հադրութցիների, Շուշիի բնակիչների մասին է հիմա խոսքը։

Այո՛, Արցախում իրոք որ մեծ թափով բնակարանաշինություն է տեղի ունենում, սակայն ինչ վերաբերվում է նախարարի կամ, ասենք, Արցախի նախագահի այն հայտարարություններին, թե վերջերս 300 բնակարանով ապահովել են, նման բան չկա, իսկապես չկա։ 108 բնակարան են բաժանել, մեծամասնությունն էլ բնականաբար զոհվածների ընտանիքներին։ Փաստեր կարող եմ ներկայացնել, որ այդ 108 բնակարաններում ապրում է միայն 10 ընտանիք։ Թվերը հստակ ճշտած են, ամենայն պատասխանատվությամբ եմ ասում։ Գնացել հարց եմ տվել, ասել եմ՝ բա մարդիկ խի չեն ապրում էդ տներում, ասում են՝ դե գազօջախ չկա, էս չկա, էն չկա ու տարբեր այլ պատճառաբանություններ։

Մեզ հիմա առաջարկում են գնալ Արցախում ապրել, բայց գնանք Արցախ որտե՞ղ ապրենք, եթե մեր տները հակառակորդի տիրապետության տակ են։ Իրականում ժողովուրդը բնակարաններով ապահովված չէ, մենք չենք կարող գնալ այնտեղ ապրել, բնակարանների հարցը, կրկնում եմ, շատ լուրջ է։ Հայաստանի իշխանությունները գցում են Արցախի վրա, Արցախօ իշխանությունները գցում են հայաստանի վրա։ Ասում են՝ գումար չկա»,- նշեց տեղահանված հադրութցին:

Մանրամասները՝ տեսանյութում: