Քննիչ հանձնաժողով ստեղծեք ու պարզեք՝ Պղնձամոլիբդենայինում ով փայ ունի, ինչքան ունի․ Ագնեսա Խամոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
06.10.2026 | 20:09
Մոսկվան հայտարարել է, թե Հայաստանը ցանկանում է Գյումրիից ռազմաբազայի դուրսբերման պատասխանատվությունը «բարդել Ռուսաստանի վրա»
06.10.2026 | 20:00
ՀՀ-ն ռուս-թուրքական սպառնալիքին կդիմակայի դեպի ԵՄ գնալով․ ուզում են Սյունիքը վերցնել․ Դավիթ Շահնազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:45
«Երևան Մոլ»-ից «Շանթ» ու «Արմենիա TV»․ ինչո՞ւ են Դատախազություն կանչել Միքայել Մինասյանին ու կնոջը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:28
Կրեմլը Լիտվայում միջուկային զենք տեղակայելու ծրագրերն «էսկալացիայի քայլ» է անվանել
06.10.2026 | 19:15
Ալեն Սիմոնյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են Հայաստան-ԵՄ փոխգործակցությունն ու տարածաշրջանային հարցերը
06.10.2026 | 19:00
Իրանը կխոչընդոտի «Թրամփի ուղուն», եթե ԱՄՆ-ն պարտադրի ՀՀ-ին՝ միանալ Թեհրանի դեմ պատժամիջոցներին. Արմեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 18:49
Ֆրանսիան միջուկային մարտագլխիկ կրելու ունակությամբ նոր հրթիռ է փորձարկել
06.10.2026 | 18:42
Վահագն Խաչատուրյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության խորացումը
Բոլորը

«Պարոն Ռուբինյան, նախորդի փորձը հաշվի առնելով՝ ես սպասում էի, որ այսօր կպատմեինք, թե ինչ եք խոսել թուրք բանագնացի հետ, ի՞նչ եք պայմանավորվել։ Առաջին հանդիպումից հետո մեզ վստահեցնում էիք, որ ընդամենը ծանոթություն է եղել։ Հետաքրքիր է՝ այս փոփոխվող աշխարհում ձեր պայմանավորվածությունները որքանո՞վ են ժամանակավրեպ կամ ոչ ժամանակավրեպ»,-ԱԺ լիագումար նիստում դիմելով հայ-թուրքական երկխոսության հայկական կողմի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանին՝ ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Ագնեսա Խամոյանը։

«Ընդդիմության նախագծերը չեք քննարկում՝ այն դեպքում, երբ ընդդիմությանը մեղադրում եք օրենսդրական նախաձեռնություններ չբերելու մեջ։ Ի դեպ, երբ Նիկոլ Փաշինյանն ընդդիմություն էր, նման նախագծեր էր բերում»,-նկատեց ընդդիմադիր պատգամավորը:

Անդրադարձավ ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանի՝ ապօրինի գույքի բռնագանձման մասին դիտարկումներին, Խամոյանը նշեց. «Բերում եք  «Գորդեն փելես» հյուրանոցի օրինակը, այն նվիրատվությամբ է հանձնվել պետությանը, որից հետո ապօրինի գույքի բռնագանձմամբ չէ, որ մտել է պետության հաշվեկշիռ։ Արմեն Ավետիսյանի մասով հարուցված քրեական գործը կարճվել է։ Ժողովրդին կարո՞ղ եք բացատրել, թե ի վերջո ինչ տեղի ունեցավ, որովհետև Արմեն Ավետիսյանն իշխանափոխությունից հետո կարող էր ասել, որ, օրինակ, ատրճանակը պահել են գլխին, և նվիրաբերել է պետությանը։ Այդ հյուրանոցի ամսական պահպանման ծախսը վեց և կես միլիոն դրամ է: Այդքան է պետությունը ծախսել միայն պահպանության վրա… Ըստ մամուլում հրապարակված տեղեկությունների՝ հյուրանոցը ձեռք բերած անձն իշխանության հետ փոխկապակցված անձ է: Սա՞ է ապօրինի գույքի բռնագանձումը հօգուտ ժողովրդի»։

Խամոյանն անդրադառնալով Վահագն Ալեքսանյանի դիտարկմանը՝ Ռոբերտ Քոչարյանի՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանում փայ ունենալ-չունենալու  մասին, նշեց. «։Չորս տարի իշխանություն եք և դեռ չեք պարզե՞լ՝ Քոչարյանը կամ նրա ընտանիքը փայ ունե՞ն, թե՞ ոչ։

Լուրջ արտահայտությամբ, խրոխտ ձայնով այստեղից խոսում եք… Պղնձամոլիբդենային գործարանից 15% -ը ինչպե՞ս վերցրեց Նիկոլ Փաշինյանի աշխատակազմը։ Ո՛չ, ոչ թե պետությանը, այլ նրա աշխատակազմին է հանձնվել: Դա ի՞նչ գործարք էր… Մարդիկ պետական ռեկետ են անում և խոսում են՝ ինչ-որ մեկը փայ ունի, թե փայ չունի այդտեղ:

Առաջարկում եմ քննիչ հանձնաժողով ստեղծեք ու պարզեք, թե Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանում ով փայ ունի, քանի տոկոս ունի, բայց չեք ստեղծի, որովհետև պետք է պատասխանեք հարցին, թե ինչպես տեղիունեցավ այդ 15%-ի նվիրատվությունը Նիկոլ Փաշինյանի աշխատակազմին»։

Մանրամասները՝ տեսանյութում: