Պատերազմով և արյան գնով աշխարհակարգ է փոխվում․ հզոր ուժերը բախվել են Ուկրաինայում․ Էմիլ Օրդուխանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
06.10.2026 | 20:09
Մոսկվան հայտարարել է, թե Հայաստանը ցանկանում է Գյումրիից ռազմաբազայի դուրսբերման պատասխանատվությունը «բարդել Ռուսաստանի վրա»
06.10.2026 | 20:00
ՀՀ-ն ռուս-թուրքական սպառնալիքին կդիմակայի դեպի ԵՄ գնալով․ ուզում են Սյունիքը վերցնել․ Դավիթ Շահնազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:45
«Երևան Մոլ»-ից «Շանթ» ու «Արմենիա TV»․ ինչո՞ւ են Դատախազություն կանչել Միքայել Մինասյանին ու կնոջը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանի հետ

-Պարո՛ն Օրդուխանյան, արդեն վեց օր շարունակվում է պատերազմը Ուկրաինայի դեմ։ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն այսօր հայտարարել է, որ շարունակելու են հատուկ ռազմական գործողությունն Ուկրաինայում՝ մինչև իրենց նպատակներին հասնելը։ Իսկ այդ նպատակը, ըստ ՌԴ-ի, Արևմուտքի ռազմական սպառնալիքից պաշտպանելն է ՌԴ-ին։ Նշանակում է՝ ո՞ր պարագայում են կանգնելու ռուսները։

-Պատմական էքսկուրսով սկսենք․ եթե տարիներ առաջ ԽՍՀՄ-ի և Արևմուտքի մեջ էր մրցակցությունը, ապա հիմա արդեն շահերի բախում է ՌԴ-ի և Արևմուտքի միջև։ Աշխարհակարգի վերաձևակերպման պրոցես է։ Հիմա, իհարկե, պետք է հասկանալ՝ որն է այս ամենի նպատակը։ Նպատակն ազդեցության գոտիների վերաբաշխումն է և, ցավոք, աշխարհակարգի փոփոխությունը, որի վերաձևումը ենթադրում է պատերազմական գործողություններ, և դժվարությամբ, կյանքի ու արյան գնով է լինում այդ ամենը։ Հետևապես՝ սա աշխարհակարգի վերաձևակերպման մեջ պետք է դիտարկել։ Հիմա՝ ավելի մասնավոր․ մեծ տերությունների շահերը բախվել են, և ռազմական գործողություններն իրականանում են Ուկրաինայի տարածքում։

-ՌԴ-ի ժողովուրդը բարեկեցիկ չի ապրում։ Տնտեսության զարգացման իմաստով աշխարհի առաջատարներից չէ՝ տնտեսությունը հիմնված է բնական պաշարների, ոչ թե ինտելեկտի, առաջատար տեխնոլոգիաների վրա՝ ի տարբերություն ԱՄՆ-ի։ Եթե ատոմային զենքը չլինի, ինչո՞վ կարող է Պուտինն իր ծրագրերը սպասարկել։ Պետության դիմադրողականությունն ու բովանդակությունն այնպիսի՞ն է, որ փորձի դառնալ ուժային կենտրոններից մեկն աշխարհում։

-Նախ՝ միջուկային զենքը հեգեմոն չէ, չկա մի գերտերություն, որ տիրապետում է ողջ աշխարհում։ Միջուկային սպառնալիքը հավասարաչափ ոչնչացում է ենթադրում։ Սա է պատճառը, որ դա համարվում է զսպման զենք, ոչ թե հարձակողական, և այս պարագայում ես չեմ կարծում, որ բանը կհասնի միջուկային զենքի կիրառությանը։ Սա թե՛ անմիջական կոնֆլիկտի կողմերի, թե՛ ընդհանրապես  չունեցողների համար շատ բացասական և ոչնչացնող հետևանքներով է հղի, և բոլորն են գիտակցում դա։ Ուղղակի՝ զինանոցում ունենալ այդ զինատեսակը որոշակի առավելության դիրք է տալիս նրանց նկատմամբ, որոնց զինանոցում չկա այդ զինատեսակը։ Սա շատ ավելի մարտավարական հնարք է, քան իրականանալու հավանականություն ունեցող սցենար։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան